Copy SMS

Կյանքի անհավատալի համընկնումներ

Այս փաստերն այնքան անհավանական են, որ եթե ինչ որ գրող գրեր նմանատիպ պատմություններ, ապա այն լեգենդից բացի ուրիշ բան չէր կոչվի: Սակայն հենց կյանքն է հորինել այս համընկնումները և որ սրանք համապատասխանում եմ իրականությանը` ոչ ոք չի կարող հերքել:
                                         

                                            Մոռացված սցենարը

Կյանքի անհավատալի համընկնումներ - պատմություն, իրական, միստիկ


Երբ հայտնի դերասան Էնթոնի Խոպկինսը ստացավ «Девушки с Петровки» ֆիլմի գլխավոր հերոսի դերը, այդ ժամանակ ոչ մի խանություն նա չգտավ այն գիրքը, որտեղ գրված էր սցենարը: Հուսահատված դերասանը տուն վերադառնալու ճանապարհին գտնում է մի գիրք: Վերցնելով տեսնում է, որ դա հենց այն գիրքն է, որը նա փնտրում էր ժամեր շարունակ` խանութներում: Նկարահանումներից մեկի ժամանակ Խոպկինսը ծանոթացավ վեպի հեղինակի հետ, որից իմացավ, որ մոտ կես տարի առաջ նա գրքի վերջին օրինակը տվել էր ռեժիսորին, իսկ ռեժիսորը այն կորցրել էր մետրոներից մեկում…
 

                                             Բացեց գաղտնիքը

Կյանքի անհավատալի համընկնումներ - պատմություն, իրական, միստիկ


1944թ. «Дейли телеграф» Թերթի հերթական համարներից մեկում տպված էր մի խաչբառ, որի պատասխանները պարունակում էին աղջ ԽՍՀՄ-ի գաղտնի ռազմական գործողությունների գաղտնի կոդերը: Ռազմական գործողությունները տեղի էին ունենում Նորմանդիայում: Խաչբառի պատասխաններն էին` «Нептун», «Юта», «Омаха», «Юпитер»: Հետախույզները սկսեցին հետաքննել, թե արդյոք որտեղի՞ց է “դուրս եկել” գաղտնի ինֆորմացիան և թե ո՞վ է խաչբառի հեղինակը: Վերջիվերջո պարզվեց, որ խաչբառի հեղինակը մի ծեր ուսուցիչ է, որն ընդհանրապես տեղյակ չէր ռազմական գործողություններից և ոչ մի կապ չէր կարող ունենալ: Դա ուղղակի պատահականություն էր:

                                       Օդային պայքար անցյալից

Կյանքի անհավատալի համընկնումներ - պատմություն, իրական, միստիկ


Մի անգամ թռիչքի ժամանակ մոսկվացի օդաչու Պանկրատովը կարդում էր մի գիրք, որտեղ գրված էր պատերազմի ժամանակ տեղի ունեցող օդային պայքարների մասին: Երբ Պանկրատովը կարդաց հետևյալ արտահայտությունը` «Снаряд попал в первый мотор…», հենց այդ պահին Իլ-18 ինքնաթիռի աջ շարժիչը խափանվեց: Օդաչուն ստիպված եղավ ճանապարհի կեսից վթարային վայրէջք կատարել:

                                                   Ձկնային օր

Կյանքի անհավատալի համընկնումներ - պատմություն, իրական, միստիկ


Հայտնի հոգեբան Կարլ Յունգի հետ մի օր  արտասովոր դեպք տեղի ունեցավ: Սկզբում նրան հրավիրեցին ճաշի և հյուրասիրեցին ձուկ: Երբ նա նստած ճաշում էր պատուհանից դուրս նայելով նկատեց, որ փողոցով անցնում է ձուկ տեղափոխող մեքենա: Այնուհետև նրա կոլեգան խոսք արեց, որ երեկոյան գնան որևէ ռեստորան ձուկ ուտելու: Հետո անսպասելի հոգեբանի մոտ եկավ իր հիվանդներից մեկը, որը նոր էր ապաքինվել և որպես շնորհակալություն բերեց մի նկար, որի վրա պատկերված էր մեծ ձուկ: Հետո հոգեբանի մոտ մի ուրիշ հիվանդ եկավ և սկսեց բողոքել, որ երազներում անընդհատ տեսնում է, որ ինքը ջրահարս է և իր հետևից անընդհատ վտառներով ձկներ են լողում: Հիվանդին ճանապարհելուց հետո հոգեբանը գնաց լողափ, որպեսզի ցրվի և մի փոքր մոռանա այն ամենը, ինչը տեղի ունեցավ իր հետ ողջ օրվա ընթացքում: Նստելով ջրի մոտ մի քանի րոպե անց մի ձուկ դուրս նետվեց ջրից դեպի ափ և ընկավ հենց հոգեբանի կողքին:

                                               Անսպասելի սցենար

Կյանքի անհավատալի համընկնումներ - պատմություն, իրական, միստիկ


Շոտլանդիայի գյուղերից մեկում տեղի էր ունենում “Աշխարհի շուրջ 80 օրում” ֆիլմի ցուցադրությունը: Երբ ֆիլմի գլխավոր հերոսը կտրեց օթապարիկի պարանը, կինոթատրոնի տանիքից սկսեցին տարօրինակ ձայներ լսվել: Երբ բոլորը դուրս եկավ, տեսան, որ կինոթատրոնի տանիքում տեղի էր ունեցել փոքրիկ վթար: Հենց այդ նույն օթապարիկից, որը ֆիլմում էր, եկել և վթարի էր ենթարկվել կինոթատրոնի տանիքին բախվելով:

                                           Բարեմաղթանք լուսնից

Կյանքի անհավատալի համընկնումներ - պատմություն, իրական, միստիկ


Այն պահին, երբ ամերիկացի տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգը ոտք է դրել լուսնի վրա, նրա առաջին արտահայտությունը եղել է ` “Ցանկանում եմ Ձեզ հաջողություն, պարոն Գորսկի”: Իսկ ինչի՞ հետ է դա կապված : Մի անգամ, երբ հայտնի տիեզերագնացը դեռ փոքր է եղել, պատահաբար լսել է հարևանուհու`տիկին Գորսկիի վեճը ամուսնու`պարոն Գորսկիի հետ, որն ասել է` “Ավելի շուտ հարևանիդ երեխան լուսին կթռչի, քան դու կին կբավարարես”: Եվ տեսեք, թե ինչպիսի զուգադիպություն: Նեյլը դարձավ տիեզերագնաց և թռավ լուսին: 

                                               Ինչպես ձյունը գլխին

Կյանքի անհավատալի համընկնումներ - պատմություն, իրական, միստիկ


Այդ զարմանահրաշ դեպքը տեղի է ունեցել 30-ական թվականներին: Մի անգամ Ժոզեֆ Ֆիգլոկը` Դետրոիտ քաղաքի բնակիչ, քայլում էր փողոցով: Նա ոչինչի և ոչ մեկի ձեռք չէր տվել, երբ վերեվից գլխիվայր մի փոքրիկ երեխա ընկավ նրա գիրկը, ասես երկնքից ձյուն: Ոչ ոք չէր տուժել, միայն երկուսն էլ բավական վախեցել էին ու վերջ: Պարզվում է, որ անուշադիր մայրը մոռացել էր փակել պատուհանը, իսկ հետաքրքրասեր հրաշք փոքրիկը, որն ընդամենը 1 տարեկան էր ուղղակի դուրս էր նայել պատուհանից և ընկել: Մահանալու փոխարեն նա ուղղակի հայտնվել էր իր փրկիչի ձեռքերում: Հրաշք է- կասեք դուք, սակայն հրաշքը դեռ առջևում է: Ուղիղ մեկ տարի անց Ֆիգլոկը նորից անցնելիս է լինում նույն ճանապարհով և նորից նույն փոքրիկը ընկնում է պատուհանից և հայտնվում նրա գրկում: Նորից ոչ ոք չի տուժում և միայն փոքրիկ վախով են կարողանում խուսափել այս սարսափելի պատմությունից: Ի՞նչ էր դա, զուգադիպությու՞ն, թե՞ հրաշք…

                                                 Անիծված երգը

Կյանքի անհավատալի համընկնումներ - պատմություն, իրական, միստիկ


Մի օր ոմն Մարսելո Մաստրոյնի երեկույթներից մեկի ժամանակ կատարել է “Թող այրվի այն տունը, որտեղ ես երբևէ երջանիկ եմ եղել”, երգը: Նա դեռ չէր հասցրել ավարտել երգը, երբ նրան հայտնեցին, որ այրվում է իր առանձնատունը:

                   Արժանիորեն հետ վերադարձրեց պարտքը

Կյանքի անհավատալի համընկնումներ - պատմություն, իրական, միստիկ


1966թ.-ին 4 ամյա Ռոջեր Լոզյեռը համարյա թե խեղդվում էր Ամերիկայի Սալեմ քաղաքի մոտ գտնվող ծովերից մեկում: Նրան փրկեց մի կին` Էլիզ Բլեյզ անունով: 1974թ.-ին , երբ Ռոջերը արդեն 12 տարեկան էր հենց այդ նույն վայրում խեղդվելուց փրկեց մի տղամարդու, որը ինչպես հետո պարզվեց Էլիզ Բլեյզի ամուսինն էր: 

                                            Երջանիկ նստատեղը

Կյանքի անհավատալի համընկնումներ - պատմություն, իրական, միստիկ


Անգլիական սուպերմարկետներից մեկում վերջին 5 տարում տեղի էր ունենում մի դեպք, որը զարմացնում էր բոլորին: Երբ 15 համարի դրամարկղի մոտ որևէ աշխատակցուհի էր նստում, արդեն մի քանի շաբաթ հետո հղիանում էր: Այս ամենը կրկնվում էր անընդհատ, և արդյունքում 24 հղի կին և 30 երեխա: Երբ լուրն արդեն տարածվեց և սկսեցին հետազոտել այդ կախարդական դրամարկղի նստատեղը, որոշեցին մի քանի կամավոր բերել և փորձել արդյո՞ք նրանք նույնպես կհղիանան: Սակայն այդ փորձերն ապարդյուն անցկացվեցին և արդյունքում այդ տարօրինակ երևույթը վերացավ: Այլևս ոչ մի աշխատակցուհի 15-րդ դրամարկղի մոտ աշխատելիս չէր հղիանում:
 
 
 
Սիրով`  Good Wolf... Ւ դեպ գրառումը կարելի է դասել Միստիկ պատմությունների շարքին...
24

13

2094

  • ♥♥Ꭿstx♥♥
    2012-11-14 09:11:41
    :O :O :O :O :O (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Lian
    2012-11-14 09:38:30
    Ինչպես ձյունը գլխին :) ամենալավն էր իմ համար (լավ)
  • ՎԱՐԴ
    2012-11-14 09:55:38
    Ինչպես ձյունը գլխին :) հրաշք է (լավ) (լավ)
  • ⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
    2012-11-14 12:08:01
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • լավն եր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • david199801
    2012-11-14 14:33:21
    շատ լավնա
  • miley-smiley
    2012-11-14 15:25:55
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Miss Devil
    2012-11-14 15:47:59
    ոնց էլ էտքանը գրել ես (վայքո) ]:) ]:)
  • Опасная Зона...
    2012-11-18 17:06:23
    բոլորն էլ շաաաաաատ լավն էին (լավ)
  • ɹ ɐ u
    2013-01-16 16:13:43
    :O (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
  • A )
    2013-06-27 18:47:58
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)