Copy SMS

Նա էլ էր նկարում

Նա էլ էր նկարում - երևակայություն, երազանքներ

Նա էլ էր նկարում... բայց ոչ հասարակ թղթի, ոչ էլ կտավի վրա, ոչ էլ գրասեղաններին համալսարանի... ոչ մատիտով կամ գրչով, ոչ էլ մկնիկով համակարգչի... բայց նա էլ էր նկարում... նկարում էր յուրովի... հորինված գույներով .... պետք չէին նրան ձեռքեր դրա համար, ոչ էլ աչքեր էին պետք, նկարում էր իր մեջ, իր կյանքի էջերի վրա... նկարում էր երաժշտության ներքո, աչքերը փակ.. որքան բարձր էր երաժշտությունը ու որքան ամուր էին փակված աչքերը, այնքան ավելի պարզ էր նկարը,ավելի բնական էին գույները...ու նկարում էր նա... նկարում էր դեմքեր հարազատ, դեմքեր կարոտած, դեմքեր սիրելի, դեմքեր ծանոթ,դեմքեր անճանաչելի... նկարում էր դրվագներ անցյալից... նկարում էր երազանքներ ապագայի վերաբերյալ... նկարում էր ժպիտ իր դեմքին, որ տխուր հոգին չերևա, նկարում էր թևեր իր մեջքին, երբ զգում էր,որ անդունդն է գլորվում...հուշեր էր նկարում, հուշեր չեղած, հորինված հուշեր... նկարում էր անհնարին ապագա, բայց սազող հորինված անցյալի հետ... ու երջանկությունն էլ իր այնտեղ էր գտնում, այնտեղ էին բոլոր այն դրվագները, որոնք չկային նրա իրականության մեջ... այնտեղ ազատ էր նա, ազատ բոլոր խանգարող հանգամանքներից, այնտեղ "հնարավոր չէ"-ն հնարավոր չէր, այնտեղ կեղծած էր ամեն ինչ... հորինված էր... իրական էր այնքանով, որքանով իրական էին այն նույն դեմքերը` դեմքեր հարազատ, կարոտած դեմքեր, սիրելի ու ծանոթ դեմքեր, դեմքեր անճանաչելի...

16

17

1065

  • 2013-03-02 20:54:37
    Առանց մեկնաբանության (բռավո)
    • SG23
      2013-03-02 21:00:07
      մերսի :Ճ
  • Happy Girl
    2013-03-02 20:55:13
    խոսքերն ավելորդ են (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • SG23
      2013-03-02 20:59:33
      շնորհակալ եմ
      • Happy Girl
        2013-03-02 21:03:25
        (ծաղիկ) (ծաղիկ)
  • նկարը նորից գցի,իսկ մնացածը լավն էր
  • 2013-03-02 21:02:57
    ապրես,, հրաշալի էր գրված,, գրառումդ լավն է,, ապրես,, O:)
  • SG23
    2013-03-02 21:05:21
    Շնորհակալություն
  • m .NARA
    2013-03-02 21:14:47
    (լավ) (լավ) (լավ)
  • sssooo
    2013-03-02 21:24:55
    շատ լավն էր (բռավո) (բռավո) (բռավո) դու ես գրել՞՞՞՞՞՞՞՞՞
    • SG23
      2013-03-02 21:26:03
      այո, ես եմ գրել, շատ շնորհակալ եմ դրական կարծիքների համար
      • sssooo
        2013-03-02 21:44:10
        ուրեմ հաստատ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • sssooo
    2013-03-02 21:26:45
    համել առաջին գրառումտ շնորհաոր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • SG23
      2013-03-02 21:31:23
      մերսիի, սա մոտ երկու տարի առաջ եմ գրել, մինչ այսօր միայն ֆեյսբուքիս նոթերում էր (ժպիտ) , այսօր չգիտեմ ինչու որոշեցի այստեղ էլ ավելացնել
  • Tyra Is My InsPiraTion♥F.U.B
    2013-03-02 21:40:53
    հիանալի էր փոստատեր շնորհավորում եմ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) :)