Copy SMS

Սիրում եմ քեզ...♥

Սիրում եմ քեզ...♥ - սեր, պատմություն


Միացնում ենք կարդալուց առաջ...

Սիրում եմ քեզ...♥ - սեր, պատմություն


Խուլ այգի... 
Երկնքից պար բռնելով իջնում էին սպիտակ թիթեռնիկները:Այգում չկար ոչ մի շունչ:Լսվում էին զեփյուռի մեղմ հնչյունները,որոնք աստիճանաբար խլանում էին փաթիլների հուզիչ մեղեդիների հետ:Այդ լռությունը խաթարեցին ոտնաձայններ,որոնք հետզհետե ավելի էին մոտենում:Նա մի խոնարհ աղջիկ էր,ով ուներ շատ աղքատ տեսք:Աղջնակը մոտեցավ մի նստարանի,սառած ձեռքերով մաքրեց ձյունը և նստեց:Նա մեկ նայեց աջ,մեկ`ձախ և տեսնելով,որ այգում միանգամայն միայնակ է գրպանից հանեց նրա մեջ եղած նամակը և սկսեց կարդալ:Բովանդակությունը հետևյալն էր. 
"Բարև,Աննա,ինչպես ես,եթե ուզում ես իմանալ,թե ես ինչպես եմ,կպատասխանեմ վատ,որովհետև առանց քեզ այլըս չեմ կարող ապրել:Գրում եմ քեզ քանի որ ցանկանում եմ ներողություն խնդրել,չնայած այն հանգամանքին,որ համոզված եմ...ինձ կմերժես,բայց ես հույսս չեմ կորցնում,քանի որ անչափ սիրում եմ քեզ...ներիր ինձ..." 
Աննան գրպանից հանեց մի գրիչ և նամակի վրա գրեց. 
"Ես ներում եմ քեզ ու սիրում,սակայն մեզ բաժանեց ճակատագիրը,մենք իրար համար չենք ստեղծված..." 
Աղջնակը նամակը նորից դրեց ծրարի մեջ: 
Առատ ձյուն էր գալիս և ամբողջ նստարանը պատվել էր սպիտակով:Աննան նորից մաքրեց ձյունը,նամակը դրեց նստարանին,ոտքի կանգնեց և նայելով նրա հիշողության մասնիկ կազմող տարրին`ցածրաձայն ասաց. 
-Ես ներում եմ քեզ... 
Աննայի աչքերից կաթիլ-կաթիլ գլորվեցին արցունքները և սառչեցին նրա նուրբ դեմքին: 


Սիրում եմ քեզ...♥ - սեր, պատմություն


Խուլ այգի... 
Երկնքից պար բռնելով իջնում էին սպիտակ թիթեռնիկները:Լսվում էին զեփյուռի մեղմ հնչյունները,որոնք աստիճանաբար խլանում էին փաթիլների հուզիչ մեղեդիների հետ... 
Աղջկա ոտնաձայները խլացան և ամբողջովին կորչեցին սպիտակաթույր հովտաշուշանների փայլով...

Սիրում եմ քեզ...♥ - սեր, պատմություն


Աստղազարդ գիշերվա շղարշը իջել էր աշխարհի վրա:Զբոսայգին լուռ էր:Սպիտակաթույր թիթեռների ելույթն ավարտվել էր.նրանք արդեն հանգստանում էին ամբողջ օրը պարելուց հետո:Հանկարծ լսվեցին ոտնաձայներ:Նա մի թիկնավետ տղա էր:Նրա հագին կար սև վերարկու,որը փայլում էր աստղերի անմար հուրով:Տղան մոտեցավ նստարանին,որտեղ այդ օրը իր հուշերի հետ կապվել էր Աննան:Տղան,ինչպես և աղջիկը,մաքրեց նստարանի վրայի ձյունը և նկատեց մի ծրար:Տղան վերցրեց ծրարը,բացեց այն և սկսեց կարդալ:Նա ասաց. 
-Սա այն նամակն է,որը ես ուղարկել էի Աննային...Մի վայրկյան...Այստեղ ինչ է գրված... 
"Ես ներում եմ քեզ ու սիրում,բայց մեզ բաժանեց ճակատագիրը,մենք իրար համար ստեղծված չենք..." 
Տղայի ձեռքից ընկավ թերթիկը:Մի քանի վայրկյան միալար լռություն էր տիրել այգուն:Տղան չէր հասկանում,թե ինչ էր կատարվում իր հետ... 
Նրա ուղեղը մթագնել էր:Կարենն անչափ սիրում էր Աննային և դա նրա համար հավասարազոր էր մահվան և առավել տանջալի,քան մահը...

Սիրում եմ քեզ...♥ - սեր, պատմություն


Անցան ժամեր... 
Արեգակի շողերը լուսավորեցին պարզկա երկինքը:Տղան դեռ չէր կարողանում շարժվել և մնացել էր ցուրտ այգում:Նա աչքերը չէր կարողանում թարթել.մրրկալի եղանակը ամբողջովին հյուծել էր նրան:Հանկարծ այդ պահին այգում այգում լսվեցին ոտնաձայներ:Կարենը չէր կարող շարժել գլուխը,բայց զգալով մի ծանոթ շունչ,ինքնաբերաբար հայացքը թեքեց դեպի նա:Տղայի սիրտը սկսեց արագ բաբախել:Այդ անծանոթը ամենևին էլ անծանոթ չէր...Աննա...Աղջիկը մոտեցավ Կարենին և ասաց. 
-Ինչ ես անում այստեղ այս ժամին: 
Կարենը չկարողացավ խոսքեր արտաբերել: 
Աղջիկը առավել բարձր ձայնով ասաց. 
-Կարեն,ինչ է պատահել,ինչու ես լռում: 
Կարենը շշուկով ասաց. 
-Սիրում եմ քեզ... 
Աննան շրջվեց և նայեց շրջապատի միալար սպիտակին և շշնջաց. 
-Ես ներում եմ քեզ... 
Կարենը սկսեց ինքնըստինքյան շարժել ոտքերը:Աննան քայլեց դեպի հանդիպակաց նստարանը:Տղան դանդաղ քայլերով մոտեցավ Աննային:Կարենը իր սառը ձեռքերով բռնեց Աննայի նուրբ ձեռքերը:Աղջնակը շրջվեց:Տղան նայեց նրա աչքերին,որոնցում մարգարտյա արցունքներ էին գոյացել,և ասաց. 
-Աննա,սիրում եմ քեզ կյանքիցս շատ,եկ միանանք խնդրում եմ,ես առանց քեզ չեմ կարող պատկերացնել իմ կյանքը: 
Աննան շրջվեց և փակելով աչքերը`սկսեց լացել:

Սիրում եմ քեզ...♥ - սեր, պատմություն


-Աննա,խնդրում եմ մի լացիր,եթ ուզում ես ես այլևս քեզ չեմ անհանգստացնի,միայն իմացիր,որ ապրում եմ միայն քո համար: 
Աննան շրջվեց և ասաց. 
-Կարեն,ես ներում եմ քեզ ու սիրում շատ-շատ,առանց քեզ չեմ կարող... 
Կարենը լսելով այդ խոսքերը ամուր գրկեց Աննային և նրա դեմքին նկատվեց մի գեղեցիկ ժպիտ... 

Սիրում եմ քեզ...♥ - սեր, պատմություն


Շարունակելի....

Սիրում եմ քեզ...♥ - սեր, պատմություն


.Ուղղակի երգեր...

Սիրում եմ քեզ...♥ - սեր, պատմություն


Սիրով - Хулиганка -

13

15

2283