Copy SMS

Դու հիմար ես ( պատմվածք )

Դու հիմար ես ( պատմվածք ) - արջ, հիմար, լուսին, սեր


                                                           Դու հիմար ես

Մաս 1 

Այս ու՞ր եմ ընկել:Այստեղ այնքան մութ է: Ոչինչ չեմ տեսնում:Կարծես անծայրածիր խավարի մեջ եմ:Այն ի՞նչ լույս է հեռվում առկայծում: Չեմ կարող մոտենալ,ես չգիտեմ,թե որտեղ եմ կանգնած,միայն զգում եմ,որ ոտքերս ինչ-որ մակերևույթի 

վրա են:Բայց այնքան եմ ուզում մոտենալ այն լույսին,նա միակն է այս խավարում:Վա՜յ,երկրոդն էլ:Նրանք սկսում են ավելանալ,բայց այնքան մանր են:Օդու՞մ են,թե՞ հեռվում.չեմ հասկանում:Այժմ ես մենակ չեմ,ինձ հետ են այդ լույսերը: Փորձում եմ հասկանալ իրադրությունը,բայց՝ ապարդյուն: Ա՜խ:Այս ի՞նչ լույս է: Աչքերս ցավում են:Օ՜,ո՜չ,հիմա էլ շուրջս այնքան լուսավոր է,որ կարծես սպիտակ <> լինեմ: Շրջվում եմ այդ լույսին հակառակ: Իմ առջև արդեն կան պատկերներ.ինչ-որ հեռավոր մարմիններ են,ես նրանց չեմ կարող հասնել,նրանցից որոշները փայլում են լուսատտիկի նման,իսկ որոշներն էլ լուսավորվում են այն լույսից,որը նրանց վրա է ընկնում իմ գտնված վայրից: Ինձ շրջապատող լույսը դանդաղ հեռանում է.ես գիտեմ,որ շուտով նորից այն խավարն է տիրելու:Այդպես ավելի լավ է,ես չեմ սիրում շատ լուսավոր տարածություն,սիրում եմ խավար,որի մեջ կան լույսի մի քանի փոքրիկ աղբյուրներ:Արդեն լույսն այնքան է մնացել,որ բավարար է շրջակայքը պարզ տեսնելու համար:Նայում եմ ներքև. կանգնած եմ գետնի վրա,տարածքը ընդարձակ է,կարող եմ տեղաշարժվել:Փորձում եմ այս ու այն կողմ գնալ:Շուտով մոլորվում եմ.չնայած դա սարսափելի չէ.ես այսպես թե այնպես մոլորված եմ: Արդեն խավարն է տիրում շրջակայքը: Որոշեցի կանգ առնել:Այստեղ այնքան ցուրտ է,իսկ ես ցանկանում եմ քնել: Այլևս չեմ դիմանում,աչքերս կիսախուփ են եղել:Ինչ լինում է,թող լինի.պառկում եմ քնելու:

Մաս 2

Արթնացա: Կրկին մութ է:Մի՞թե գրեթե չեմ քնել:Փորձում եմ կանգնել,հանկարծ վրայիցս ինչ-որ բան է ընկնում:Մի՞թե այստեղ կենդանիներ էլ կան.սա էր ինձ պակաս: Փորձում եմ կռանալ և շոշափել,թե գետնին ինչ կա: Գտա:Ինչ-որ կտոր է,կարծես թե, այն է,ինչը վրայիցս ընկավ:Իմ հագուստը վրաս է,ուրիշ ոչինչ չունեմ ինձ մոտ,բայց այս կտորը որտեղի՞ց: Բարձր հառաչում եմ: Հանկարծ ձայն է լսվում:
-Արթնացա՞ր:
-Ո՞վ կա այստեղ:
-Իսկ դու ո՞վ ես,որ եկել ես իմ թագավորություն:
-Դե ես…ես Աստղիկն եմ:Իսկ դու՞ք: Եթե սա ձեր թագավորությունն է,ապա ես ինչպե՞ս եմ այստեղ հայտնվել:Ինչպե՞ս է սա կոչվում: Ինչպե՞ս կարող եմ տուն գնալ:
-Դե,դե,բավակա՛ն է, գլուխս ցավեց,միանգամից այնքան հարց տվեցիր: Լռի՛ր:
-Բայց…
-Ասացի՝ բավակա՛ն է:Այստեղից ետ դարձի ճամփա չկա,և ով ոտք է դնում այստեղ, դառնում է իմ սեփականությունը:Դա օրենք է:
-Իսկ որտե՞ղ են Ձեր գերիները: Քանի՞սն են նրանք:
-Մեկը.միայն դու:
-Ինչպե՞ս թե: Այդ դեպքում ինչպե՞ս եք ստեղծել օրենքը:
-Ես այն հենց նոր սահմանեցի:
-Բայց այդպես անարդար է:
-Լսի՛ր,աղջի՛կ,դու իմ տանն ես,այստեղ ամեն ինչ ես եմ որոշում,ձայնդ կտրի՛ր և նստի՛ր:
-Որտե՞ղ:
-Գետնին:
-Չեմ ուզում:
-Թքա՛ծ:Ուրեմն կանգնած մնա:
-Իսկ այստեղ սնունդ կա՞:
-Այստեղ կենդանի շունչ էլ չկա:Միայն ես եմ ու իմ խաղաղությունը,այն էլ դու փչացրեցիր:Այսնպես արա,որ ներկայությունդ չզգամ:
-Իսկ որտե՞ղ է գերիների սենյակը:
-Սա բանտ չէ կամ այլինչ:
-Իսկ ես գերի չե՞մ:
-Դու արդեն անտանելի ես.մեկ բառ էլ լսեմ,կխեղդեմ քեզ,այստեղ իրավունքներ միայն ես ունեմ,սա իմ թագավորությունն է,իմ աշխարհը,իսկ դու այստեղ ոչ ոք ես:
-Դե ինձ հանիր քո աշխարհից, և ես կվերադառնամ իմ տուն:
-Ո՛չ,դու կմնաս ու կծառայես ինձ:
-Այդ դեպքում ասեք,ի՞նչ պետք է անեմ:
-Գրողը տանի,լռի՛ր,պարզապես լռի՛ր:
Արդեն հոգնեցի նրա հետ վիճելով,շատ համառն է ու կոպիտ:Զզվելի է:Այլևս չեմ պատասխանի նրան անգամ,եթե հարցեր տա.իրեն ու՞մ տեղն է դրել: Նստում եմ գետնին ու նայում հեռու:Այնքան եմ ուզում իմանալ,թե ուր եմ,ինչպես կարող եմ վերադառնալ տուն:Բայց, եթե հարցնեմ, նա ինձ կնախատի:Կսպասեմ,մինչև լուսանա,ու կտեսնեմ,թե ուր եմ,կամ թե, նա ով է:Իսկ այժմ նայեմ իմ <>,այստեղ իմ միակ ընկերները նրանք են: Բայց այլևս ուժ չկա,չեմ կարողանում ինձ զսպել,քունս տանում է…

Մաս 3

Ա՜խ,աչքերս ցավում են:Այն պայծառ լույսն է:Ձեռքերով փակեցի աչքերս,մինչ լույսը սկսեց թուլանալ:Երբ բացեցի աչքերս,վրաս կրկին կտոր կար:Այն բրդյա ժակետ էր: Ոտքի կանգնեցի:Նա ինձ մեջքանց կանգնած էր:
-Շնորհակալությու՛ն:Վերցրեք Ձեր ժակետը:
-Աստվա՛ծ իմ,կրկին սկսեց խոսել:Պահի՛ր այն քեզ մոտ:
-Ի՞նչ անտաշն եք:
Նա շրջվեց,բռնեց իմ վզից,և քիչ էր մնում ինձ խեղդեր:Սակայն ձեռքերը դողացին,և նա ինձ բաց թողեց և շրջվեց:
-Ես մարդասպան չեմ:Միայն թե,լռի՛ր:
Այդ ժամ լեզուս կարծես քարկապ էր ընկել,չէի կարողանում խոսել,ապշած էի մնացել,գուցե նաև փոքր-ինչ վախեցած: Բայց, իսկապես,նա մարդասպան չէր,նրա բիլ աչքերը վկայում էին այդ մասին:Այնքան պարզ էին,այնքան խորը,բայց և անչափ թախծոտ: Հանկարծ նա ասաց.
-Ինչու՞ լռեցիր:
-Իսկ ի՞նչ ասեմ:
-Չգիտեմ,ինչ-որ մի բան,միայն թե մի՛ լռիր:
-Երեկ ասում էիք,որ լռեմ,իսկ հիմա՞:
-Իսկ հիմա խոսի՛ր,ես քեզ հրամայում եմ:
-Գուցե Դուք այստեղի թագավորն եք,բայց Դուք իրավունք չունեք ինձ կառավարել կամ հրամայել:
-Ես իրավունք ունեմ,դու` ո՛չ,հիշիր դու իմն ես,իմ <>:
-Լսե՛ք,Դու՛ք…
-Լռի՛ր,ձայնդ կտրի՛ր,լսել չեմ ուզում:
-Դուք ինձ ձեռք եք առնու՞մ:
-Ո՛չ,հրամայում եմ:
-Ինչ ուզում եք արեք,միայն իմացեք.ես այլևս չեմ խոսելու,չեմ շփվելու ու ոչ մի կապ չեմ ունենալու Ձեզ հետ,մի օր էլ կգտնեմ ելքը և կհեռանամ:Եվ վերցրեք ժակետն,այն ինձ պետք չէ:
-Հոյակապ է:Այ,ապրես,հասկացար,որ պիտի լռես,իսկ ինչ վերաբերում է հեռանալուն,երազիր,որքան կուզես,միևնույն է դա կմնա երազանք:
Ես այլևս չէի խոսում այդ տխմարի հետ:Որքան էլ ցանկանում էի ձայն հանել,ինձ զսպում էի,չէի պատրաստվում իջնել նրա առջև: Որոշեցի այդ հատվածից հեռանալ:Նա ձայն տվեց,բայց ես չշրջվեցի:Նա բարկացավ,հասավ ինձ և քաշեց թևիցս:
-Կանգնի՛ր,հիմա՛ր:Այդ ու՞ր:
-Գրողի ծոցը,քեզ ի՞նչ:
-Դու ոչ մի տեղ էլ չես գնա:
-Դու՞ ինձ պետք է ետ պահես:
-Այո՛:
-Գրողի ծոցը կորի՛ր:Թևս բա՛ց թող:
-Հենց հիմա վերադարձի՛ր տեղդ,ու ծպտունդ չլսեմ:
-Իսկ մինչև ե՞րբ:
-Մինչ իմ մահը:
-Մեծագույն հաճույքով քեզ այժմ կսպանեմ:
Փորձեցի մռութին հասցնել,սակայն նա այնպես ապտակեց,որ ընկնելիս ուրվագիծս մնաց գետնին:
-Սպանի՛ր ինձ:
-Ո՛չ,չեմ կարող,ես մարդասպան չեմ:
-Այո՛,դու ավելի վատն ես,դու տանջում ես ու դանդաղ սպանում:
-Կրկին սկսեցիր անկապ խոսե՞լ:
-Գրողը տանի,դու ո՞վ ես: Որտեղի՞ց: Ինչու՞ ես այստեղ: Ինչու՞ ես քո մեջ կուտակել այդքան չարություն ու կոպտություն:Ախր դու այդպիսին չես:
-Իսկ ի՞նչ գիտես,ես ինչպիսին եմ:
-Դու այնքան պարզ ես,քեզ շատ հեշտ է ճանաչելը:Դու ուղակի չարացած ես:Երևի կյանքում ինչ-որ խոչընդոտի ես բախվել ու արդյունքում դարձել այսպիսին:
-Լռիր,խնդրում եմ:
Նա առաջին անգամ ասաց այդ բառը <>: Ես լռեցի: Արդեն մութ էր,ես պառկեցի քնելու,իսկ նա ինձ ծածկեց իր ժակետով:

Մաս 4

Լույսի ժամանելուց քիչ անց արթնացա:Նա նստած էր գլխավերևումս և նայում էր մի հեռու կետի:Նայեցի,բայց ոչինչ չտեսա:Հանկարծ նա սկսեց խոսել:
-Երբ ես ծնվեցի,իմ ծնողները ինձ մանկատուն նետեցին:Այդ տարի ինձ որդեգրեց մի զույգ:Նրանք երեխաներ չէին կարող ունենալ:Իմ բախտը բերեց:Ես ընկա մի հարուստ ընտանիք:Ես երբեք ոչ մի բանի կարիք չէի ունենում:Իմ շրջապատում բոլորը մեծահարուստների երեխաներ էին:Նրանց հետ ժամանակը շատ հետաքրքիր և ուրախ էր անցնում:Բայց,երբ ես դժվար կացության մեջ էի,ոչ ոք ինձ չէր փորձում օգնել կամ թեկուզ հասկանալ:Անգամ ծնողներս ինձնով չէին հետաքրքրվում:Ես նրանցից ստացել եմ ամեն ինչ,բայց ոչ սեր ու բերկրանք:Ես շատ շնորհակալ եմ նրանցից,որ ինձ ամենով ապահովել են,սակայն ես ցանկանում էի ստանալ մայրական ջերմություն և հայրական սեր:Հետզհետե սկսեցի չհավատալ ընկերության գոյությանը:Իմ շրջապատում ինձ ոչ ոք չէր հասկանում:Այդիսկ պատճառով ես հեռացա տանից,հեռացա բոլորից,գտնելու մի տեղ,ուր գեթ մեկն ինձ կհասկանար,բայց նման վայր չգտա:Ես հեռացա Երկրի երեսից ստեղծեցի իմ թագավորությունն այստեղ`Լուսնի վրա:Այստեղ ես մենակ եմ,ավելի ճիշտ`մենակ էի:Ես ինձ այստեղ երջանիկ եմ զգում:Թեկուզ չկա ինձ հասկացող մեկը,բայց և չկա նա,ով ինձ չի ընդունի:Դու այժմ իմ թագավորությունում ես:Շատ եմ կասկածում,որ դու ինձ կհասկանաս,այդ պատճառով դու պարզապես կենթարկվես ինձ,կլինես իմ ծառան,և քեզնից պահանջվում է ինձ չհասկանալիս պարզապես լռել և չհակաճառել:
-Լավ,իսկ դու երբևէ փորձե՞լ ես ինքդ հասկանալ մյուսներին:
-Այո՛,ես միշտ էլ նրանց հասկացել եմ,բայց նրանք երբեք իմ կարծիքը չեն ընդունել,չեն հասկացել:
-Իսկ դու ի՞նչ ես ցանկանում կամ ի՞նչ ես մտածում:
-Ես փորձում եմ գտնել մեկին,ով իրեն հիմարաբար չի պահի,կլինի խելացի և միշտ իմ կողքին կլինի,ու ես նրանից ջերմություն կստանամ:
-Ի՞նչ ես հասկանում` ասելով հիմարաբար չպահել:
-Դե լինի լուրջ:
-Իսկ մի՞թե կյանքում պետք է միշտ լուրջ լինես:
-Անշու՛շտ:Բա հիմարներն ու՞մ են պետք:
-Լուրջ չլինելը դեռևս չի նշանակում հիմար լինել:Մարդը կարող է պարզապես ժպտալ կամ կատակել:Չէ՞ որ կյանքը տրված է երջանիկ լինելու և ժպտալու,կատակելու ու զվարճանալու համար:
-Միայն հիմարներն են ամբողջ ժամանակ ժպտում:
-Իսկ ես կասեի,միայն հիմարներն են իրենց քեզ պես պահում:
Ես արդեն սկսում եմ բարկանալ:Իսկական հիմարը նա էր ու դեռ բոլորին էլ հիմար էր անվանում: 
-Դու պարզապես դառը կյանք ես ունեցել,երբեք չես ժպտացել և քեզ համարում ես լուրջ մարդ,իսկ մյուսները,ովքեր վայելում են կյանքը,ըստ քեզ, հիմարներ են:Իսկական հիմարը դու ես,որ քեզ երևակայում ես:Փորձում ես ցույց տալ,որ ուժեղ ես,քարի կտոր:Բայց իմացիր,դու ամենաթույլն ես,քանի որ միայն թույլերն են,որ ,չդիմանալով կյանքի փորձություններին,կոտրվում են ու չարանում բոլորի նկատամբ:Դու մի թուլամորթ հիմար ես:
-Լռի՛ր,հրե՛շ:Այո՛,հիմար էի,որ սիրտս բացեցի քո պես հիմարի առջև:Դու էլ ինձ չհասկացար.ինձ ոչ ոք չի հասկանում:
-Ես քեզ հոյակապ հասկացա,տվեցի քեզ քո բնութագիրը,իսկ դու պարզապես ուժ չունես,որպեսզի ընդունես,որ ես ճիշտ եմ,ու փորձես փոխվել:
-Լռի՛ր,հոգեկա՛ն հիվանդ,ես քեզ հրամայում եմ:
-Երկրագնդի՛ վրա,թե՛ Լուսնի,մարդը մարդ է մնում,և հիշի՛ր, դու իրավունք չունես ինձ հրամայել:Եթե դու ուզում ես մենակ մնալ,ես կգնամ,խնդիր չկա:
Շրջվեցի,փորձեցի ինչ-որ տեղ գնալ:Ինձ թվաց,որ նա շուտով կհարձակվի,բայց` ոչ:Նա չեկավ,իսկ ես ետ չշրջվեցի ու հեռացա:

Մաս 5

Այժմ զբոսնում եմ,չգիտեմ էլ,թե ուր եմ:Մտքումս այդ հիմարն է:Որտեղի՞ց նրան այդքան հիմար մտքեր:Թող գրողի ծոցը կորչի նա:Ավելի լավ է տեսնեմ,թե ինչպես այստեղից կարող եմ դուրս գալ:Բայց նա ասաց,որ սա Լուսինն է:Ինչպե՞ս եմ այստեղ հայտնվել:Կամ ինչպե՞ս այստեղից դուրս գալ:Ախր դա անհնար է:Այսինքն հնարավոր է,միայն այն դեպքում,եթե այստեղ լուսնագնացներ գան:Ինչ արած,ավելի լավ է առաջ շարժվել:Սկսեց մթնել:Ես պառկում եմ քնելու:
…Արդեն առավոտ է:Կարելի է մի քիչ էլ քայլել:Իմ մտքում դեռ այն հիմարն է.երազումս նրան եմ տեսել:Նա ինձ զգուշացնում էր,թե այստեղ վտանգ կա,և ինձ կանչում էր իր մոտ:Մի՞թե հիմա էլ պետք է հիմար երազներ տեսնեմ:
…Այս ի՞նչ խոռոչ է: Մտնում եմ ներս:Մի փոքր առաջ եմ գնում,և տեսնեմ,մի ճերմակ գեղեցիկ արջուկ է կապկպված:Մի փոքր վախենալու է,բայց նա ինձ, կարծես թե, լավ է ընդունում:Նստեցի նրա կողքին,նա ինձ ժպտում էր:Այդ գիշեր ես անցկացրի որջում:Առավոտյան արթնացա և տեսա կողքիս պահապանի պես կանգնած, կապկպված արջուկին:Նա այնքան մեղկ էր,ես նրան արձակեցի:Միասին շարունակեցինք ճանապարհը: Նա հրավիրեց ինձ նստել իր վրա,որպեսզի ես ոտքով չքայլեմ:Մենք ամբողջ օրը շրջում էինք այս ու այն կողմ: Երբ արդեն երեկո էր,ես ցանկացա քնել:Իջա նրա վրայից և նստեցի գետնին: Նա չնստեց,այլ կանգնեց գլխավերևումս: Ինձ է ցույց տալիս իր հսկայական ժանիքները:Այ քեզ արջուկ,այնքան քնքուշ է,բայց ժանիքներն այդ մասին բացարձակապես չէին վկայում: Նրա ջերմ հայացքը փոխակերպվեց իսկական արջի արտաքնի:Այժմ փորձում է մոտենալ,ես կանգնում եմ և փորձում հեռանալ,բայց նա մոտենում է:Որքան քայլերս արագացնում եմ,այնքան էլ նա է արագ շարժվում:Ես սկսեցի վազել:Արջն ընկավ իմ ետևից:Ես նրա հետ այնքան էի կապվել,այնքան լավն էր,բայց արի ու տես,որ իր համար որս էր նախապատրաստում:Վախս մեծանում է:Նա հասնում է ինձ:Զգում եմ,որ սա իմ վերջն է:Եթե անկեղծ,չգիտեի այդ պահին լացել,թե ծիծաղել:Ոտքերումս ամբողջ ուժն հավաքած`վազում եմ:Թե ուր,դա վաղուց արդեն կարևոր չէր:Ետ եմ նայում,նա այնպես է մռնչում,այնքան մոտիկ է,հասնում է:Այդ պահին ոտքիս տակ քար ընկավ:Ես ընկա:Վերջ.նա ինձ արդեն բռնեց,ես այլևս ելք չունեմ:Ավելի լավ է աչքերս փակեմ ու սպասեմ,երբ է նա ինձ ուտելու և չտեսնեմ այդ պահը: Լսվեց նրա մռնչոցը… բայց ես,կարծես թե,ողջ եմ:Աչքերս կիսաբաց եմ անում:Արջը, բերանը բաց, իմ առջև ծառս է եղել:Չեմ հասկանում,թե ինչ է կատարվում:Գետնին արյուն կար:Բայց ես անվնաս էի,այն հաստատ իմը չէր:Արյան հետքերը գնում են արջի ոտքերի մոտ:Հանկարծ նա ընկավ ուղիղ ինձ վրա:Ես ճչացի:Նրան իմ վրայից մեծ դժվարությամբ նետեցի:Նրա մեջքի մեջ դաշույն էր խրված: Այժմ իմ առջև այն լուրթ զույգ աչքերն էին,որոնց երկու օր առաջ էի հրաժեշտ տվել: Այո՛,նա ինձ փրկեց:Բայց ես այնքան հոգնած էի,որ ուշաթափ եղա:

Մաս 6

Արթնացա այն նույն վայրում,որտեղ երեք օր առաջ էի:Ինձ վրա այն նույն տաք ժակետն էր,գլխավերևումս`նա:Ես խոսքեր չունեի,բացի այդ նա սիրում էր,երբ լռում էին: Այս էլ արդեն երկրորդ անգամ՝ զրույցը նա սկսեց:
-Ուրիշ բարեկամ գտնել չէ՞իր կարող:
Ես շարունակում եմ լռել և նայում եմ նրան նեղացած,բայց և զղջացող երեխայի հայացքով:
-Ես վաղուց եմ այստեղ,գիտեմ Լուսնի ամեն մի կետն ու անկյունը:Երբ նոր էի եկել այստեղ,հանդիպեցի նրան,նա ինձ էլ է փորձել վնասել,բայց ես նրան կապեցի մի ժայռի մեջ: Ես գիտեի,որ դու նրան կհանդիպես ու ազատ կարձակես:Չէ՞ որ դու հիմար ես:
Այս վերջին խոսքերը նա ասաց ժպտալով և լիաթոք ծիծաղեց:
-Բայց դու պետք է քո դեմքը տեսնեիր և քո ճչոցը լսեիր այն պահին,երբ սատկած արջը վրադ ընկավ:
Նա շարունակում էր ծիծաղել:Իսկ ես նեղացած նստած էի:Նա մոտեցավ,խառնեց մազերս և ասաց.
-Հիմարի՛կ:
Ես քաշեցի նրա ոտքից,նա ընկավ:Այդժամ ծիծաղողը ես էի:Սակայն նա էլ ինձ գցեց,ու մենք փոքր երեխաների պես սկսեցինք միմյանց ծեծել:Բայց այդ ծեծի ժամանակ միայն մեր ուրախ ծիծաղի ձայնն էր լսվում:Ուժասպառ եղանք ու քնեցինք:

Մաս 7

Առավոտյան արթնացանք, և, հիշելով նախորդ օրը, կրկին ծիծաղեցինք: 
-Դու վերջապես ժպտում ես:Դե,ասա՛,մի՞թե հիմարություն է մեր արածը:
-Ո՛չ,սա իսկական երջանկությունն է:Բայց դու հիմար ես:
-Ինչու՞:
-Հենց այնպես,դու ուղակի հիմարիկ ես,ի՛մ հիմարիկը:
-Հիմարիկը դու ես:
-Ինչու՞:
-Քանի որ ինձ ասում ես,որ ես հիմար եմ,փոխարենն ասելու,թե որքան շատ ես ինձ սիրում:
-Իսկ կարիք կա՞ դա ասել:
-Այո՛:
-Լավ,ուրեմն իմացի՛ր,ես քեզ անչափ շատ եմ սիրում,ի՛մ հիմարիկ:
-Դե ուրեմն դու էլ իմ արջուկն ես:
-Այո՛,հիմարի՛կս:
Հանկարծ լսեցի բջջայինիս ձայնը:Նրա պատկերն անհետանում էր:Չէի ուզում նրան կորցնել: Ես պատասխանեցի զանգին:
-Բարի՛ լույս,հիմարի՛կս:Ինչպե՞ս ես:
-Շատ լավ,արջու՛կս:Իսկ դու՞:
-Շատ լավ:Որքա՞ն ժամանակից պատրաստ կլինես:
-Ինչի՞ն: Այսօր ի՞նչ օր է:
-Միևնույն է,դու հիմարիկ ես,արագ պատրաստվի՛ր:Ես չեմ համբերում,թե երբ եմ քեզ տեսնելու քո հարսանեկան ճերմակ հագուստով:

9

21

1769

  • Այս ու՞ր եմ ընկել:Այստեղ այնքան մութ է :)
    • Anul97
      2012-11-12 20:22:28
      այսինքն՞
      • ինչ այսինքնք իրավուքն չունեմ առանանձնացնել ինչ-որ մի մաս տեքստից՞ (դեմք)
      • Anul97
        2012-11-12 20:24:43
        ոչ,ուղակի ինձ հետաքրքրում էր,ինչու եք առանձնացրել՞,գուցե ես եմ սխալ ու կարիք կա այն ուղղել
      • կնրես էս սմայլը պետք է դնեի (ծաղիկ)
      • Anul97
        2012-11-12 20:25:29
        ոչինչ (գինի)
      • Անուլ ջան տեքստը չեմ կարդացել,ուղղակի փոքրիկ միջադեպ կա առանձնացրածս տողերի հետ :) ,ում որ պետք էր տեսնել արդեն տեսավ,կարող ես ջնջել,եթե ուզում ես, (ծաղիկ)
      • Anul97
        2012-11-12 20:28:20
        չէ խնդիր չկա
      • ուրեմն ավելի լավ (ծաղիկ)
  • ՔՓ-ի ՆԱԽԱԳԱՀ
    2012-11-12 20:23:49
    Ոնց որ Լիաննն ասեց, Այստեղ այնքան մութ է. բան չեմ տեսնում, որ կարդամ մի բան :)
  • Good Wolf
    2012-11-12 23:11:45
    Շատ լավն էր... (լավ) հեղինակային էր՞՞՞
    • Anul97
      2012-11-13 05:55:41
      այո
  • ՎԱՐԴ
    2012-11-13 09:30:03
    :'( :'(
    • Anul97
      2012-11-13 13:14:17
      իսկ ինչու եք լացում՞
      • ՎԱՐԴ
        2012-11-13 13:17:57
        բան հիշեցի ]:)
  • (լավ) (լավ) (լավ) ապրես(լավ) (լավ)
    • Anul97
      2012-11-13 13:21:11
      մերսի
  • LiLi:):
    2012-11-13 15:28:47
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • -L ( EsAyAn ...((((
    2012-11-13 18:20:03
    (լավ) (լավ)
  • Anul97
    2013-08-05 12:03:51
    http://www.odnoklassniki.ru/group/52032088572070 miaceq