Copy SMS

Ամանորյա հրաշքը

Նորից եկավ Նոր տարին,ահա հեռու հեռվից մոտենում է նա`շղարշված անթիվ-անհամար ժպիտներով,ուրախ երգերով...

Ամանորյա հրաշքը - Ամանոր, հրաշք, զինվոր


-Շտապիր մայրիկ,չենք հասցնի,ուր որ է գալու է:
-Մի անհանգստացիր սիրելիս,նա էլ հո քո եղբայրն է,հանգիստ եղիր,թե անգամ մի բան էլ այն չլինի կամ թե ուշացած,նա չի բարկանա,հանգիստ եղիր:
-Մամ,ախր 2 տարի է տանը չի եղել ուզում եմ որ հիմա ամեն ինչ կատարյալ լինի,ուզում եմ պակաս բան չլինի,ախր նա ուղիղ 2 տարի սահմանին կանգնած չի քնել,ինչ է թե ես քնեմ,հիմա գալիս է,ամեն ինչ կատարյալ թող լինի,թող եղբորս համար ոչինչ պակաս չլինի:Բացի այդ էլ Նոր տարի է,մի լավ նշելու ենք...Հավատս չի գալիս,այնքան արագ անցավ այս երկու տարին...
-Կհասցնենք,կհասցնենք...

Եվ այդպես` 2 տարի անվերջ սպասումից,կարոտից ու անհանգստությունից տոչորված սրտով,սիրելի որդուն,եղբորը տեսնելու անզուսպ ցանկությունից պապակված սրտերով սպասում էին`մայր ու դուստր...ուր որ է գալու է...
Հնչեց դռան զանգը,վերջապես...աղջնակը երջանկության արցունքն այտին վազեց դուռը բացելու,վազեց եղբորը դիմավորելու,նրա գրկում անթեղված կարոտը վերացնելու...
Դուռը բացվեց,հանկարծ ճչաց աղջնակն ու մի քանի քայլ ետ գնաց:Իսկ դռան շեմին զինվոր էր`բարձրահասակ,կապուտաչյա մի զինվոր...Հեռվից նշմարելով զինվորի համազգեստը`վազեց և մայրը`վազեց,որդուն դիմավորելու հույսով...և քարացավ...ինչպես...միթե իր որդին չի եկել,միգուցե մի վատ բան է տեղի ունեցել,ախ....վերջապես երբ է խոսելու այդ կապուտաչյա զինվորը...երբ է ինչ-որ բան ասելու..երբ...Այս մտքերով տարված`նրանք մոռացան անգամ զինվորին ներս հրավիրել,և,զինվորը,որ հեռու-հեռվից էր եկել,մեխանիկորեն ներս մտավ ու գրպանից հանելով մի ծրար`հեռացավ...
 Երբ մայր ու աղջիկ ուշքի եկան և բացեցին ծրարը...նամակ էր,մի պարզ ու հասարակ թուղթ...Էլ ինչ Նոր տարի...նրանց սպասումն այդպես էլ մնաց,նրանց կարոտն այդպես էլ հարատևում էր...
 Անցան տարիներ,ուղիղ 15 տարի,և,կրկին Նոր տարի...այն օրից ի վեր այս տանն այլևս Նոր տարի չի եղել,չէ որ զինվորին Նոր տարին էր խլել:Այդ օրից ի վեր այս տանն այլևս ամանորյա հյուրեր չէին լինում,բայց,այս տարի կարծես բացառություն եղավ...Հնչեց դռան այնքան սպասված զանգը:Դուռը բացեց դուստրն ու ասես անտարբեր կերպով հարցրեց.
-Ում եք ուզում:
-Ես եկել եմ Ձեր անցյալից`Ձեր կարոտն ու սպասումը արդարացնելու,Ձեր հոգուն թեթևություն և ուրախություն պարգևելու...
-Աստվաած իմ,չեմ հավատում,չէ սա երազ է...միթե դա դու ես,ասա որ ես երազում չեմ և սա իրականություն է...միթե Նոր տարի քեզ վերադարձրեց,չէ չեմ հավատում...
Դստեր աղաղակները լսելով վրա հասավ մայրն ու քարացավ...Ահա դռան շեմին կանգնած է նա` այդքան վիշտ ու ցավ պատճառած զինվորը...
       Երբեք մի կորցրեք ձեր հույսը,այն հավերժ փայփայեք ձեր հոգում...
Շնորհավոր Ամանոր և Ս.Ծնունդ

14

10

7282

  • caxracu
    2012-12-31 16:47:35
    :'( :'( :'( արտասվեցի :'( :'(
    • InNa DaViDoVa
      2012-12-31 16:49:30
      ես էլ գրելու ընթացքում էի արտասվում
  • (ړײ)LARISI(K)(ړײ)
    2012-12-31 16:49:35
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • Ellad..☂☁
    2012-12-31 16:53:38
    իրոք որ շաաաաատ լավն էր :( (լավ) ....հավատում եմ հրաշքների..իսկ հիմա ավելի ուժեղ :) (ծաղիկ)
  • -L.(EsAyAn...(
    2012-12-31 16:58:47
    :'( :'( :'( :'( :'( :'(
  • - Хулиганка -
    2012-12-31 17:06:05
    լավն էր :) բայց խի եք լացում ետ չէմ հասկանում (:| :)
  • miley-smiley
    2012-12-31 18:11:09
    :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Elena
    2012-12-31 18:41:21
    -Շտապիր մայրիկ,չենք հասցնի,ուր որ է գալու է ձմեռ պապը (լավ)
  • Elena
    2012-12-31 18:41:54
  • m .NARA
    2013-01-01 15:49:19
    շնաորհավորրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրր (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա)