Copy SMS

Կգամ ( Համո Սահյան ) (◔̯◔)

Կգամ   ( Համո Սահյան ) (◔̯◔) - նկարներ, աֆորիզմներ, մտքերիմ ամենասիրելի բանաստեղծությունը...


Եթե մինչև անգամ 
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, 
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, 
Ուր էլ լինեմ, կգամ: 
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, 
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, 
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, 
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ 
Մենության մեջ լացող երգիդ վրա: 

Եթե մինչև անգամ 
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես 
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ, 
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, 
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, 
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես, 
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, 
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, 
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից... 
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք, 
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա: 

Եթե մինչև անգամ հազար սարի ետև 
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ, 
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ, 
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ, 
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ 
Անակնկալ դարձիս իրողությամբ— 
Քո տան ու քո հոգու տարողությամբ, 
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ: 
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ 
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված, 
Արտասուքից խաշված դեմքիդ վրա: 

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի, 
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի, 
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի, 
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ: 
Գետնի տակից կգամ, 
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ, 
Կգամ ու թափ կտամ 
Հարդագողի փոշին շեմքիդ վրա



Կգամ   ( Համո Սահյան ) (◔̯◔) - նկարներ, աֆորիզմներ, մտքեր


Կգամ   ( Համո Սահյան ) (◔̯◔) - նկարներ, աֆորիզմներ, մտքեր


Ինչ էլ որ պատահի, հավատա ինքդ քեզ, հավատա կյանքին, հավատա վաղվա օրվան, հավատա նրան,ինչ անում ես...միշտ♥♥♥



Բոլորը չէ, որ միանման են երազում ու երազներ տեսնում:



Չկան անհասանելի նպատակներ. կա ծուլության մեծ գործոնը, արիության պակասն ու արդարացումների շտեմարանը♥♥♥


Մի' վատնեք Ձեր ժամանակը նրանց վրա, ովքեր Ձեզ համար ժամանակ չունեն♥♥♥


Ավելի լավ է կորցնել հպարտությունը մեկի համար, քան կորցնել մեկին, հպարտության պատճառով....


19

16

2685

  • m .NARA
    2013-01-09 13:45:31
    այ սիրում եմ ես բանաստեղծությունը (լավ) (բռավո) (լավ)
    • -Man)E(Dreamer
      2013-01-09 14:34:34
      մերսի,,,,,,,,, (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ,,,,,,,,,,,,, (գինի)
  • ՆԱՏԱԼՅԱ...♥...
    2013-01-09 14:54:49
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ապլես (լավ)
    • -Man)E(Dreamer
      2013-01-09 18:49:25
      (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (ծաղիկ)
  • (ړײ)LARISI(K)(ړײ)
    2013-01-09 15:57:45
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Ավելի լավ է կորցնել հպարտությունը մեկի համար, քան կորցնել մեկին, հպարտության պատճառով.... (լավ)
    • -Man)E(Dreamer
      2013-01-09 18:49:31
      (խփո) (խփո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • -L.(EsAyAn...(
    2013-01-09 16:26:54
    (խփո) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • -Man)E(Dreamer
      2013-01-13 14:29:55
      (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • (բռավո) (բռավո) (բռավո) (լավ)
  • ...S...
    2013-01-09 21:11:18
    Չկան անհասանելի նպատակներ. կա ծուլության մեծ գործոնը, արիության պակասն ու արդարացումների շտեմարանը (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • -Man)E(Dreamer
      2013-01-10 12:14:25
      մերսի........ (գինի) (գինի) (գինի) (ծաղիկ)
  • շատ շառ լավ բանաստեղծուտյունա