Copy SMS

Երգեր և բանաստեղծություններ

Երգեր և բանաստեղծություններ - երգեր, բանաստեղծություններ


Պարույր Սևակ - Գժվել


Եվ ինձ լսելով`
Կարող են ասել.
"Գժվե՞լ է, ի՜նչ է":
Իսկ ես էլ կասեմ.
"Այո', գժվե՜լ եմ,
Ինչո՞ւ չգժվել":
Իսկ գժվելով չե՞ն սիրում և ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու` չկա շահած մարտ:
Առանց գժվելու` չեն ծնի նոր մարդ:
Մինչև չգժվի` ջուրը չի եռա,
Կեղև չի պատռի հատիկը նռան:
Ծառե՞րն են փթթում`
Գժվա՜ծ են անշուշտ:
Երկիրն է պտտում`
Գժված է անշուշտ...
Սերմերը մինչև կարգին չգժվեն`
Բերք չե'ն դառնալու:
Թաթերը մինչև կարգին չգժվեն`
Ձեռք չեն դառնալու:
Բառերն էլ մինչև կարգին չգժվեն`
Ե'րգ չեն դառնալու...
Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի'ժ լինեի...


Արթուր Մեսչյան - Աշխարհը այն բաժանվել է


Համո Սահյան - Տար ինձ ժամանակ


Երգեր և բանաստեղծություններ - երգեր, բանաստեղծություններԱռ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:


Արթուր Մեսչյան - Հաջորդ կյանքում



Եղիշե Չարենց - Առավոտ

Երգեր և բանաստեղծություններ - երգեր, բանաստեղծություններ


Իմ անցած օրերի պես,
Հնացած օրերի պես,
Ես արդեն հեռացել եմ,
Հնացել եմ ես.
Ես արդեն մնացել եմ,
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Հեռացել ու անցել եմ —
Ծերացել եմ ես։


Բայց այս վառ օրերի մեջ,
Երբ հողմերն աղմկում են,
Աղմկում ու երգում է 
Անցած սիրտը իմ.
Ես արդեն հիմա ծե՜ր եմ,
Ինձ կարծես հմայել են,
Եվ իմ սիրտը պահել է 
Կրակները հին։ —


Ախ, գիտեմ, որ այդ դո՛ւ ես,
Որ այդպես հմայում ես,
Հմայում ու նայում ես 
Օրերում այս հուր.
Դու անուշ կարկաչում ես,
Դու կանչող մի հնչյուն ես,
Կարկաչում ու կանչում ես,
Չգիտեմ, թե ո՞ւր։


Եվ հիմա ես լսում եմ,
Որ վերջին երազում իմ


Ռուբեն Հախվերդյան - 50-ից հետո


Վահան Տերյան - Աշնան մեղեդի

Երգեր և բանաստեղծություններ - երգեր, բանաստեղծություններ


Աշուն է, անձրև... Ստվերներն անձև 
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ 
Անձրև՜ ու անձրև ... 
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ 
Անհանգստություն... 
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում 
Անցած լույսերից, անցած հույզերից 
Տառապել կրկին. 
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից 
Իմ հիվանդ հոգին... 

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում, 
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, 
Ւնչո՞ւ ես հիշում. 

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր 
Կյանքի մշուշում... 
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — 
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս... 
Ես ցուրտ մշուշում. 
Իմ հոգու համար չկա արշալույս — 
Անձրև՜ է, աշո՜ւն...


Ռուբեն Հախվերդյան - Ռեքվիեմ


Եղիշե Չարենց - Հեռացումի խոսքեր

Երգեր և բանաստեղծություններ - երգեր, բանաստեղծություններ


Իմ աչքերի մեջ այնքա՛ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ:


Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում`
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
Երգերիս մեջ — դու գիտե՞ս — ինձ ոչ-ոք չի ճանաչում`
Կարծես ուրի՛շն է երգում կապույտ կարոտը հոգուս:


Հավիտյան գոց ու անխոս` թափառել եմ ու լռել.
Ոչ-ոք, ոչ-ո՜ք չգիտե` արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:


Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում — ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբե՛ք քեզ չհասան…


Մոտենում է, քո՜ւյր իմ, ա՛խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՛ն ինձ:


Գուցե՛ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան…
— Ի՛նչ էլ լինի, քո՜ւյր իմ, քո՜ւյր, հեռանալիս չանիծե՛ս
Խե՛ղճ կարոտը թևերիս, որ երբե՛ք քեզ չհասան…


Վիկտոր Ցոյ


Վահան Տերյան - Հրաժեշտի գազել

Երգեր և բանաստեղծություններ - երգեր, բանաստեղծություններ


Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով,
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով, ասում եմ ես, բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով, ասում եմ ես, ընկերներիս մոտ ու հեռու,
Ոսոխներիս չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

Ծաղիկներին դեռ չըբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու.
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնա՜ք բարով, մնա՜ք բարով:



Արթուր Մեսչյան - Բարով մնաք


Վահան Տերյան - Չարտասանված տխուր խոսքեր


Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։

Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ...

Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք...

Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սեւ եղեռնի...


Ժեկա



Վերջերս գրական ժանրը նահանջ էր ապրում, այդ իսկ պատճառով որոշեցի ինչ-որ չափով լրացնել պակասը: Հուսով եմ ձեզ դուր եկավ:

14

95

2411

  • Դուր եկավ,ես էլ եմ այսօր անդրադարձել գրական ժանրին (գինի) Եվ ինձ լսելով` Կարող են ասել. "Գժվե՞լ է, ի՜նչ է": Իսկ ես էլ կասեմ. "Այո', գժվե՜լ եմ, Ինչո՞ւ չգժվել": (լավ)
    • G.A.
      2012-11-03 14:30:01
      չէի տեսել, անպայման կկարդամ (գինի) , մերսի բայց հիմա մի գժվի, դեռ կհասցնես :)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) ՍևԱԿ (բռավո) (բռավո) (բռավո) ՀԱխՎԵրԴՅԱՆ O:)
    • G.A.
      2012-11-03 14:32:32
      շնորհակալություն, բայց մնացածն էլ են լավը (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • -L ) EsAyAn ...)
      2012-11-03 14:42:00
      ի դեպ քիչ տղաներ կան որ իրենց լսում ու սիրում են....
    • -L ) EsAyAn ...)
      2012-11-03 14:56:05
      դե համեննայն դեպս լավա որ լսում ես
      • ապրես կարծիքիդ համար (ծաղիկ) (գինի)
      • G.A.
        2012-11-03 14:58:17
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • -L ) EsAyAn ...)
        2012-11-03 14:58:43
        խնդրեեեեմ... (ծաղիկ) .............. (գինի) (գինի) ........
      • -L ) EsAyAn ...)
        2012-11-03 15:00:17
        դու տղա ես՞ (:| (:| (:| (:|
      • G.A.
        2012-11-03 15:04:30
        իմ հետես՞
      • -L ) EsAyAn ...)
        2012-11-03 15:05:39
        հա,,,եթե անկեղծ ես գիտեի որ դու աղջիկ ես...
      • G.A.
        2012-11-03 15:06:32
        մտածելու կարիք, ինձ թվումա նկարից պիտի պարզ լիներ
      • լուրջ ես հենց գիտեի աղջիկա (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) իմ հիշելով ժամանակին աղջիկա մտել :O
      • -L ) EsAyAn ...)
        2012-11-03 15:07:38
        եսել տենց գիտեի.,,,,,ու մտածում էի որ անունը Գայանեա կամ նման բան
      • -L ) EsAyAn ...)
        2012-11-03 15:08:12
        նկարը ուշադիր չէի նայել,,,,,,
      • G.A.
        2012-11-03 15:09:46
        ճիշտն ասած ես էլ քեզ էի աղջկա տեղ դրել, բայց ես սայթով միշտ ես եմ եղել (ուրախ) (ուրախ)
      • -L ) EsAyAn ...)
        2012-11-03 15:10:39
        ինձ՞
      • -L ) EsAyAn ...)
        2012-11-03 15:10:47
        (:| (:| (:| (:| (:|
      • Опасная Зона
        2012-11-03 15:11:11
        ես էլ էի սկզբում դե ուրիշ պոստում իմացել թե աղջիկա
      • G.A.
        2012-11-03 15:13:22
        չէ, քեզ չէ Սաքոյին: Բայց դու էլ շատ վառ երևակայություն ունես, արդեն անուն էիր մտածել :D :D :D
      • G.A.
        2012-11-03 15:15:06
        են մի նկարն էլ էր տղու, ուղղակի ոչ մեկ չէր հասկանում ստիպված փոխեցի, բայց էլի ես հարցերից չպրծա: Երևի էլի փոխեմ :)
      • (ուրախ) (ուրախ) (ուրախ)
      • -L ) EsAyAn ...)
        2012-11-03 15:15:54
        :D :D ,,,դե ես ետ անունը աղու էի մտածել,,,ավելի ճիշտ գիտեի թէ թտ քո անոււա
      • -L ) EsAyAn ...)
        2012-11-03 15:16:53
        ավելի ճիշտ անունդ փոխի,,,ես օրինակ մտածում էի որ անունդ Գայանե ա
      • G.A.
        2012-11-03 15:17:12
        (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)
      • -L ) EsAyAn ...)
        2012-11-03 15:17:54
        լուրջ բան եմ ասում մի ծիծաղի յաաաաաաաաաաաաաաաաաա
      • G.A.
        2012-11-03 15:18:02
        մտածել պետք չի, ավելի լավա հարցնեիր (ուրախ)
      • Опасная Зона
        2012-11-03 15:18:25
        ել էլ եի տենց մտածում :D
      • -L ) EsAyAn ...)
        2012-11-03 15:18:57
        օկ ,,հաջորդ անգամ անպայման կհարցնեմ.....
      • G.A.
        2012-11-03 15:19:54
        արդեն գիտես, ինձ թվումա էլ հարցնելու կարիք չի լինի (ծաղիկ) :)
      • -L ) EsAyAn ...)
        2012-11-03 15:21:32
        ահա..... (ծաղիկ)
      • G.A.
        2012-11-03 15:22:09
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Опасная Зона
    2012-11-03 14:32:05
    Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի'ժ լինեի... (լավ) ինչպես միշտ բովանդակալից պոստ (լավ)
    • G.A.
      2012-11-03 14:36:04
      մի վախեցի, կլինես, մերսի (ծաղիկ) :)
      • Опасная Зона
        2012-11-03 14:37:04
        խնդրեմ...ես հիմա էլ եմ .... :)
      • G.A.
        2012-11-03 14:38:11
        լավա նմանություններ ունենք :) (ծաղիկ) ;)
      • Опасная Зона
        2012-11-03 14:40:34
        :)
      • G.A.
        2012-11-03 14:42:40
        (ծաղիկ)
  • -L ) EsAyAn ...)
    2012-11-03 14:33:12
    (լավ)
    • G.A.
      2012-11-03 14:35:24
      (ծաղիկ)
  • ԱՆԻ
    2012-11-03 14:33:17
    (լավ) (լավ) (լավ) շատ լավն էր, ապրեք :) :) Սևակ շաաաատ շաատ եմ սիրում (ծաղիկ) (ծաղիկ)
    • G.A.
      2012-11-03 14:34:10
      մերսիներ..... ;) (ուրախ) (ուրախ) (ուրախ)
      • ԱՆԻ
        2012-11-03 14:34:55
        :D չարժի չարժի :) :)
      • G.A.
        2012-11-03 14:35:19
        երկու հատ (ծաղիկ) (ծաղիկ)
      • ԱՆԻ
        2012-11-03 14:39:05
        :) :) :) մերսի շատ
      • G.A.
        2012-11-03 14:43:17
        չարժի: Էլի 2 հատ (ծաղիկ) (ծաղիկ) :) :)
      • ԱՆԻ
        2012-11-03 14:48:40
        :) :) O:)
  • Великий CopyPaste-ցի
    2012-11-03 14:37:57
    Հեղինակներ ունենք աշխարհը չունի....... Մեծություններ են ողջ հայ ազգի համար...... Իրենցով են կրթվել մեր նախորդները, իրենցով ենք մենք կրթվել, իրենցով կկրթվեն և մեր հաջորդները: (բռավո) Իսկ Մեսչյանի և Հախվերդյանի նման երաժիշտների Աշխարհը հարյուր կամ անգամ հազար տարին մեկ է Տեսնում........ O:)
    • G.A.
      2012-11-03 14:41:29
      շնորհակալություն, ուրախ եմ որ այպես ես մտածում (ծաղիկ) :)
      • Великий CopyPaste-ցի
        2012-11-03 14:49:44
        Խնդրեմ.... Ես էլ ցավում եմ, որ շատ քչերն են գնահատում ունեցածը :)
      • G.A.
        2012-11-03 15:05:25
        ինչ անենք, հիմա աստղերի դարնա (ծաղիկ) :)
  • miley-smiley
    2012-11-03 14:39:23
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • G.A.
      2012-11-03 14:41:45
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ......
    2012-11-03 14:44:39
    Տերյան,Սևակ,Հախվերդյան,Մեսչյան :) ,,,,,,,,,,,,,,,,,,,Լավ գրառում էր (լավ) :) ...........
    • G.A.
      2012-11-03 14:48:42
      շնորհակալ եմ :) (ծաղիկ)
  • Великий CopyPaste-ցի
    2012-11-03 14:44:55
    Երեխեք, Չիտած արեք (ուրախ) (ուրախ) (ուրախ) Հիվանդանոցում հրդեհը մարելու համար հրշեջներ են ժամանում, որոնք հաջողությամբ հրդեհը մարելուց հետո գալիս են զեկուցելու գլխավոր բժշկին։ Գլխավոր հրշեջն ասում է. -Բժիշկ ջան, հրդեհը մարելուց 8 մարդ հայտնաբերեցինք, որոնցից 5-ին հաջողվեց փրկել, իսկ 3-ին, ցավոք, կորցրինք։ Բժիշկը ուշաթափվում է, սրան մի կերպ ուշքի են բերում ու հրշեջն ասում է. - Չգիտեի, որ բժիշկներն այդքան ծանր են տանում մարդկանց մահը... - Ի՞նչ ծանր տանել, դուք մորգում բռկնված հրդեհն էիք մարում։ՃՃՃՃ
  • Էմիլյա Եգանյան
    2012-11-03 15:43:06
    ապրես , որ անդրադարձել ես,,, բոլորն էլ հոգեհարազատ ու սիրված են մեզ համար,,,, գրառումդ շատ լավն է,,, O:)
    • G.A.
      2012-11-03 16:43:59
      դու էլ ապրես, :) :) (ծաղիկ) (ծաղիկ)
  • A.N.S
    2012-11-03 15:59:41
    կնեռեք մի հառց տամ գռառւմ անելւց հետո առաչին նկառից հետո բաժանիչ վոնց են դնւմ
    • -L ) EsAyAn ...)
      2012-11-03 16:01:23
      երկրորդ տողի առաջին նկարա բաժանիչնա.......
  • Mariam95
    2012-11-04 09:42:55
    Հարազատ մարդիկ........... (լուսնաքայլ) Մեսչյան- Մնացածը վաճառվում են.......իմ կողմից ամենասիրված երգը :)
    • G.A.
      2012-11-04 21:15:20
      հա ես էլմ եմ սիրում :) (ծաղիկ)
  • 不友_ Անընկեր
    2012-11-04 19:07:06
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • G.A.
      2012-11-04 21:15:27
      :)
  • ՆԱՏԱԼՅԱ...♥...
    2013-01-10 17:20:23
    (լավ) (լավ) (լավ) ապրես (բռավո) (բռավո)
    • G.A.
      2013-01-10 17:22:57
      դու էլ ապրես :) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Ev ullIiiK ♥
    2013-03-27 17:09:32
    Իմ աչքերի մեջ այնքա՛ն կրակներ եմ մարել ես Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել: Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես. Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ: Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում` Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս: Երգերիս մեջ — դու գիտե՞ս — ինձ ոչ-ոք չի ճանաչում` Կարծես ուրի՛շն է երգում կապույտ կարոտը հոգուս: Հավիտյան գոց ու անխոս` թափառել եմ ու լռել. Ոչ-ոք, ոչ-ո՜ք չգիտե` արդյոք ի՞նչ է կյանքս, ես. Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել, Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ: Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր, Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան. Կյանքս թողած անհունում — ես երգել եմ սերը խոր Ու կարոտը թևերիս, որ երբե՛ք քեզ չհասան… Մոտենում է, քո՜ւյր իմ, ա՛խ, իրիկունս միգամած. Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից. Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած, Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՛ն ինձ: Գուցե՛ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես, Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան… — Ի՛նչ էլ լինի, քո՜ւյր իմ, քո՜ւյր, հեռանալիս չանիծե՛ս Խե՛ղճ կարոտը թևերիս, որ երբե՛ք քեզ չհասան… շատ լավնա շատ եմ սիրում (գինի) (գինի) (գինի) (գինի) ապրես շատ լավ պոստի համար O:) O:) O:) O:) O:) O:)
    • G.A.
      2013-03-27 17:12:45
      շնորհակալ եմ,.,,ես էլ եմ շատ սիրում (ծաղիկ) (ծաղիկ)