Copy SMS

Միայն դու . . .

Միայն դու . . . - հետաքրքիր, մտքեր, նկարներ


Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս էլ չգիտեմ. "Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու... Ձմե՛ռ ու ամա՜ռ, Աշո՛ւն ու գարո՜ւն... Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը...

Ուզում եմ  հիշենք  մեր անցածն  ու  շարունակենք  դա  հետագայում, դրա  համար  սկսեցի  այս  տողերով, քանի որ հենց  այդ  բանաստեղծությամբ  է  սկսվում  մեր մեծ  սիրո  պատմությունը: Ասում են, թե  անհնար  է  թաքցնել  սերը, մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար: Եվ  հենց մեր  հայացքներն  ու  խոսքերն  էին, որ մատնեցին մեզ  և  կապեցին  մի ուժգին  սիրով: Լույսս, մարդ  կյանքում  չի  կարող  սիրել երկու  անգամ,  հնարավոր է միայն մեկ սեր. խորունկ ու անեզր, ինչպես ծովը: Ինձ  համար  ամեն ինչ  ես, մի ամբողջ  աշխարհ: Քեզ  հետ  հեռանում  եմ  իրականությունից  և  տեղափոխվում  մի վայր  ուր  միայն  մենք ենք: Երբ  միասին ենք, իմ  բոլոր  ծրագրերն  ու  ճանապարհները  տանում  են  դեպի  քեզ  և  անգամ  մեկ  րոպե  քեզ  տեսնելիս  անսահման  հանգստություն  եմ  զգում: Ամեն  օր  անհամբեր  սպասում  եմ  քո  նամակներին, և  ժպտում  դրանք  կարդալով: Եվ  այդ  ամեն  ինչից  էլ  զգում եմ, որ  երջանիկ  եմ, երջանիկ  եմ  անգամ  քո  ներկայությունից, քո  մի  հայացքից: Եվ  ես  չեմ  ցանկանում  հեռվում  փնտրել  երջանկությունը, այն  պառավի  նման, ով  փնտրում   է  իր  ակնոցները, չնկատելով,  որ  իր  գլխին  է  դա: Իմ երջանկությունը  դու  ես: Դու  ինձ  ամբողջովին  փոխում  ես, և  պարգևում  ինձ  մի  անսպառ  ջերմություն:Քո  մի  խոսքը, մի հայացքը  բավական  է  ինձ  ապրելու  համար: Մենք  պետք  է  շարունակենք  մեր  սկսածն  ու  ճանապարհից  ետ  չկանգնենք, քանի որ  ուզում ենք հասնել մեր լիակատար  երջանկությանը: Չթողնես ինձ , և ինչպես դու ես ասում, դու  ԴՈՒ  ես  երբ  ինձ  հետ  ես, իսկ ես  միայն հանգստություն եմ զգում այդ ամենից: Լույսս, դու օդ ն ես իմ, հա  չզարմանաս, դա  էդպես  է, քանի որ անգամ ամենատխուր պահերին քո  ժպիտն ինձ  օգնում է, ուժ է տալիս, համոզվել ես դու դրանում: Հրաշքս, շատ կարող եմ գրել մեր մասին, սակայն, մի  կյանքն էլ բավական չի լինի  շարադրելու համար:Ու  ակամայից հասկանում եմ,որ  բառերը երբեք չեն կարող արտահայտել այն ինչ զգում եմ ու ակամա պարզելով թևերս ասում եմ

 -Սիրում եմ քեզ այ էսքան…
Ու գիտակցում եմ,որ ապրում եմ,որովհետև սիրում եմ և սիրում եմ`դրա համար էլ ապրում եմ…

Միայն դու . . . - հետաքրքիր, մտքեր, նկարներ

Իսկ  հիմա կխնդրեի  լսես  երգն  ու  մտածես միայն մեր մասին, այն երջանիկ  պահերի, որ եղել են  ու  կշարունակվեն: Սիրում եմ քեզ, այ  են  կապույտ  բանի  չափ, որ  հիմա  կնայես  պատուհանից:

12

10

1273

  • ­
    2012-11-17 21:32:30
    (լավ)
  • Ապրես................... (լուսնաքայլ)
  • Սոնա
    2012-11-17 21:34:04
    (լավ)
  • Sara
    2012-11-17 21:39:07
    (ծաղիկ) (ծաղիկ) մերսիիիի շաաաատ
  • El único y exclusivo!
    2012-11-17 21:40:57
    Շատ լավն էր....սիրեք ու սիրվեք,,,,, Դրանից լավ բան մեկ էլ Ապրելնա...
  • Sara
    2012-11-17 21:45:22
    (ծաղիկ) ճիիշտ եքքքքքքքքք
  • ..verj..
    2012-11-17 21:58:54
    (լավ) (լավ)
  • ⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
    2012-11-18 07:21:23
    (լավ) (լավ) (լավ) (լավ) ապրես լավն էր (բռավո) (բռավո)
  • -L ( EsAyAn ...((((
    2012-11-18 09:19:06
    (լավ) (լավ)
  • ԱՆԻ
    2012-11-18 11:22:45
    (լավ) (լավ) լավն էր շատ, երգն էլ շատ եմ սիրում