Copy SMS

Իտալական բարոկկո: Ջովաննի Լորենցո Բեռնինի

Իտալական բարոկկո: Ջովաննի Լորենցո Բեռնինի - բարոկկո, արվեստ, քանդակ

 


Պոստս նվիրում են այն մարդկանց,ովքեր հետաքրքրված են  համաշխարհային արվեստով` մասնավորապես իտալական,և այն մարդկանց,ովքեր առհասարակ անտեղյակ են դրանից,որոնց մեջ մեջ կցանկանայի սեր արթնացնել դեպի այդ աննկարագրելի աշխարհը  / մի քիչ հռետորական ստացվեց,ինչևէԻտալական բարոկկո: Ջովաննի Լորենցո Բեռնինի - բարոկկո, արվեստ, քանդակԻտալական բարոկկո: Ջովաննի Լորենցո Բեռնինի - բարոկկո, արվեստ, քանդակ/.....

    Այսպիսով` ֆեոդալա-կաթոլիկական հետադիմության հարձակումը, 16-րդ դարից սկսած, ամենաբացասական  ձևով անդրադարձավ իտալական մշակույթի վրա / նշեմ նաև,որ մինչև դա ժամանակաշրջանը համարվում էր Վերածնություն կամ Վերածնունդ /Միքելանջելո, Ռաֆայել, Դա Վինչի և այլն//, որի ուժեղացման հետ է կապված բարոկկո ոճի ձևավորումը,որի գլխավոր կենտրոններից մեկը դառնում է Հռոմը: Եվ ահա , 1598 թ.-ն էր ,երբ Նեապոլում լույս աշխարհ եկավ հասուն բարոկկո ոճի հիմնադիր  Լորենցո Բեռնինին...Բազմակողմանի շնորհալի մարդ,ճարտարապետ, քանդակագործ, գեղանկարիչ,տաղանդավոր գեղազարդիչ /բայց կփորձեմ նրան ներկայացնել որպես ճարտարապետ /լինելով` հիմնականում կատարում էր Հռոմի պապի պատվերները և գլխավորում էր իտալական արվեստի պաշտոնական ուղղությունը: Նրա մեծագույն ճարտարապետական աշխատանքը Հռոմի Սբ. Պետրոսի տաճարի բազմամյա շինարարության ավարտումը և առջևի հրապարակի ձևավորումն է / 1656-1667/: 

Իտալական բարոկկո: Ջովաննի Լորենցո Բեռնինի - բարոկկո, արվեստ, քանդակ

                       Սբ.Պետրոսի տաճարը

    Բեռնինին եկել է Հռոմ 1605 թ.-ին: Նա 8 տարեկան էր,երբ ուրվագծեց Սբ. Պետրոսի գլխի ուրվագիծը , նկարն այնքան իդելական էր,որ նրան կոչեցին` Երկրորդ Միքելանջելո: Իսկ 16 տարեկանում ստեղծում է ,, Սբ. Լավրենտինիոսի չարչարանքը,, քանդակը /ներքևում/....

Իտալական բարոկկո: Ջովաննի Լորենցո Բեռնինի - բարոկկո, արվեստ, քանդակ

                          

   Տեսնոլով քանդակը` կարդինալ Սկոպիոն Բորգեզը / ես էլ չգիտեմ իրանԻտալական բարոկկո: Ջովաննի Լորենցո Բեռնինի - բարոկկո, արվեստ, քանդակԻտալական բարոկկո: Ջովաննի Լորենցո Բեռնինի - բարոկկո, արվեստ, քանդակ/ որոշեց Բեռնինիին դարձնել իր անձնական քանդակագործը: Հայր Գրիգորիո 15-րդը նրան հռչակեց ասպետ,իսկ Հայր Ուռբան 8-րդը նրան դարձրեց իր ընկերը: Ասում են,որ գոյություն ունի այսպիսի մի լեգենդ,որ երբ կարդինալ Բարբերինին դարձավ Ուռբան 8-րդը /Հռոմի պապ/ ,իր մոտ կանչեց Բեռնինիին ու ասաց. " Դու երջանիկ ես եղել` ապրելով Բարբերինի պապի ժամանակաշրջանում,բայց ավելի մեծ երջանկություն է,որ ասպետ Բեռնինին ապրում է պապականության ժամանակաշրջանում "...

    ............

   Բեռնինիի ստեղծած է մի շարք արձաններ ու դիմապատկերներ հաճախ դուրս են գալիս բարոկկո ոճի շրջանակներից: Նրա նորարական որոնումների բնույթը պարզորեն զգացվում է բուռն ոգևորություն արտահատող ,,Դավիթ,, արձանում /1623, Հռոմ, Բորգեզեի պատկերասրահ/ : Ի հակադրություն Դոնատելոյի  ու Վեռոկքիոյի կերտած արձաննրում արտահատվող ավարտուն գործողության ` Վերածնության դարաշրջանի հանգիստ-հավասարակշռված հերոսների, Բեռնինին ,ասես զարգացնելով Միքելանջելոյի գաղափարը, Դավթին պատկերում է դրամատիկական ոգևորության ,սաստիկ զայրույթի և մոլեգին խոյանքի պահին: Հերոսը պատրաստ է քարեր նետել թշնամու վրա:

Իտալական բարոկկո: Ջովաննի Լորենցո Բեռնինի - բարոկկո, արվեստ, քանդակ

                         ,,Դավիթ,,  /1623, Հռոմ, Բորգեզեի պատկերասրահ/                                                                                                                                

    Բեռնինին ապշեցուցիչ սրությամբ արտահայտում է պատկերահանվողների բնութագիրը: Կարդինալ Բորգեզեի դիմանկարում / 1632, Հռոմ, Բորգեզեի պատկերասրահ/  նա վերակերտել է ինքնավստահ,մեծամիտ, բանական և իշխանատենչ մարդու կերպարը: 

Իտալական բարոկկո: Ջովաննի Լորենցո Բեռնինի - բարոկկո, արվեստ, քանդակ                                              

                      Կարդինալ Բորգեզեի դիմանկարը / 1632, Հռոմ, Բորգեզեի պատկերասրահ/

............................................

Փորձեցի ձեզ ներկայացնել համաշխարհային մշակույթի տիտաններից մեկին ու նրա մի քանի գործերին, որոնք ամենակարևորը համարեցի ու որոնց ես ծանոթացել եմ իմ  դասերի ընթացքում: Բայց ամենակրևոր խթանը գրառումս սարքելու համար եղավ ներքոհիշյալ ֆիլմըԻտալական բարոկկո: Ջովաննի Լորենցո Բեռնինի - բարոկկո, արվեստ, քանդակ.......

P.S.  Գիտեմ ու համոզված եմ,որ գրեթե մեծամասնությանը չի հետաքրքրի էս գրառումը,դրա համար կխնդրեի ,որ առանց կարդալ կամ նայել էս `Իտալական բարոկկո: Ջովաննի Լորենցո Բեռնինի - բարոկկո, արվեստ, քանդակ էս`Իտալական բարոկկո: Ջովաննի Լորենցո Բեռնինի - բարոկկո, արվեստ, քանդակ կամ էլ թե էս`Իտալական բարոկկո: Ջովաննի Լորենցո Բեռնինի - բարոկկո, արվեստ, քանդակ բովանդակությամբ մեկնաբանություններով չլցնեք պոստս,ավելի լավա կոմենտ չթողնեք: Շնորհակալություն...!

31

133

5254