Շարադրություններ (Հեղինակային)
Հավատում եմ...
Հավատում եմ, որ Աստված ինձ լսում է: Երբեմն ասում են, թե պետք է սեփական աչքերով տեսնես, որ հավատաս, բայց Աստված այն միակ ու սուրբ էակն է, որին ես լսելով եմ միայն հավատում:
Ասում են, որ մի բան եթե շատ ես ուզում, անպայման իրականանում է: Ես շատ ուզելու հետ մեկտեղ էլ միշտ Աստծուց խնդրում եմ այն, ինչ անչափ շատ եմ ուզում կատարվի: Իմ աղոթքներով, իմ խնդրանքներով...
Երբ գնում եմ եկեղեցի, ինձ թվում է, թե մտնում եմ մի հարազատ տուն: Նստում եմ նստարանին ու լուռ նայում Աստվածամոր նկարին: Ճիշտ է ամեն անգամ նայում եմ այդ նկարին, բայց ամեն անգամ էլ միշտ մի նոր հայացքով: Կարծես ինչ-որ մի հատված այդ նկարից մինչև վերջ չեմ նայել...
Երբ ծնկաչոք աղոթում եմ, մոմ եմ վառում, միշտ սեր, երջանկություն ու խաղաղություն եմ խնդրում Աստծուց:
Ես համոզված եմ, որ Աստված ինձ միշտ լսում է:
Մայր իմ անուշ ու անգին
Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել,
Էլի մեծ է նա մեծ է ու անգին:
Արևն աչքերիս լույսն է նա վառել,
Լուսնյակ դառնալով որդոց օրոցքի:
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է` մայր հայրենիքիս:
Մայր, որքան թանկ ու անգին էակ, որքան բարի ու հարազատ, որքան գեղեցիկ ու միակ: Հերիք է միայն արտասանես այդ սուրբ բառն ու կարծես աշխարհը քոնն է ու թվում է, թե ոչ եք ու ոչ մեկ չի կարող քեզնից խլել այդ երջանկությունը: Ես Աստծուց անչափ շնորհակալ եմ, որ կարողանում եմ ընդմիշտ ասել այդ Աստվածային էակի անունը: Եթե ես երջանիկ եմ այդ ամենից, ապա պատկերացնում եմ, թե որքան դժվար է նրանց համար, ովքեր գեթ մեկ անգամ չեն ասել <>, կամ կորցրել են նրան: Ես շատ եմ ուզում, որ...
Մամ, ես քեզ աշխարհի չափ եմ սիրում: Դու ինձ համար օդ ու ջուր ես, դու իմ արևն ես, իմ րջանկությունը, իմ սերը, իմ հույսն ու հավատը... Որքան եմ տխրում, երբ իրարից հեռու ենք լինում...անչափ շատ եմ կարոտում և թվում է, թե երբ գաս ու ամուր գրկեմ քեզ, կարոտս չեմ առնի: Քեզ ամուր գրկելն ու համբուրելն էլ է քիչ...
Երբ ինչ- ինչ պատճառներով, երբեմն մեր հարաբերությունները լարվում են, հավատա, որ զղջում եմ, գիշերները անքուն` քո մասին մտածում, ինչպես դու ես ինձ համար անքուն գիշերներ անցկացրել: Դու ես ինձ մեծացրել, ինձ դաստիարակել, ինձ ջերմացրել, գուրգուրել...
Դու բացի իմ մայրը լինելուց, նաև իմ ընկերն ես: Ես միշտ քեզ հետ խոսելով ու խելացի խորհուրդներ ստանալով, ճիշտ ճանապարհից երբեք չեմ շրջվում: Դու ինձ օգնում ես ամեն հարցում, ամեն խնդիր մենք միասին ենք լուծում:
Քո աչքերն ինձ միշտ ժպտում են, նույնիսկ երազում, նուրբ ձեռքերդ ողջ գիշեր շոյում ինձ, ինձ ուժ տալիս...
Մամ, որքան եմ ես քեզ սիրում, դու իմ սրբությունն ես, իմ քնքուշ ու անւշ մայրիկ: Երանի ողջ կյանքում լինես իմ կողքին ու քո բարի ձայնով ու գեղեցիկ ժպիտով միշտ ուղեկցես ինձ:
Լույսը քո անհուն աչքերում անմար
Վառ աստղի նման ինձ ժպտում են:
Քո սիրո համար իմ մայրիկ բարի
Ողջ աստղերը քիչ են էլի:
Covinar
2013-02-27 22:24:29Um PeTkA aSaCa Um El PtI aSvI tOx DzEn HaNi
2013-02-27 23:14:21Lian
2013-02-28 06:24:32-Paris ☂
2013-02-28 11:50:20Lian
2013-02-28 15:14:59Karolina
2013-02-28 07:33:25MrUtIk
2013-02-28 12:28:58Meri
2013-02-28 15:07:38Monika
2013-03-03 20:03:01Meri♥
2013-03-03 22:04:17Olashik@mail.ru
2013-03-12 18:41:00Meri♥
2013-03-12 21:02:22ruzanna2013
2013-03-15 21:27:15Meri♥
2013-03-15 21:28:48larisa20
2014-03-11 15:08:17Milena12
2013-03-31 19:51:56Meri♥
2013-04-01 17:44:14Milena12
2013-03-31 20:10:18Meri♥
2013-04-01 17:44:25123456s
2016-02-11 19:05:38anna
2016-03-14 18:46:09anna
2016-03-14 18:51:28anna
2016-03-14 18:52:13Մելինե
2017-10-15 21:12:42Թորգոմ
2018-03-06 16:49:29Թորգոմ
2018-03-06 16:49:54KAROLINA
2019-10-10 01:17:37ANNA
2019-10-11 15:59:56