Copy SMS

Խելագար երազ...

Խելագար երազ... - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ


Չգիտեմ անգամ` ինչ եմ շատ հաճախ որոնում քնած,

Ինչու ես այսքան, այսքան հարազատ,

Ինչ ես դու ուզում, ինչու ես մաշում

Իմ` առանց այդ էլ դատարկված հոգին:

Ինչու ես գալիս, ինչու ես փարվում,

Ինչ են աչքերդ ինձանից ուզում,

Ինչու են ձեռքերդ քնքշանք պարուրում…

Գրկիր ինձ ամուր, չթողնես երբեք,

Կարոտել եմ քեզ…                     

Ուզում եմ սիրտս փաթաթես քո մեջ,

Վառես այս րոպեն կրակով անշեջ:

Մի գնա, մնա, լսում ես, մի թող, որ կրկին

Արթնանամ քնից, զգամ, որ կորցրի մեկին,

Ով այդքան անհոգի տարավ ամեն ինչ

Վառեց հեքիաթս ու  սպանեց  նորից ինձ…

Լսում ես, թող որ այրվեմ քո գրկում,

Թող, որ հեքիաթս չմարի կյանքում,

Թույլ տուր քո կրքից մի բուռ գողանամ,

Որ տանեմ ինձ հետ ու անէանամ…

Չարթնացնես քնից, չեմ ուզում զարթնել,

Ուզում եմ հավերժ քո գրկում լինել,

Թող, որ մեռնեմ,հեռանամ անդարձ,

Բայց ապրեմ գոնե մեկ անգամ կյանքում

Քեզ հետ մոգոնած ԽԵԼԱԳԱՐ ԵՐԱԶ…

Խելագար երազ... - հետաքրքիր, նկարներ, գեղեցիկ