Copy SMS

Թախիծ.....(մաս 1)

Թախիծ.....(մաս 1) - թախիծ, տխրություն, միայնություն


Արթնացա քնից ու նորից պարուրվեցի թախիծով...թախիծ,որ արդեն ինձ ուղեկցում է ամենուրեք...Նորից նույն օրը,նորից ունայն առօրյա ու անհույս ապագա...Արդեն մի քանի օր է,ինչ փորձում եմ ազատվել  այս տաղտկալի զգացողությունից,որի անունն է թախիծ,իսկ միգուցե ճիշտ կլիներ անվանել այն Դատարկություն....Անհնար է արդեն շարունակել նույն կյանքով ապրելը...առօրյաս սկսվում է մի տուփ ծխախոտով ու շարունակվում երկու շիշ ալկոհոլով...Անտանելի կյանք,իսկ միգուցե մի փոքր դուրս գամ ու մաքուր օդ շնչեմ,բնակարանի ծանր օդը արդեն խեղդում է ինձ...Մի քանի օր է,ինչ այս տհաճ հոտերից զգացումներս թմրել են....Վերջապես դուրս եկա,մի փոքր տարօրինակ էր ու բավականին հաճելի այն զգացողությունը,որ նկարագրելն անհնար է,կասեմ միայն մի բառով....Մաքրություն....Իսկ հոգիս դեռ դատարկ էր,ապագաս անհույս,հոգիս տանջված,իսկ թոքերումս միայն ծխախոտի ծուխից մնացած թմրություն....Անձրև էր տեղում,կարծես կյանքս էլ էր թաց ու անսպասելի,ինչպես այդ հորդառատ ու ցեխոտ անձրևը,չեմ էլ հիշում,թե ինչ հագուստով դուրս եկա ու սկսեցի քայլել ամայի փողոցներով,որտեղով տեղ-տեղ վազում էին անձրևից խեղճացած մարդիկ....Ինչ խղճուկ էին թվում ինձ մարդիկ,նրանք վախենում էին անձրևից,վախենում էին թրջվելուց կամ էլ ուղղակի նրանք սովոր չեն անսպասելի անձրևից բխող հետևանքներին....իսկ միգուցե ամենախղճուկը ես էի....միգուցե....անկեղծ ասած չեմ կարողանում հասկանալ այս ունայն վիճակիս պատճառը....երբ արդեն փոքր ինչ սովորեցի անձրևին,որը անընդհատ ծակում էր երկար ժամանակ սովից հյուծված մարմինս....Երկար չկարողացա մնալ դրսում,միանգամից քայլերս ուղղեցի դեպի տուն....Տանը ինձ սպասում էր միևնույն դատարկ բնակարանը իր անախորժ տպավորություններով ու ոչ պակաս անախորժ բույրերով....մի փոքր պառկեցի ու չհասկացա,թե ինչպես քունը տիրեց ինձ,իսկ երբ բացեցի աչքերս,դատարկ բնակարանը ստիպեց ինձ հիշել,որ ես մենակ եմ.....այո,այո ես հասկացա,ինչու է թախիծը ինձ պարուրել.....Ես մենակ եմ....


Թախիծ.....(մաս 1) - թախիծ, տխրություն, միայնություն