Copy SMS

Մայրամուտ էր...

Մայրամուտ էր...իմ սրտում ծվարած մի կտոր ատելության մայրամուտն էր...

Մայրամուտ էր... - մայրամուտ, սեր, խաբկանք


Րոպեները հոսում էին,հոսում մեծ արագությամբ,ինչպես և իմ արցունքները...Այդ պահին անիմաստ էր,ամենն անիմաստ էր,անգամ արդարանալն ինձ չէր փրկի:
 Ուղիղ մեկ տարի էր անցել այդ չարաբաստիկ օրից,սակայն հուշերն ինձ հանգիստ չէին տալիս:Չէ որ դա իմ անցյալն էր,իսկ անցյալից փախչելն անիմաստ է:
 Հանդիպեցինք,դա պատահական սակայն մի գեղեցիկ հանդիպում էր:Մինչև օրս հիշում եմ նրա խորհրդավոր աչքերը,դրախտային ժպիտն ու խորաթափանց հայացքը...Դա իմ կյանքի ամենաերջանիկ միևնույն ժամանակ նաև ամենադժբախտ օրերից մեկն էր:Ինձ այդ պահին սերն էր հյուր եկել և իր հետ բերել այնքա~ն ուրախություն,խինդ ու ծիծաղ,որը,սակայն,հետո ցավով պիտի հիշեի:Կորցրել էի մտածելու ունակությունս,զրկվել էի խոսելու ունակությունից,թեպետև դա ինձ բնավ էլ պետք չեկավ,աչքերս ամեն ինչ ասում էին,լեզուս էլ ետ չէր մնում.անթիվ-անհամար հայացքներ,պատահական դարձած հանդիպումներ ու խոստումնալից լռություն...այլևս ոչինչ պետք չէր.սերն ակնհայտ էր...
Բայց ինչ իմանայի,ինչ իմանայի որ հետո նրա անցյալի ծվենն անգամ չէի դառնալու...ինչ իմանայի...
 Տանջալիցը մեկ տարին էր,անցավ-գնաց...բայց դա մեծ սեր էր ինձ համար,իսկ մեծ սերերն իրենց հետքերն են թողնում...Դա բացառություն չդարձավ.ես անսիրտ դարձա պարզապես...օգտագործում էի բոլորին,մեծ հեշտությամբ կապվում նրանց հետ և մեծ հեշտությամբ էլ ջարդում էի մեր ընկերական ամուր շղթաները:
Եվ դրանով երջանկանում էի...
  
Իմ հերթական զոհն էր.բավականին գեղեցիկ,խելացի և...այնքան նման էր այն մեկին,ասես խնձորի երկու կեսեր լինեին...զոհս ինձ լավ գիտեր,շատ լավ,և,նա էլ որոշեց ինձ հետ խաղ խաղալ,խաղ,որի կանոններն հայտնվում և անհետանում են ակնթարթորեն...իսկ ամեն խաղ էլ վերջ ունի,ահա և եկավ վերջը...Կանգնել էի մեղավորի նման ու պարզապես լսում էի,լսում էի նրա մեղադրանքներն ու արտասվում,լուռ արտասվում էի...նա մեկ բան էր ցանկանում ընդամենը,որ ես փոխվեմ...բայց ինչպես,արդեն քանի-քանի տարի էր քար էր կրծքիս տակ և ոչ մարդկային սիրտ...արցունքները խեղդում էին,օդը չէր հերիքում...պարզապես հեռացա,հեռացա լուռ և անխոս...
 Մայրամուտ էր,իմ սրտում ծվարած մի կտոր ատելության մայրամուտն էր... 

1

1

1056