Copy SMS

Ձմեռ Պապ

Ձմեռ Պապ - ձմեռ պապ, պատմություն


Նախ և առաջ ուզում եմ շնորհավորել ձեր գալիք ամանորը: Ցանկանում եմ ձեզ ամենալավ բաները: 

 Պատմությունը հեղինակային է... Գնացինք

Շատ ու շատ տարիներ առաջ մի մարդ էր ապրում աշխարհում, ով արդեն մի քանի հարյուր տարեկան էր և շատ բարի: Նրա կյանքը անիմաստ էր, որովհետև չէր աշխատում և նրա բոլոր հարազատները արդեն մահացել էին:( Ամբողջ օրը նա անցկացնում էր իր եղնիկների հետ, որոնք նույնպես մեծ տարիք ունեին: Հա, ի դեպ նա ապրում էր հեռու Լապլանդիայում: Պապիկը նոր տարվա նախօրյակին փայտե խաղալիքներ էր պատրաստում հարևանի երեխաների համար: 

 Մի գարուն էլ պապը որոշեց, որ պիտի խաղալիքներ պատրաստի ամբողջ աշխարհի երեխաների համար, և ամբողջ տարին աշխատելուց հետո պատրաստեց այնքան նվերներ, որ տանը չէր տեղավորվում:

 Եկավ ձմեռը: Պապը որոշեց նվերները բաժանել եղնիկների օգնությամբ և նրա մոտ ստացվեց այդ: Դրանից հետո նա ամեն տարի նվերներ էր պատրաստում ամբողջ աշխարհի երեխաների համար և բաժանում դրանք նոր տարվա նախօրյակին:

 Քանի որ պապը ձմռանն էր նվերները բաժանում նրան անվանեցին Ձմեռ պապ:)

Մի տեղեկություն էլ թեմայի վերաբերյալ. Ձմեռ պապի գրասենյակը իսկապես գտնվում է Լապլանդիայում: Այնպես որ Ձմեռ պապը գոյություն ունի և պետք չէ երեխաներին ստել, որ չկա:

12

16

1845