Copy SMS

Լուիզա Մաս 1

Լուիզա Մաս 1 - կյանք, մանկություն, ցավ


Մանկություն

    Լուիզան ծնվեց մի ձկնավաճառի ընտանիքում: Հայրը օր ու գիշեր աշխատում էր,բայց վաստակածը բավականցնում էր մի կտոր ցամաք հացին և մակարոնին: Չնայած դժվարություններին,նա հույսը չէր կորցնում և փորձում էր ընտանիքին ապահովել`որքան հնարավոր էր: Մայրը մաքրություն էր անում սրա-նրա տանը: Միշտ դժգոհում էր ամեն ինչից, կյանքը իր համար չարիք էր: Ընտանիքում չկար սեր, ջերմություն: Հիասթափված զույգի նախկին հզոր զգացմունքը վերածվել էր անտարբերության ու սառնության: Այստեղ մեծանում էր մի աղջնակ,որը ,ի սկզբանե, չէր հավատում հրաշքներին: Նա չուներ ընկերներ, նրա միակ ընկերը խխունջի խեցին էր,որը հայրը նվիրել էր իրեն 5 տարեկան հասակում` իբրև վզնոց`պատրաստված ձկան թելից: Երբ Լուիզան տխրում էր,սկսում էր զրուցել իր վզնոցի հետ:Հոր համար այս ամենի մեջ միակ լույսը իր դուստրն էր,իսկ մոր համար`ոչինչ: Նա ամբողջ օրը բղավում էր դստեր վրա,որքան էլ Լուիզան ջանում էր հեռու մնալ ամեն ինչից:

     Մի անգամ ձմռան մի ցուրտ գիշեր Լուիզան զրուցում էր իր խեցու հետ:Նա արդեն յոթ տարեկան էր,հաճախում էր դպրոց,բայց միշտ մեկուսանում էր դասընկերներից: Այնուամենայնիվ,շատ լավ էր սովորում և արժանանում էր ուսուցիչների գովասանքին ու ջերմությանը:Այդ օրը նա խեցուն  խնդրում էր,որպեսզի հաջողություն պարգևի իր ծնողներին: Նա գնաց ջուր խմելու:Երբ անցնում էր ծնողների ննջարանի կողքով,լսեց նրանց խոսակցությունը:

    -Սոնա´,ես հիվանդ եմ և դրան բուժում չկա,ինձնից հետո,խնդրում եմ,լավ նայիր մեր դստերը:

    -Իսկ ի՞նչ եմ անելու ես: Ինչպե՞ս եմ ապրելու: Ոչ միայն ինձ պետք է պահեմ,այլև այդ հոգսը ուսերիս կրած ման գամ:

     Այս խոսքերը խիստ հուզեցին Լուիզային:Նա հասկացավ,որ բեռ է իր ծնողների համար: Իսկ հայրն էլ շուտով լքելու էր իրենց: Նրա աչքերից հորդում էին արցունքները և ուժասպառ անում իրեն,ընդհուպ նա քնեց:

     Հոր մահվանից անցել էր մեկ ամիս: Մայրը ջանում էր գոյատևել և ,ինչպես ճիտին պարտք,կերակրում էր երեխային: Բայց ինքն էլ վատառողջ էր,և Լուիզան կյանքից ևս մեկ ապտակ ստացավ: Անկախ մոր անգթությունից,աղջնակը խնամում էր մորը: Նրան դեղամիջոցներ էին անհրաժեշտ,որոնք բավական թանկ էին սովորական տուն մաքրողի համար: Լուիզան չէր կարողանում այդ չնչին աշխատավարձով որևէ դեղ գնել:

    Մի օր մայրը դողէրոցքի մեջ էր: Տանը ոչ մի լումա չկար: Լուիզան մի դանակ վերցրեց և գնաց դեղատուն: Վաճառողուհուց խնդրեց ջերմիջեցնող:Մինչ նա տվեց այն,աղջիկը ձեռքը տարավ գրպանը, իբրև թե գումար հաներ,մյուս ձեռքով հափշտակեց դեղը,դանակահարեց վաճառողուհուն,վերցրեց բոլոր անհրաժեշտ դեղերն ու փախավ: Դրսում կանգնած ոստիկանը ընկավ նրա ետևից: Միամիտ աղջնակը,ճանապարհը շեղելու փոխարեն, վազեց տուն,իրեն գցեց մոր մահճակալի առջև,սակայն նրան մահացած գտավ: Միևնույն ժամանակ իր մեջքի հետևում լսեց մի ձայն.

    -Դուք ձերբակալվա´ծ եք:

    Նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման:

9

8

1051

  • FinA ../不友 /
    2013-02-14 22:36:35
    հեղինակային է՞ ... (լավ)
    • Anul97
      2013-02-14 22:40:20
      այո
      • FinA ../不友 /
        2013-02-14 22:43:52
        լավն է (բռավո) (բռավո) ...իսկ իրական է՞
      • Anul97
        2013-02-15 13:43:18
        ոչ
  • ՎԱՐԴ
    2013-02-15 08:38:21
    :'( :'( :'( :'(
  • Barcelonci Sirusho
    2013-02-15 09:15:06
    շատ հետաքրքիր էրրր (բռավո)
  • LIAN
    2013-02-15 13:55:31
    (լավ)
  • Anul97
    2013-08-05 12:03:17
    http://www.odnoklassniki.ru/group/52032088572070 miaceq