Հետաքրքիրը Անդրես Ինիեստայի մասին
Այս գրառման մեջ կներկայացնեմ Իսպանիայի ազգային հավաքականի և Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինիեստայի սիրո պատմությունը:
Ամեն ինչ սկսվեց շատ սովորական:Նրանք ծանոթացել են ընդհանուր ընկերների երեկույթի ժամանակ:Հենց այդ օրվանից Աննան Անդրեսին գրավեց իր պարզությամբ և կենսուրախ բնավորությամբ:Այդ օրվանից հետո,մի քանի ամիս շարունակ ֆուտբոլիստը ցանկացած հանդիպում էր փնտրում իր սիրելիի հետ,իսկ երբ առաջարկում էր հանդիպել,ապա աշխարհում ամենաշատը վախենում էր մերժվելուց:
//Ես շատ էի վախենում,որ նա չի համաձայնվի:Ես նույնիսկ չէի կարողանում հանգիստ քնել:Միայն մտածում էի,թե ինչպես ասել իմ զգացմունքների մասին//
Կարծում եմ,մենք չենք կարող պատկերացնել Անդրեսի ուրախությունը,երբ Աննան համաձայնվեց դառնալ նրա ընկերուհին:
Սակայն զույգը իր զգացմունքները հրապարակայնորեն չէր ցուցադրում:Մամուլում հազվադեպ էին հայտնվում իրենց նկարները:
Այնուամենայնիվ Աննան մշտապես աջակցում էր իր ընտրյալին Բարսելոնայի խաղերում:Ըստ երևույթի սիրած աղջկա ներկայությունը տրիբունաներում Անդրեսին տվեց ավելի վստահություն և ուժ,որովհետև հենց այդ տարի,երբ նրանք սկսեցին հանդիպել,Անդրեսը անցկացրեց հիանալի մրցաշրջան:Աննան իր սիրելիին աջակցում էր նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ՝ Կարմիր Ֆուրիայի տրիբունաներում:Իսպանիայի ազգային հավաքականի երկրպագուները մեկ անգամ չէ,որ տեսել էին նրան,թե ինչպես էր անհանգստացած հետևում Անդրեսի ամեն մի քայլին:
Ծնողների հետ ծանոթությունից հետո լրագրողները իրենց հարցերով կարծես հարձակում սկսեցին երիտասարդ զույգի վրա: //Իսկ երբ է հարսանիքը?// Անդրեսն առանց վարանելու պատասխանում էր //Հենց վաղը//:
Իսպանական ամսագրերը սկսեցին ԱՉՔԵՐԸ ՍԵՎԵՌԱԾ հետևել իրադարձությունների հետագա զարգացումներին և ցնցվեցին,երբ Անդրեսն ասաց,որ Աննան երեխայի է սպասում:
Եվ ահա 2011 թվականի ապրիլի 3-ին լույս աշխարհ եկավ նրանց դուստրը - փոքրիկ Վալերիան: Ֆուտբոլիստը չէր կարող արտահայտել իր ուրախությունը: Միայն խոստացավ,որ Վալերիան իհարկե վերջին երեխան չէ իրենց ընտանիքում:
Իսկ 2012 թվականի հուլիսի 8-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Անդրես Ինիեստայի և վարսահարդար Աննա Օրտիսի հարսանիքը,Միջերկրական ծովի ափին ՝ 11-րդ դարում կառուցված Կաստիլյո դե Տամարիտ ամրոցում:Ներկա էին 700-ից ավելի հյուրեր:
Մի քանի դրվագ նրանց հարսանիքից...
Այսքանով ավարտեմ Ինիեստայի սիրո պատմությունը,թե որքանով էր հետաքրքիր,մեկնաբանեք ինքներդ...
Թարգմանությունը ՝ Սիրուշո
☺Ǻ √ E T I S Y Ǻ N ㋡
2013-03-08 19:09:33Barcelonci Sirusho
2013-03-08 19:11:57☺Ǻ √ E T I S Y Ǻ N ㋡
2013-03-08 19:12:55Barcelonci Sirusho
2013-03-08 21:44:08m .NARA
2013-03-08 19:14:20Barcelonci Sirusho
2013-03-08 21:44:18Meri♥
2013-03-08 19:15:33Barcelonci Sirusho
2013-03-08 21:44:48angel.best
2013-03-08 20:18:36Barcelonci Sirusho
2013-03-08 21:45:10♥♥♥♥
2013-03-08 20:45:35Barcelonci Sirusho
2013-03-08 21:45:28-L.(EsAyAn...(
2013-03-08 21:20:46Barcelonci Sirusho
2013-03-08 21:45:43Barcelonci Sirusho
2013-03-08 21:46:09Barcelonci Sirusho
2013-03-08 21:47:42NELLI ^_^
2013-03-09 10:21:37Barcelonci Sirusho
2013-03-09 12:26:04NELLI ^_^
2013-03-09 17:26:07Barcelonci Sirusho
2013-03-10 11:44:20Barcelonci Sirusho
2013-03-10 11:46:33NELLI ^_^
2013-03-10 11:51:44Barcelonci Sirusho
2013-03-10 16:38:23Էջմիածին
2013-03-10 13:59:58Barcelonci Sirusho
2013-03-10 16:38:12Էջմիածին
2013-03-12 14:25:07Barcelonci Sirusho
2013-03-15 19:23:25