Copy SMS

Լինենք Անկեղծ...

արի' մի փոքրիկ թեստ անցկացնենք ու հասկանանք, արդյո՞ք դա իրականում այդպես է: Եվ այսպես, խնդրում եմ անկեղծ լինել. դու երբևէ`

Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ


1. Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Հրաժարվե՞լ ես ընդունել քեզ ուղղված հաճոյախոսությունը, պատասխանելով դրան մոտավորապես այսպիսի արտահայտություններով`«Վայ, ա՞յս զգեստս է սազում, հարյուր տարվա զգեստ է» կամ «Չէ, պարզապես այս անգամ իմ բախտը բերեց ու ես 9 ստացա, թե չէ ես էլ այնքան լավ չգիտեի այդ դասը» և այլն, և այլն:
2.Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ   Փորձե՞լ ես արդարանալ, եթե լավ տեսք ես ունեցել. «Չէ, ուղղակի երևի տաբատի ձևից է, որ մարմինս գեղեցիկ է թվում…» և այլն:
3.Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ   Ինքդ քեզ վիրավորական մականուններ շնորհե՞լ ես. «Իսկական գաճաճ եմ», «Ասես խոզ լինեմ», «Դատարկ գլուխ» և այլն /ցավոք սրտի շատ հաճախ այս միտումն արտահայտում է նույնիսկ կայքի համար կեղծանուններ ընտրելիս/:
4. Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ  Արտահայտել ես դատողություններդ կասկածի ձևով «Ճիշտ չե՞մ ասում», «Ինձ չե՞ք հավատում, Ա-ին հարցրեք, նա էլ է այդպես կարծում»:
5. Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Վերագրե՞լ ես քո արժանիքները մեկ ուրիշ. «Ես ի՞նչ եմ արել, ամենադժվարը նա է արել»:
6. Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Ինքդ քո մասին բացասաբար մտածե՞լ ես. «Ես երբեք չեմ կարողանա այդ անել», «Ես էլի ամեն ինչ փչացրեցի», «Ես անհաջողակի մեկն եմ», «Ատում եմ ինքս ինձ, զզվում եմ ինձնից», «Ես միշտ ու ամեն ինչում սխալ եմ» և այլն:


Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ Լինենք Անկեղծ... - անկեղծ, ինքնավստահ, անտեղյակ


Որքան շատ էին քո դրական պատասխանները, այնքան ավելի շատ են այն արարքները, որոնք ուղղված են քո ինքնավստահության դեմ:


Իհարկե, բոլորիս կյանքում էլ լինում են պահեր, երբ ինքնավստահությունը երերում է, երբ այս կամ այն պատճառով մենք անվստահություն ենք դրսևորում, սակայն կարևոր է ճիշտ ժամանակին կանգ առնել, ու շտկել իրավիճակը:


 Եվ այսպես,.

1.  Սահմանի'ր քո դրական հատկանիշները: Որո՞նք են քո լավագույն որակները: Ինչպե՞ս են դրանք արտահայտվում: Ընդգրկի'ր այդ ցուցակում քո այն նվաճումները, որոնցով դու կարող ես հպարտանալ: Մտածի'ր այդ մասին: 
2.  Սահմանի'ր քո սեփական չափանիշները, այլ ոչ թե համեմատիր քեզ ուրիշների հետ:
3.  Հիշի'ր, որ ոչ ոք իդեալական չէ: Հնարավոր է, դու չափազանց բարձր պահանջներ ես դնում քո առջև: Չափազանց խստապահանջ մի' եղիր ինքդ քո հանդեպ: Ընդունի'ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս, ու այդ հիմքի վրա կառուցի'ր կյանքդ:
4.  Հոբբի գտիր քեզ համար: Գտի'ր մի բան, որ գոհացնում է քեզ ու հպարտությամբ լցնում հոգիդ:
5.  Քաջալերի'ր ինքդ քեզ: Հնարավորինս հաճախակի ինքդ քեզ ասա. «Ես կարող եմ», «Կստացվի», «Այսօր ինձ մոտ ամեն ինչ կստացվի» կամ` «Հաջորդ անգամ, ես կանեմ դա ավելի լավ»:
6.  Ընդունի'ր քեզ ուղղված հաճոյախոսությունները` չփորձելով որևէ մեկնաբանություն անել: Պարզապես անկեղծորեն ասա` «Շնորհակալություն»: Հնարավոր է սկզբում դժվար լինի, բայց աստիճանաբար սովորություն կդառնա:
7.  Դրականորեն նայի'ր մարդկանց ու կյանքին: Փորձի'ր գտնել ու տեսնել դրականը: Հաճախ դա վարակիչ է, ու շուտով, շրջապատողները ևս կսկսեն քեզ ավելի դրական վերաբերվել:
8.  Շրջապատի'ր քեզ լավ մարդկանցով: ՄԻ մոռացի'ր, որ ընկերները և ծանոթները ազդում են մեր մտքերի, զգացմունքների ու գործողությունների վրա: Ընտրի'ր այնպիսի ընկերներ, ովքեր սիրում են կյանքը, ուրախ են, և նրանք  քեզ նույնպես կվարակեն կյանքի հանդեպ այդ վստահությամբ:
9.  Դրականորեն մտածի'ր ապագայիդ մասին: Օրվա մեջ մի քանի րոպե հատկացրու պատկերացնելու համար, որ արդեն հասել ես նպատակներիդ:
10.  Գլուխդ բարձր ու թիկունքդ ձիգ պահիր: Քայլի'ր  հանգիստ ու հստակ քայլով: Դա հնարավորություն կտա աշխարհին իմանալ որ դու վստահում ես ինքդ քեզ: 
11.  Ժպտա': Ժպիտը լավագույն միջոցն է հաղորդելու դիմացինին, որ եջանիկ ենք, և որ աշխարհին առաջարկելու բան ունենք:

Դե ինչ, հիմա արդեն, երբ դու գիտես, թե ինչպես պայքարել անինքնավստահության դեմ, վստահորեն առա'ջ շարժվիր` լցված սեփական անձիդ նկատմամբ սիրով ու վստահությամբ, և իհարկե մի' մոռացիր, որ երջանկությունդ քո ձեռքերում է: Այն կերտելու համարձակություն ունեցիր` վստահելով սեփական հնարավորություններիդ: 

23

57

2015

  • (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Շնորհակոլություն խորհուրդների համար, կփորձեմ հետևել դրանց :)
  • love-music
    2012-12-26 18:05:09
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • Էմիլյա Եգանյան
    2012-12-26 21:09:13
    ինչպես միշտ գրառումներդ բոլորից տարբերվող են,, ուրախ եմ , որ վերադարձել ես Էլիզա ջան O:)
    • Sargsyan (Veteran :D ) ....
      2012-12-27 11:43:45
      Շնորհակալ եմ Էմիլյա ջան նման խոսքերի համար, (ծաղիկ) զգացված եմ շատ ու շոյված,որ նման ձև եք մտածում O:) շատ ուրախ եմ.որ հավանել եք.ճիշտ է ,դեռ չեմ վերադարձել,բայց մեկ-մեկ բացառություն անել և վերդառնալ ոպստեր պատրաստելու համար,դեմ չեմ (ծաղիկ) (գինի)
      • Էմիլյա Եգանյան
        2012-12-27 11:54:35
        խնդրեմ,,, մյուսները չգիտեմ, բայց ես հաստատ հիշում եմ քեզ,քո գրառուները,,, ,, ժամանակն է վերադառնալու ամեն ինչ անցել է,,,, O:)
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-12-28 12:33:13
        Ամեն ինչ անցել է վաղուց,սակայն քննությւոններ,դասեր,չեմ ահսցնի եթե մտնեմ O:) O:) O:) O:)
      • Էմիլյա Եգանյան
        2012-12-28 15:44:32
        ուրախ եմ , որ պատճառը միայն դասերդ են,,, O:)
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-12-28 15:46:15
        Այո,ազատ ժամանակ չեմ ունենում որ մտնեմ.չնայած մեր վետերաններից ոչո ք չի մտնում..
      • Էմիլյա Եգանյան
        2012-12-28 15:48:39
        երևի զբաղվածությունն է պատճառը,,, O:)
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-12-28 15:49:52
        Ցավոք սրտի ոչ.........նրանք պարզապես հիասթափված են (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
      • Mariam95
        2012-12-28 15:50:00
        ոչ ոք - 1 (դեմք) :D :D
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-12-28 15:50:46
        դե հաստատ արևս ակտիվ չես լինում չէ ՞
      • Mariam95
        2012-12-28 15:51:33
        եթե հաշվի առնենք ներկայիս ակտիվությունը..........ամենաակտիվն եմ :D :D
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-12-28 15:52:27
        գիիիիիիիի-ժ :D :D
      • Mariam95
        2012-12-28 15:53:07
        գիժը ուշանումա :D :D
      • Էմիլյա Եգանյան
        2012-12-28 15:53:45
        Մարիամը շատ էլ ակտիվ է,, համարյա ամեն օր մտնում է,, չեմ հարցնի հիասթափության պատճառները,,, դա ձեր որոշումն է,, համենայն դեպս ես ուրախացա քեզ կրկին տեսնելու համար Էլիզա ջան O:)
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-12-28 15:53:48
        Դմբոո ոնց ես ՞ :) :)
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-12-28 15:54:41
        Ես նույնպես ուրախ եմ,որ ինձ տենց նկատում եք ու ուրախ եք,կաշխատեմ շոիտ-շուտ մտնել :) :)
      • Mariam95
        2012-12-28 15:55:22
        ահա, լավ Էլ ջան, դու ասա. :)
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-12-28 15:56:05
        Մարս սպասի ներքին բան գրեմ :)
  • ՎԱՐԴ
    2012-12-27 12:02:49
    ես ձեր պոստերը նայել եմ շատ եմ հավանել,ինչ լավ է որ եկաք,ինչպես դուք ես նշուն վետերանադարձ է: (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Sargsyan (Veteran :D ) ....
      2012-12-28 12:32:36
      ոչ,վետերանադարձ չէ,բայց ցանկացա ևս մեկ գրառում ավելացնել իմ էջում :) :) Շնորհակալ եմ,ուրախ եմ,որ հավանել եք (ծաղիկ)
      • ՎԱՐԴ
        2012-12-28 12:34:17
        (ուռա) (ուռա) (ուռա) կարող ես դուքով չխոսել :)
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-12-28 15:32:44
        :) :) Լավ ոնց կասես :) :)
  • ..verj..
    2012-12-28 15:34:08
    (լավ)
  • ..verj..
    2012-12-28 15:44:32
    ելի սկսին սմս ջնջել :D :D
    • Sargsyan (Veteran :D ) ....
      2012-12-28 15:45:09
      դե կարող է ՞ թողնեի.որ կռիվը ամեն ոք տեսներ ՞ :)
      • ..verj..
        2012-12-28 15:46:53
        ;) չէ..իրանք ինց չեն սրիում դրանիցա (լուսնաքայլ)
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-12-28 15:48:31
        չէ սիրելու հարցը չի,հետո էլ նախորդներում անգլերեն տառերով էիր գրել,սիրուն չէր,հիմա չեմ ջնջի O:)
      • Ձմեռ պապ♥Nora
        2012-12-28 15:49:10
        եթե վիրավորեցի կներես ուղղակի կատակ արեցի,, կներես շատ
      • ..verj..
        2012-12-28 15:53:20
        Ձմեռ պապ♥Nora, չհասկացա ասացդ (լուսնաքայլ)
      • Sargsyan (Veteran :D ) ....
        2012-12-28 15:55:05
        ես նունյպես
  • Joker...
    2013-01-02 17:24:40
    նոր գրառումները չի բացում մենակ՞ :(
    • Lian
      2013-01-02 17:25:21
      եթե ադմինը գա,կարողա մի բան անի
      • Joker...
        2013-01-02 17:26:15
        |( ուֆֆ դե ադմիննել վերջերս վաբշե քոփիին տերություն չի անում
      • Lian
        2013-01-02 17:28:29
        կգա ինձ թվումա,Նոր տարիա,մի քիչ անցնի՝կգա
      • Joker...
        2013-01-02 17:29:10
        :( վախենամ մինչև գա քոփին արդեն շիլաշփոթի վերացված լինի
      • Lian
        2013-01-02 17:29:27
        երևի
  • 2014-04-17 20:03:25
    Chem karox @ndunel indz uxxvac hachoyaxosutyunner@ qani vor Drakan voch mi hatkanish chunem :) ....bayc da chi nshanakum vor inqnavstah chem...u im karciqov idealakan mardik karox en linel :)