Copy SMS

Անհիմն փաստեր, որոնց մարդիկ հավատում են...

Անհիմն փաստեր, որոնց մարդիկ հավատում են... - հետաքրքիր, ինորմացիա, չբացահայտված


Ներկայիս գերզարգացած գիտությունը թույլ է տալիս հասարակությանը ինֆորմացված լինել ցանկացած բնագավառում: Բայց, միևնույն է, կան բաներ, որոնք դեռ ապաուցված ճեն, բայց մարդիկ հավատում են...

Սկսեք

1. Այլմոլորակայինների գոյությունը

Անհիմն փաստեր, որոնց մարդիկ հավատում են... - հետաքրքիր, ինորմացիա, չբացահայտված

Չնայած նրան, որ այսօր կան բազմաթիվ սիրողական վիդեոներ, որտեղ այս ու այն կողմ են վազում ինչ որ անհայտ օբյեկտներ, միևնույն է, չկան կոնկրետ ապացույցներ, որոնք կբացահայտեն այս միֆը: Մեզանից շատերն են հավատում դրան, լսում այն մարդկանց, ովքեր պատմում են, թե ինչ որ ժամանակ եղել են այլմոլորակայինների մոտ և այլն: Բայց դրանք զուտ հիպոթեզների տեղիք են տալիս գիտնականներին, այլ ոչ թե կոնկրետ աղբյուր հանդիսանում լուծման համար:

2. Աստղագուշակություն և պայծառատեսություն

Անհիմն փաստեր, որոնց մարդիկ հավատում են... - հետաքրքիր, ինորմացիա, չբացահայտված

Աստղագուշակությունը կարելի է համարել մարդկությանը հայտնի ամենահին գիտությունը: Այն մեզ համար նույնպես խորթ չէ, որովհետև եկել է մեր նախնիններից, ովքեր դարեր շարունակ կայացրել են կարևոր որոշումներ, հիմնվելով կամ հենվելով գուշակությունների վրա: Հայտնի չէ, թե մոլորակների կամ աստղերի հետագծերը կամ տեղաշարժն ինչպես կարող է ազդել մարդու բնավորության վրա, դրա համար մենք հաճախ ասում ենք թե չենք հավբատում դրան, բայց տեղն եկած ժամանակ անգիր ենք անում հորոսկոպը կամ դրա նման հոդվածները: Շատերն էլ անխտիր հավատում են, որ իրենք անմիջականորեն կապված են այս կամ այն մոլորակի հետ:

3.Ծովահրեշներ

Անհիմն փաստեր, որոնց մարդիկ հավատում են... - հետաքրքիր, ինորմացիա, չբացահայտված

Ծեվահրեշները վիշապանման կենդանիներ են, որոնք ապրում են մեծ ծովերում կամ օվկիանոսներում և օժտված են մեծ ուժով: Նրանց գոյությունը նույնպես ապացուցված չէ գիտականորեն, այնպես, ինչպես սառցե մարդունը կամ Լոխ-նեսի հրեշինը: Սրա վերաբերյալ նույնպես կան շան նկարներ, վիդեոներ, բայց դրանք չեն կարող որևէ գիտական ապացույց դառնալ: Ծովահրեշների ոյությունը, մինչև չապացուցվի ռեալիստորեն, կմնա որպես միստիկական կերպարների բնությգրում...

4.Մարդկային և ոչ մարդկային ոգիներ

Անհիմն փաստեր, որոնց մարդիկ հավատում են... - հետաքրքիր, ինորմացիա, չբացահայտված

Ցանկացած մարդ, ով տեսել է ոգի, կարող է ասել, որ կա ապացույց ոգիների գոյության վերաբերյալ, բայց սկեպտիկները պնդում են, որ դա ուղղակի լույսի ներգործություն է կամ ներշնչանքի աղբյուր: Վերջիվերջո սա երբեք չի դառնա անառարկելի հարց, քանի որ շատ դժվար կլինի ապացուցել ոգիների մատերիական գոյությունը: Մենք էլ ենք անկասկած հավատում նրանց գոյությանը, լինի դա նյութական առարկա թե վերացական: Եթե մութ սենյակում մի բան շարժվում թ, կամ ձայներ են գալիս, առաջին բանը, որ գալիս է մր մտքում, դա ոգու առկայությունն է:

5.Անդրաշխարհ

Անհիմն փաստեր, որոնց մարդիկ հավատում են... - հետաքրքիր, ինորմացիա, չբացահայտված

<> հասկացությունը եկել է դեռ նախաքրիստոնեական ժամանակներից, երբ մարդկանց թվում էր, թե նրանց նախնիները մահանալուց հետո ընկնւմ են մեկ այլ տեղ, ուր նրանք հավերժություն են ապրում և այլն: Մինչև այսօր էլ կան մարդիկ, ովքեր հավատում են դրան: Բազմաթիվ էքստրասենսներ փաստում են, թե տեսնում են մահացած մարդկանց կամ խոսում են նրանց հետ, սակայն դրանք ուղղակի խաբեություն են կամ ինչպես բազմաթիվ անգամներ նշել եմ` ներշնչանքի աղբյուր: Կան այլ կարծիքներ, որոնք այս տերմինն ասոցացնում են կլինիկական մահի հետ, որն այսպես ասած` մահի նախավերջին էտապն է: Բայց մարդու ուղեղն այնպիսի բարդ լոգիկական հանուցալուծումներ կարող է տալ իր ներսում, որ մարդուն թվա, թե ինքն այն աշխարհ է գնացել և ետ եկել, սակայն դա լինի պարզապես наркоз կամ բժշկական թմրեցում:

Դե ինչ, հուսով եմ հավանեցիք հեղինակային հոդվածս, մյուս գրառման մեջ մանրամասնորեն կխոսեմ լիկանթրոպիայի, վամպիրիզմի և այլ տարօրինակ բայց հետաքրքիր բաների մասին: Առ այժմ...

10

13

2799

  •  
    2012-11-19 21:48:41
    Անդրաշխարհ...եթե մենք Աստծուն հավատում ենք,ուրեմն պետք է նաև հավատանք դրախտի ու դժոխքի գոյությանը....իսկ գրառումը հետաքրքիր էր O:)
  • 不友_ Անընկեր
    2012-11-19 22:17:30
    (լավ) (լավ) (լավ)
  • ՎԱՐԴ
    2012-11-20 08:24:11
    (բռավո) (բռավո) շատ հետաքրքիր պոստեր :) երեխեք համե շնորհավոր եսօր երեխաների պաշտպանության օրնա (ծաղիկ)
  • Ես համ այլմոլորակաիններին եմ հավատում համ անդրաշխարհին համ ել ոգիներին (ախ) (ախ) :D :D
  • Miss Devil
    2012-11-20 16:41:11
    հետաքրքիր էր,բայց ասեմ դրանք անհիմն չեն (վատ)
  • Shush[ok]♥
    2012-11-20 16:48:27
    հետաքրքիր էր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ★. ღArmenia FOREVERღ .★
    2012-11-20 19:07:33
    Շնորհակալություն գնահատականների համար երեխեք ջան
  • Опасная Зона...
    2012-11-20 19:47:26
    ես չեմ բացառում այլմոլորակայինների գոյությունը...եթե Երկրի վրա կան հետևաբար չի կարելի բացառել...իսկ ոգիները (օգո) (օգո) չգիտեմ երևի կան
  • MeRyくろ
    2012-11-20 20:23:09
    ոգիներ կան,,,,ինքնս տեսել եմ,,,,ու կեսը անհիմն Չեն (ծաղիկ)
  • Elena
    2012-11-20 20:30:15
    Անհիմն փաստեր, որոնց մարդիկ հավատում են... ճիշտե ասված (լավ)