Copy SMS

Միստիկ պատմություններ (Մաս 8)

                                 Մարգարեական նամակները 

Միստիկ պատմություններ (Մաս 8)  - պատմություն, իրական, միստիկ


Գրող Եվգենի Պետրովը ուներ արտասովոր հոբբի` նա նամակներ էր գրում, հորինելով երկիրը, հասցեն, փողոցը, տան համարը, նամակի տեքստը և ուղարկում: Որոշ ժամանակ անց իր ուղարկած նամակը հետ էր վերադառնում և Եվգենին պահում էր այդ նամակները, որոնց վրա արդեն լինում էին տարբեր երկրների գույնզգույն և գեղեցիկ դրոշմանիշներ և կնիքներ: Մի օր`1939թ. ապրիլին Պետրովը մի նամակ գրեց: Նամակի բովանդակությունն այսպիսին էր` “Թանկագին Մերիլ, ընդունիր իմ խորին ցավակցությունները հորեղբայր Փիթի մահվան համար: Ներիր, որ երկար ժամանակ էր չէի գրում: Հուսով եմ, որ Ինդրիգի հետ ամեն ինչ կարգին է: Համբուրիր աղջկատ իմ կողմից: Երևի նա արդեն մեծ աղջիկ է դարձել: Քո Եվգենի: Այնուհետև հորինեց հասցե: Պետրովը նամակը գրել էր անգլերեն: Նա նամակն ուղարկեց Նոր Զելանդիա` քաղաք Խեյդբեչդվիլ, Ռայտբիչ փողոց և 7 տուն: Նա այդ ամենը հորինել էր, քանի որ իր կյանքի ընթացքում ոչ եղել էր Նոր Զելանդիայում, ոչ էլ լսել էր նման քաղաքի կամ փողոցի անվանում: Նա ուղարկեց նամակը: Անցան ամիսներ, սակայն իր գրած նամակը հետ չվերադարձավ: Պետրովը մտածեց, որ երևի այն կորել է ճանապարհին և երբ համարյա արդեն մոռացել էր այդ նամակի մասին, հետ եկավ նամակի պատասխան նամակը: Դա աշնանն էր: Ստանալով նամակը նա կարդաց` Նոր Զելանդիայի Խեյդբեչդլիվ քաղաքի Ռայտբիչ փողոցի 7 տնից Եվգենի Պետրովին: Մի պահ նրան թվաց, որ իր նման մի արկածախնդիր և հումորով մարդ նրան հետ է ուղարկել այդ նամակը սակայն կարդալով այն համոզվեց, որ ամեն ինչ իրականություն է: Պատասխան նամակի բովանդակությունն այսպիսին էր` “Ողջույն Եվգենի: Շատ շնորհակալ եմ ցավակցություների համար, իրոք մենք շատ ծանր ենք տանում հորեղբայր Փիթի անժամանակ մահը: Մենք Ինդրիգի հետ հիշում ենք այն երկու օրը, որ դու անցկացրեցիր մեզ հետ: Գլորիան արդեն մեծ աղջիկ է և արդեն սովորում է երկրորդ դասարանում: Նա մինչև այժմ պահում է այն արջուկը, որը դու քո հետ նրան նվեր էիր բերել Ռուսաստանից:” ___Նա երբեք չէր եղել Նոր Զելանդիայում այդ իսկ պատճառով առավել քան զարմացած էր, երբ հանելով նամակում գտնվող նկարը այնտեղ տեսավ մի հաղթանդամ տղամարդու և իրեն միասին գրկախառնված: Նկարի հակառակ կողմում գրված էր` “հոկտեմբերի 9. 1938թ.” : Այս անգամ գրողը քիչ էր մնում կաթվածահար լիներ, քանի որ տարիներ առաջ հենց այդ նույն օրը նա ընկավ հիվանդանոց և բժիշկները նրա վիճակն այնքան ծանր էին համարում, որ հարազատներին չէին ուզում ասել, որ հնարավոր է նա այլևս չապրի: Շատ դժվար էր այս փաստի հետ համակերպվելը: Արդյոք սա միստիկա էր, թե ուղղակի պատահականություն: Պետրովը գրեց ևս մեկ նամակ նույն հասցեով: Սակայն Պետրովը պատասխան նամակին չէր սպասում, քանի որ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը:  Պատերազմի ընթացքում նա բավականին փոխվել և անճանաչելի էր դարձել, այլևս չէր անում կատակներ և թողել էր իր սիրելի հոբբին: Ընկերները նրան գրեթե չէին ճանաչում: 


Միստիկ պատմություններ (Մաս 8)  - պատմություն, իրական, միստիկ


1942թ.-ին այն ինքնաթիռը, որով թռչում էր Եվգենի Պետրովը անհետ կորավ: Բոլորը կարծում էին, որ այդ ինքնաթիռը վթարի է ենթարկվել, կամ նրան հարվածել են թշնամու հողի վրա: Իսկ հենց այն օրը, երբ գտնվեց կորած ինքնաթիռը` Պետրովը նամակ ստացավ Մերիլին Ուեյզլինի կողմից: Այդ նամակում Ուեյզլին հպարտանում էր սովետական բանակի տղաների խիզախությամբ և անհանգստանում էր Եվգենիի կյանքի և առողջության համար: Ահա նամակի մի հատվածում Ուեյզլին գրել էր` “ Ես վախեցա, երբ դու սկսեցիր լողալ լճում: Ջուրը շատ սառն էր: Բայց դու ասում էիր, որ քեզ տրված է վթարի ենթարկվել ինքնաթիռով, այլ ոչ թե խեղդվել: Խնդրում եմ քեզ ավելի ուշադիր եղիր ու աշխատիր ավելի քիչ թռչել ինքնաթիռներով:


Good Wolf


19

68

2848

  • Lian
    2012-11-14 09:39:58
    շատ հետաքրքիր էր,արժի փորձել :)
  • ՎԱՐԴ
    2012-11-14 09:42:12
    հետաքրքիր ձեվ է :)
  • Knarik
    2012-11-14 09:46:35
    Մի 10 էս պոստին (բռավո) :D :D
  • ⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
    2012-11-14 12:05:58
    բայց լավն էր հոբին (լավ) (լավ) (լավ) :D :D
  • Miss Devil
    2012-11-14 15:56:16
    ես ստեղ միստիկա չտեսա (դեմք) (դեմք) (դեմք) (վատ) (վատ)
  • miley-smiley
    2012-11-14 16:15:17
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Shush[ok]♥
    2012-11-14 21:14:57
    ապրես (բռավո) (բռավո) (բռավո) շատ լավներ (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ)
  • Խաչատրյան
    2013-06-28 10:35:48
    (բռավո)
  • PoNcHoNa
    2013-06-28 10:36:49
    բայց ես ես ելիեմ ստեղ կառդացե (օգո) բայց լավներ (լավ)
  • GreenLaura2
    2015-02-07 20:44:20
    :) :) :) :) :) :) :) :) :)
  • this is me
    2015-02-07 20:47:37
    հետաքրքիր էր (օգո)