Copy SMS

Ճանապարհին ...

Ճանապարհին ... - կյանք, ճանապարհ, նպատակ


Շատ հաճախ այն մարդիկ, ովքեր վերցնում են ուրիշի օգնությունը, մյուսներին չեն օգնում... Այդպես է՝ մեկը օգնողն է, մյուսը օգտվողը, քիչ է լինում երբ երկուսն էլ լինում են մի մարդու մեջ... Իզուր չէ Պարույր Սևակն ասում.  Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում......... Բայց կյանքը անարդար չէ ոչ մեկի հանդեպ, որովհետև աշխարհը շալակած մարդիկ էլ են բարին ստանում, աշխարհի վրա  ելած մարդիկ էլ... Ամեն մեկն իր չափով... Նա ով մտածում է ոչ միայն իր մասին, ստանում է հարգանք, սեր, նաև հասնում է փառքի՝ հոգևոր բարձունքների, իսկ նա, ով մտածում է միայն իր մասին, միշտ գտնում է փորը կուշտ պահելու ճանապարհ և շատ քիչ է մտածում հարգանքի ու փառքի մասին.... Նա, ով ձգտում է նյութականին՝ շատ հաճախ ստանում է իր հարստությունը, որովհետև նա պատրաստ է անցնելու մյուսների վրայով, իսկ նա, ով հոգևոր հարստությանն է ձգտում,  նյութականը բաժանում է ուրիշներին..... երկուսը իրար հետ երկար մնալ չեն կարող... եթե ուզում ես հարստանալ, պետք է շատ խնդրանքներ մերժես... Բայց ո՞վ է հնարել այն սուտը, որ պետք է նյութականն ունենալ հոգևորով փոխարինելու համար …. Ոչ, երբեմն պետք է նյութականից ամբողջովին մաքրվել հոգևորին հասնելու համար... Դեռ ուշ չէ, որքան հնարավոր է արագ կողմնորոշվեք որն եք նախընտրում.... Ի դեպ, նյութական չի նշանակում միայն փող, առանց հարստության էլ կարող ես օգնել, պետք է միայն գիտակցել, որ հաճախ քեզնից չնչին ժամանակ կամ աշխատանք պահանջող օգնությունը մյուսի համար մեծ պարգև կարող է դառնալ... Միայն ցանկություն է պետք, անհնարին ոչինչ չկա......

Ճանապարհին ... - կյանք, ճանապարհ, նպատակ

Բայց եթե չեն ուզում օգնել, չեն ուզում իրենց ժամանակից մի փոքր տրամադրել քեզ, այն դեպքում երբ դու ոչինչ չես խնայել՝ ինչ արած, դա էլ քո ճանապարհն է, պետք է օգնես առանց ոչինչ պահանջելու.... Բայց մի՞թե պահանջելու իրավունք ունես, չէ որ քեզնից չեն պահանջել որ օգնես, նրանք խնդրել են, երբեմն չեն էլ խնդրել, դու միայն կարող ես խնդրել...



Ճանապարհին ... - կյանք, ճանապարհ, նպատակ

Ես գիտեմ իմ ճանապարհը՝ թեկուզ հաճախ մոլորվում եմ, կորցնում եմ այն, բայց գիտեմ ուր պիտի հասնեմ, դա է կարևորը և կանգառին հասնելիս կյանքի օրենքները չխախտելը......


不友...

19

47

1544