Գեյշա...
" Գեյշա " բառը նշանակում է " Արվեստի մարդ ": Առաջին գեյշաները Ճապոնիայում հայտնվել են դեռ այն ժամանակ, երբ հատուկ տեղերում հնարավոր էր կուրտիզանների գրկում մոռանալ առօրյա հոգսերն ու խնդիրեները և վայելել կյանքի հաճյուքները: Սկզբում տղամարդ գեյշաների դերը Ճամոնիայում ավելի կարևոր էր.նրանք ապահովում էին այցելուների հաճելի ժամացը`երգում էին,պարում,տարբեր ներկայացումներ խաղում: Կին գեյշաների պարտականությունների մեջ էր մտնում միայն բավարարել տղամարդկանց սեռական պահանջները:
Ասում էին աղջիկներից մեկը, հեգնելով իր պարտականություններից, փորձում է կատարել նաև տղամարդ գեյշաների գործը: Շուտով նրա օրինակին են հետևում նաև մյուս աղջիկները: Այդ ժամանակվանից սկսած գեյշաները տղամարդկանց վաճառում էին իրենց ներկայությունը, արվեստը,գեղեցկությունը,սակայն ոչ մարմինը: Գեյշաները համարվում էին ապահովված, ազդեցիկ ու հաջողակ կանայք:
Գեյշաներին ու սովորական մարմնավաճառուհիներին հեշտությամբ տարբերում էին իրարից. գեյշաները օբի գոտիները հետևից էին կապում, իսկ մարմնավաճառուհիները առջևից: Իրենց արտաքինը կատարյալ դարձնելու համար իսկական գեյշաները երկար ժամանակ են ծախսում, նրանց հագուստներն արժեն հազարավոր դոլարներ: Հաշվի առնելով, որ Ճապոնիայում եղանակը փոփոխական է, կարելի է ենթադրել, թե ինչ զգեստապահարան ուեն գեյշաները:
Նրանց վարսահարդարումն ապահովում են հատուկ վարսահարդարները: Գեհշան պետք է կարողանա անշարժ քնել փայտե բարձի վրա: Գեյշաների մազերի մեջ օգտագործվող փայտիկները ոչ միայն գեղեցկության նշան են, այլև ծառայում են որպես ինքնապաշտպանության միջոց հարբած այցելուների դեմ:
Գեյշաներն իրենց հատուկ վերաբերմունքով անպայման բարձրանում են յուրաքանչյուր այցելուի ինքնազգացողությունը, շատ սիրալիր ու հոգատար վերբերմունք են ցուցաբերում այցելության ամբողջ ընթացքում: Գեյշայի ամենակարևոր հատկությունը գաղտնապահությունն է: Յուրաքանչյուր տղամարդ գիտի, որ ինչ գաղտնիք էլ վստահի նրան,դուրս չի գա այդ սենյակից:
Գեյշաները հոգու հանգստության ու ներդաշնակության համար ստեղծված կանայք են: Ոչ մի ճապոնուհի իր ամուսնուն չի մեղադրի գեյշայի մոտ այցելելու համար:

Գեյշաները Ծագոց Արև երկրի ամենավառ ու հետաքրքիր խորհրդանիշներից մեկն են...
i miss you
2012-12-03 14:23:50Кто ушел вчера сегодня мне не нужен
2012-12-03 14:47:15