Copy SMS

''Մոր օրագիրը''♥♥♥

 ''Մոր օրագիրը''♥♥♥ - հետաքրքիր, տարօրինակ


17.10.2008

Իմ դստրիկ, ես երբեք էլ չեմ իմանա,թե ինչու Աստված քեզ այսքան տանջանքներ տվեց...գլխումս բացի այս մտքից այլ միտք չկար. ''Ինչու սա հենց իմ փոքրիկի հետ պատահեց????'' ...իսկ հարցիս պատասխան չէի գտնում:Աստված իմ, թող նրան մի լավ երազ գոնե հայտնվի...
21.10.2008
Ես տեսնում էի, թե ինչպիսի դժվարությամբ էր նա արտահայտում իր ամեն բառը, երբ ես նրա ձեռքը բռնած նստում էի կողքին: Նա փորձում էր ժպտալ, բայց իրեն շատ վատ էր զգում: Նա ասում էր, որ շատ է ուզում քույրիկ ունենալ: Ես լաց էի լինում, իսկ դստրիկս ասաց,որ գիտի,որ մահանալու է ու ուզում է երկնքից պաշտպանել իր քույրիկին: Նա նաև ասաց, որ ուզում է մինչև Ամանոր գոնե ապրել...
24.10.2008
Այսօր նա առաջին անգամ բղավեց ցավից: Նա ատամներով բռնել էր բարձը,որ հանկարծ ինձ չարթնացնի, բայց արթնացա ու նրան տեղափողեցինք հիվանդանոց... ես կխելագարվեմ...
25.10.2008
Բժիշկն ասաց,որ նրան ընդամենը երկու ամիս է մնացել ապրելու: Ես Աստծուց խնդրում էի,որ դստրիկս գոնե իր ուզած Ամանորը տեսնի...
27.10.2008
Ես հասկացա, որ ոչ մի գումար արժեք րունի, ես դրանով չէի կարող փրկել դստրիկիս կյանքը... չէի կարող ու այդ մտքից խելագարվում էի...
28.10.2008
Երկրորդ օրն էր,ինչ դստրիկս գիտակցության չէր գալիս...Ես նման բան անգամ թշնամուս չեմ ցանկանա: Խելագարվում էի այն մտքից,որ շուտով ստիպված եմ լինելու առանց նրա ապրել...
02.11.2008
Երբ նա բացեց աչքերը, ես կողքին էի...
03.11.2008
Մեզ դուրս էին գրում հիվանդանոցից... Մենք անհույս էինք, դրա համար էլ դուրս գրեցին: Դստրիկս ասում էր,որ ուրախ է, որ տանն է մահանալու...Նա ընդամենը տասնվեց տարեկան էր, նրա ամբողջ կյանքն առջևում էր, իսկ նա ասում է,որ ուրախ է տանը մահանալու համար... մենք ուժ չունեինք, բայց պետք է պայքարեինք հիվանդության դեմ...
08.11.2008
Ես նրան նստեցրի պատշգամբում, որ մաքուր օդ շնչի...Նա նայում էր բակին ու ժպտում. այստեղ նրա մանկությունն էր անցել, բայց մեկ տարի առաջ բժիշներն ասացին,որ նա քաղցկեղով հիվանդ է...
11.11.2008
Ես բոլորին մեղադրում էի...երբ տեսնում էի փողոցում մայրիկի ու դստրիկի, մտքումս ասում էի. ''Ինչու մենք????''
13.11.2008
Նա արդեն ոչինչ չէր ուտում...
15.11.2008
Ես բղավում էի, որ նա պետք է պայքարի,իսկ նա ամեն երեկո հետս աղոթում էր,որ կարողանա Ամանաորը տեսնել:
17.11.2008
Մենք ոչ մեկին չունեինք, երկուսս էինք:
19.11.2008
Ձյուն էր գալիս... Առաջին ձյունն էր,իսկ նրա կյանքում` վերջինը...ես արդեն արցունք չունի,որ լաց լինեի:
22.11.2008
Նա բղավեց, քձից արյուն էր գալիս... հետո քնեց,իսկ ես ստուգեցի շնչառությունը. նա ողջ էր,կարևորն էլ դա էր...
25.11.2008
Ես գրքեր էի կարդում նրա համար,իսկ նա աչքերը փակ լսում էր...մեր կյանքն էլ մի դաժան հեքիաթի էր նման...
30.11.2008
Մեկ ամիս էր մնացել Ամանորին...դիմացի'ր գա'նձս, մենք աղոթում էինք այդ մեկ ամսվա համար...
1.12.2008
Զանգահարեց նրան համադասարանցին, ուզում էր խոսել նրա հետ, բայց աղջնակս ասաց,որ ուժ չունի... ''Նա ուժ չունի անգամ աչքերը բացելու,իսկ դու ուզում ես նրա հետ ժամերով խոսել'' ասացի նրան ու կախեցի լսափողը...
5.12.2008
Շնչի'ր, շնչի'ր, շնչի'ր... նրա շնչառությունը վատանում էր... Բշիխկն ասում էր,որ պետք է սպասել...սպասել նրա մահվանը???? նա իրոք գժվել է...
7.12.2008
Նա արդեն չէր ժպտում... ասում էր,որ արդեն բոլոր ուտելիքներն էլ խոտի համ ունեն... ես վախենում էի նրան մենակ թողնել բնակարանում... սարսափում էի...
10.12.2008
Այսօր նա ժպտաց, խոսեց, հիշեց դասերը...մեջս հույս ծնվեց, այո', հուսով էի,որ ամեն ինչ լավ կլինի...
12.12.2008
Նա գոռում էր ցավից,իսկ ես արդեն հոգնել էի պայքարելուց, բայց ապրել էր պետք, հանուն նրա ապրել էր պետք...
14.12.2008
Գիշերը չքնեց...
15.12.2008
Նա արդեն երկրորդ օրն էր չէր քնում ու երրորդ օրը, ինչ հաց չէր ուտում...
17.12.2008
Նա արթնացավ գիշորը երեքին ու մի փոքր հաց կերավ...
18.12.2008
Նա չէր հասկանում, թե որտեղ էր ու անկապ բառեր էր ասում... Աստված իմ, ինչու???? տեսնել,թե երեխադ ինչպես է մահանում??? վերցրու ինձ նրա փոխարեն...
20.12.2008
Գիշորը չէնեց, բայց նայում էր առաստաղին ու ժպտում...Ես այնքան եմ սիրում քեզ, այնքան եմ սիրում...
21.12.2008
Ես կխելագարվեմ իրոք...Նա նայում էր ինձ ու լավ կյանք մաղթում` առանց նրա...
22.12.2008
Ոչինչ չի ասում,չի ուտում...ես նստած էի նրա կողքին ու պատմում էի մանկությունից,հայրիկից, դասերից...
24.12.2008
Մեկ շաբաթ էր մնացել Ամանորին... Աստված իմ, խնդրում եմ,տուր նրան գոնե յոթ օր ապրելու...
26.12.2008
Բժիշկը զանգեց. ''Նա ողջ է???'' ...ԱՅՈ',ՈՂՋ Է, ՈՂՋ Է...
28.12.2008
Խոսում էր դանդաղ...աչքերն արդեն կարծես դատարկ էի..
30.12.2008
Նա հիշեցնրեց ինձ իր քույրիկի մասին: Ես խոստացա, որ անպայման նրա համար քույրիկ կունենամ...
31.12.2008
Նա ուում էր պատշգամբ դուրս գալ...ես տարա նրան... նրա աչքերը արցունքներով էին լցվել ու կարծես աչքերում ծիածաններ լինեին...Այսօր Ամանոր էր ու նա շնորհավորեց ինձ: Ես արդեն չէի կարողանում Աստծուց բան խնդրել. աղջիկս Ամանորը դիմավորեց... Նա ինձ մի երկտող տվեց, որ ես այն կարդամ այն պահին,երբ նա այլևս չի լինի...
1.01.2009
Նա քնեց տասնհինգ րոպե ու արթնացավ... ձեռքերը դողում էին...
2.01.2009
Խանութից գալուց իմ վրա մի մեծ սառցե կտոր ընկավ, բայց անմիջապես թիկունքիս հետևում...ԱՍՏՎԱԾ ԿԱ...
7.01. 2009 – 8.01.2009
Նրա բերանից արյուն էր գալիս ու նա լաց էր լինում,բղավում,թե որքան շատ էր սիրում ինձ: Բռնել էր ձեռքերս ու բաց չէր թողնում...Նա երեկոյան մահացավ...փակեց աչքերն ու վերջ.....
ԵՍ ԱՆՊԱՅՄԱՆ ՔՈՒՅՐԻԿ ԿՈՒՆԵՆԱՄ ՆՐԱ ՀԱՄԱՐ ու նրան կանվանեմ այնպես,ինչպես նա ուզում էր իր դստրիկին անվանել` ՕԼՅԱ...ես նրան կպատմեմ իր քույրիկի ուժի մասին, ով հիմա երկնքում է ապրում ու պահպանելու է նրան...
Երկտողում գրված էր. ''Օլյա, պահպանի'ր մայրիկին: Մա'մ, պահպանի'ր Օլյային, ես Ձեր կողքին եմ''...
Այդ երկտողը հիմա իմ կյանքի իմաստն է...
Ես քեզ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԴՍՏՐԻ'ԿՍ, ԴՈՒ ՄԻՇՏ ԻՄ ՍՐՏՈՒՄ ԵՍ, Ի'մ ԴԱՇԱ''.........................................................

ինչ որ բան ավելացնելը ավելորդ է...... ''Մոր օրագիրը''♥♥♥ - հետաքրքիր, տարօրինակ

 ''Մոր օրագիրը''♥♥♥ - հետաքրքիր, տարօրինակհեղինակային չէր...

18

26

1215