Copy SMS

Թախիծ.....(մաս 2)

Թախիծ.....(մաս 2) - թախիծ, տխրություն, միայնություն


Միացրեք կարդալուց առաջ.....

Երբ բացեցի աչքերս,հասկացա,որ երկար ժամանակ է,ինչ քնած եմ,կյանքիս հրաշքին երկար սպասելուց քնով էի անցել....Գիտես հիմա ինձ միայն մի բան կօգնի.....Ես Ուզում Եմ Քեզ Հետ Խոսել......

Երկար եմ սպասել այն պահին,որ վերջապես թախիծով պարուրված հոգիս նորից ցնծա հաճույքից ու երջանկությունից,հաճույք,որ միայն քո անկեղծ սիրուց էի ստանում.....հիմա արդեն դադարել եմ սպասելուց,հիմա էլ նույն անմխիթար վիճակում չեմ,ինչպես էի մի քանի ամիս առաջ,բայց մեկ է հիմա ավելի մենակ եմ,հիմա ավելի շատ եմ սկսել մտածել կյանքի մասին.....չէ,էլ չեմ ուզում փիլիսոփայել անտեղի,կարծես ես կյանքից ինչ-որ բան եմ հասկանում.....ոչ,ես դեռ այս կյանքում շատ քիչ եմ ապրել,որպեսզի հասկանամ,թե ինչ է նշանակում իսկապես մենակ ու լքված լինելը,բայց հասկացիր կյանքումս յուրաքանչյուրս էլ գոնե մի պահ զգում ենք դրա համը,...այն բավականին դառն է ու տհաճ....Գիտես ասում են,որ երջանկությունը բոլորիս դռներն էլ թակում են,ուղղակի ոչ բոլորն են սիրում անծանոթի առաջ դռներ բացել......իսկ ես ներս թողեցի նրան ու նորից դուրս հանեցի.....ինչ անխելք եմ.....

Էլ չեմ կարողանում... ինձ հիմա միայն մի փոքր մաքուր օդը կօգնի,իսկ քեզ հետ զրուցելը ինձ միայն ցավ է պատճառում Իմ երևակայական ընկեր.....Ատում եմ այն ամենը, ինչը ինձ հիշեցնում է,որ ես մի մեծ թախիծ ունեմ,որը դարման չունի,իսկ անընդհատ դրանից փախնելն արդեն դարձել է ուղղակի անհնար...Երբ դուրս եկա տանից, հասկացա,որ չեմ ուզում կրկնել այն,ինչով ապրում եմ արդեն վաղուց,հիմա հոգնել եմ միագույն կյանքից,կյանք,որը մի մեծ լաբիրինթոս է,որտեղ մտնում են միայն  անխելքները դուրս գալու հույսով,բայց դուրս են գալիս,միայն շատ քչերը......արի ուղղակի մոռանանք,որ մարդ ենք,որ ապրում ենք....որովհետև երբեմն դա օգնում է,որովհետև երբեմն հենց այդ է մեզ դարձնում անշունչ ու անզգա......իսկ հիմա ես լաց եմ լինում միայն այն պատճաով,որ էլ չեմ կարողանում զգալ.....Ես չեմ զգում ցավը,ուրախությունը,տխրությունը,սերը,կարոտը ու վերջապես կյանքը.......իսկ միթե դա ամենահաճելի զգացումը չէ կյանքում բազում անգամ տանջված մեկի համար?.....միգուցե ես սխալում եմ,միգուցե,որովհետև դարձել եմ մի անհատ,որը սիրտ չունի ու ես արտասվում եմ,որովհետև ոչինչ էլ չեմ զգում,որովհետև չգիտեմ էլ ինչու եմ արտասվում.......էլ չեմ կարողանում խոսել,արցունքն է ինձ խեղդում,իսկ օգնություն դեռ չկա,դեռ սպասում եմ ամբողջ հոգով հավատում,որ մի օր էլ իմ համար կգա այդ պայծառ օրը ու մի օր էլ ես կասեմ...Ես երջանիկ եմ.....

Թախիծ.....(մաս 2) - թախիծ, տխրություն, միայնություն

10

16

1392