Copy SMS

Սուտ ...

Սուտ ... - սուտ, ասույթներ


Եթե դա ճիշտ չէ, ապա բոլորովին էլ վատ չի հորինված:

Բրունո

Երբ մարդ մոլորվում է, դա յուրաքանչյուրը կարող է տեսնել, երբ նա ստում է, կնկատի ոչ ամեն ոք:

Գյոթե

Մարդկանց խաբելն այնքանով է վտանգավոր, որ վերջ ի վերջո սկսում ես խաբել ինքդ քեզ:

Դուզե

Ամենավտանգավոր սուտը թեթևակի խեղաթյուրված ճշմարտությունն է:

Լիխտեմբերգ

Սուտը նման է ձնագնդի, որքան երկար այն գլորես, այնքան կմեծանա:

Լյութեր

Որքա~ն դյուրահավատ են ստախոսները. Նրանք հավատում են, թե իրենց հավատում են:

Կնոր

Սուտը երբեմն կարող է ճշմարտությունից տասնապատիկ անգամ ազնիվ լինել:

Հաուպտման

Կես ճշմարտությունը վտանգավոր է ստից. Սուտը ավելի հեշտ է ճանաչել, քան կես ճշմարտությունը, որը սովորաբար քողարկվում է կրկին խաբելու համար:

Հիպել

Մեղքը շատ զենքեր ունի, բայց սուտը երախակալ է, որը հարմար է գալիս նրանցից յուրաքանչյուրին:

Հոլմզ

Մի խաբեբայի, որը ստում է, բաժին է ընկնում հազար դյուրահավատ, որոնք նրա ետևից կրկնում են նրա սուտը:

Մանձոնի

Չափազանցումը բարեկիրթ մարդկանց սուտն է:

Ժոզեֆ Մեստր

Եվ տեսնում է նա սուտը մերձավորներից յուրաքանչյուրի մեջ: Քանզի մերձավորը նման է իրեն:

Շեքսպիր

Կարելի է, իհարկե, սուտ ասել, ընդունելով այն իբրև ճշմարտություն, սակայն <> հասկացության հետ կապված է դիտավորյալ ստի միտքը:

Պասկալ

Կլոր թվերը միշտ ստում են:

Սեմուել Ջոնսոն

Շատերը ստում են նրա համար, որ խաբեն, ուրիշներն էլ` որովհետև իրենք են խաբված:

Սենեկա Կրտսեր

Ամենագռեհիկ սուտը հաճախ արտահայտվում է լռությամբ:

Ստիվենսոն

Ստախոսը մի մարդ է, ով չի կարողանում խաբել:

Վովենարգ

Ժամանակի ընթացքում սուտն ինքն իրեն կցրվի:

Տակիտոս

Ստախոսը պետք է օժտված լինի հրաշալի հիշողությամբ:

Քվինտիլիանոս

Զարմանալի է, ինչպիսի ուժ, մաքրություն, իմաստություն է պետք մարդ արարածին, որպեսզի նա երբեք իրեն ստով չարատավորի:

Մարգարետ Ֆուլեր

Հնարավոր չէ չստել, սակայն հնարավոր է մեր ստերը հասցնել նվազագույնին: Փորձեք որքան հնարավոր է քիչ ստել:

不友 .... Անծանոթ..

Սուտ ... - սուտ, ասույթներ

Փոստս նվիրվում է Опасная Зона-ին


Կներեք, որ փոստս լի չէր նկարներով......... Սուտ ... - սուտ, ասույթներ


32

97

4245