Copy SMS

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ


Դեպի լյառը Մասիս

Էրեխեք այս պոստով ուզում եմ մի քիչ պատմել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Փոքր Հայքի և Մեք Հայքի մասին....

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Մհերի դուռը Վանի ժայռի մոտ 

Մհերը ժայռից դուրս կգա այն ժամանակ, երբ հին աշխարհը քանդվի եւ մեկ էլ շինվի, երբ անարդարությունը աշխարհից վերանա, բարիքների առատություն լինի՝ գարին դառնա ընկույզի չափ, ցորենը՝ մասուրի: Երբ հողը դառնա արդար, դիմանա նրա ոտների տակ: 

Ամեն տարի Համբարձման և Վարդավառի գիշերը Վանա միջնաբերդից ոչ հեռու գտնվող Ագռավու քարը բացվում է, Մհերը դուրս է գալիս քարանձավից, փորձում հողի ուժը և համոզվելով, որ այն չի կարող դիմանալ իր ծանրությանը, վերադառնում հետ:

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Մշո Սբ Առաքելոց եկեղեցին այսօր


"Եթե իմ ժողովուրդը կուզե մահես ետք պատիվ ընել ինձի, արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր:Թող կանգնեցնե ավերակ Առաքելոց վանքը և հոն հիմնե ուսումնարան հայ մանուկներու համար:
Երբ իրիկունը գլուխնիդ բարձին կդնեք, որ քնանաք, քիչ մը մտածեք ձեր ազգին մասին:"

Ահա այս խոսքերը շուրթերին աչքերը փակեց Անդրանիկը...

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Վանի քաղաքամեջը այսօր

Վանի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով (մինչև 20-րդ դ սկզբները), իսկ հյուսիսից բլուրներով:Ինքնապաշտպանության օրերին այնտեղ էին ամրացել 2000 հայ բնակչություն:

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Նեմրութ լեռան խառնարանային լիճը

 

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Անիի Սբ Ամենափրկիչ եկեղեցին

1035 թ. այս մեծ եկեղեցին ստացել է իր ամբողջական տեսքը: Եկեղեցու պատերի երկար և նրբագեղ արձանագրությունները շատ բան են պատմում ժամանակաշրջանի մասին: Վերևում մասամբ մեջբերված արձանագրությունը նշում է, որ Աբլղարիբ Պահլավունի իշխանը այս եկեղեցին կառուցել է Սուրբ խաչի մասունքները պահպանելու համար: Այս սրբազան մասունքը ձեռք է բերել Կոստանդնուպոլիս գնալիս: Արձանագրության մեջ 

հրամայում է` մինչ Հիսուսի երկրորդ գալուստը եկեղեցում կազմակերպել գիշերային պատարագներ:Մյուս արձանագրությունները պատմում են 1193 թ. վերականգնման մասին, որի ժամանակ ուխտավորներին ապաստանելու համար հավելվել է երկու ժամատուն, իսկ 1291 թ. մուտքի առջև ավելացվել է ժամատան աշտարակ: Բացի ճակատի որոշ հատվածների բետոնե հետքերբ՝ այս կառույցներն ամբողջությամբ ավերվել են: Մեկ այլ արձանագրության համաձայն` 1342 թ. Վահրամ Զաքարյան իշխանը հրամայել է վերանորոգել եկեղեցու գմբեթը, շինարարական աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ Վասիլը:

 

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Սբ Խաչ... Մենք դեռ գալու ենք

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Սարդուրի Բ-ի արձանագրությամբ բրոնզե կապարճ. Արարատյան թագավորություն

 

 

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Անիի Աբուղամրենց Սբ Գրիգոր եկեղեցի

Այն որպես հատուկ մատուռ Պահլավունի ընտանիքի համար կառուցել է տվել իշխան Գրիգոր Պահլավունին մինչև 994 թվականը: Այս ընտանիքը կարևոր դիրք է զբաղեցրել Անիի անկախության վերջին տարիներին: Պահլավունի տոհմի մեջ ամենահայտնին Վահրամ Պահլավունին:

Դռան վերին ճակատային հատվածի արձանագրության մեջ խոսք է գնում Վահրամ Պահլավունուց, գրված է նաև, որ իր որդու՝ Աբուղամիրի (ում ան

ունով կոչվել է եկեղեցին) հոգու համար կազմակերպած պատարագների համար փող է առանձնացրել: Վերևի մեկ այլ արձանագրության մեջ, որը պատկանում է 1040 թվականին, նշվում է, որ երկհարկանի դամբարան է կառուցվել իշխան Աբլղարիբի՝ իր հոր, եղբոր և քրոջ համար (հնարավոր է, որ 1047 թվականին պատերազմում զոհված Վահրամ Պահլավունին այստեղ է թաղել):
1998 թվականին մատուռի հիմքերը գանձագողերի կողմից փորվել են: Այն, որ գանաձողերի թողած ավերակների մեջ ցրված մարդկային ոսկորներ կան, վերջնականապես ապացուցում է, որ ներսում գերեզմաններ կան:

 

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Վանի բերդ

Վան քաղաքը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Ա-ը՛(835-825 թթ մթա), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է մ.թ.ա. 8-7-րդ դդ : Այն ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ: Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարև

որ շրջանների հետ և ուներ ռազմա–տնտեսական առանձնահատուկ նշանակություն: Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լհմկ-ի արևելյան հատվածներով: Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թ: Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ:

 

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Սսի միջնաբերդի պարիսպները 
Սսի միջնաբերդը շրջապատված էր 44 աշտարակներով ու 3 կմ ձգվող պարսպով:

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Անտիոքոս արքայի արձանի գլուխը.

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Կոռիկոս ցամաքային բերդը

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Պայաս բերդի մուտքը
Կիլիկիա

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Անիի Սբ Գրիգոր եկեղեցին և Աղջկաբերդը

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Մենուա թագավորի 29 տողանոց սեպագիր արձանագրությունը Ակն քաղաքի մոտ

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Անիի Մայր Տաճար

Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Անիի Մայր Տաճար, Անի քաղաքի գլխավոր եկեղեցին, կառուցվել է 989-1001 թթ Տրդատ ճարտարապետի կողմից Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալի նախաձեռնությամբ։ Դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին։ Ավագ խորանը զարդարված է եղել «Քրիստոսը գահի վրա» որմնանկարով։
Շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին։ 
Գմբեթը քանդվել է 1319 թվականի երկրաշարժից:

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Բերկրիի ջրվեժը 

Բերկրիի ջրվեժը գտնվում է Բերկրի գետի վրա, որն իր հերթին սկիզբ է առնում Թոնդրակ լեռից, հոսում Վասպուրականի լեռներին զուգահեռ և անցնելով 65 կիլոմետր տարածություն՝ թափվում է Վանա լիճը։

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Կիլիկիոյ Սև (Ամանոսի) լեռները

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

-Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք: 
-Էն, որ ունի բարձր երկինք, 
Էն, որ ունի կարմիր արեւ` 
Յուր կապուտակ գլխի վերեւ. 

Վանա ծովուն մայրամուտը...

 

 

 

 

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Պայաս - բերդաքաղաք Կիլիկիայում, Ճկեր գավառում, Ալեքսանդրեթի ծովածոցի արևելյան ափին: Պայասի մասին (հատկապես հին ժամանակների) տեղեկությունները սակավ են: XIIդ. վերջին Պայասի տերը դասվել է Կիլիկյան Հայաստանի առաջնակարգ իշխանների շարքը:
Նույն դարում հիշվում են Պայասի Ս.Աստվածածին եկեղեցին, վաճառաշահ շուկան, իջևանատունը, բաղնիքը: Քաղաքի բարձրադիր մասում գտնվող բազմանկյուն և ամրակուռ բերդը խաչակրաց պատմագիրները անվանում են Կուսանաց բերդ:
Պայասի հայերը բռնագաղթի են ենթարկվել 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ:

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Վանա լիճը և Սիփան լեռը

Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ

Մայրամուտը Եփրատ գետի շրջակայքում.........

Այսքանը...ես ինքս պատմություն շատ եմ սիրում..հուսով եմ հավանեցիք...Պոստ` Արևմտյան Հայաստանի մասին - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ