Copy SMS

Մայր իմ սուրբ...

Ինչ որ սուրբ կա իմ սրտի մեջ, մայր իմ խեղճ,
Քեզանից է, քեզանից է, մայր իմ սուրբ...

Մայր իմ սուրբ...  - մայրիկ, շնորհավոր


Մեր հարստությունը ծնողներն են... Նրանց ժպիտն ու գովասանքը երբեք չես գնի....

Մայր

Մայր` սրբություն ամենասուրբ,

Մայր` նրբություն ամենանուրբ.

Դու ամենից քնքուշ էակ,

Դու արևից ավելի տաք,

Դու արևից զորեղ արև

Այս ջերմաշունչ արևի տակ:

Ով էլ լինես և ինչ ազգի,

Ինչ հասակի ու տարիքի,

Ապրես անգամ Մարսի վրա

Կամ մի անհայտ մոլորակի,

Ամբողջ հոգով,

Ակնածանքով

Խոնարհվում եմ ես քո առաջ.

Դու` տքնություն ու վեհություն,

Դու` հավերժող անմահություն,

Դու` հայրենիք, դու` տեղ, դու` տուն,

Դու` խտացած համբերություն...

Մայր` սրբություն ամենասուրբ,

Մայր` նրբություն ամենանուրբ.

Դու` հողեղեն, դու` հրեղեն,

Դու` լուսեղեն ու անգին գանձ,

Դու մեր կողքին ապրող աստված,

Չեմ հասկանում, թե քեզ թողած,

Մարդն ինչու է նայել վերև

ՈՒ վերևում փնտրել աստված

Եվ կուրորեն նրան պաշտել,

Երբ միայն քեզ պետք է պաշտեր:

Ով տքնություն

ՈՒ վեհություն,

Ով հավերժող

Անմահություն

Եվ խտացած համբերություն...

Մայր իմ սուրբ...  - մայրիկ, շնորհավոր

Երբ մայրիկիս եմ նայում՝

Մեղմանում եմ մորս պես,

Եվ սիրում եմ, մարդիկ, ձեզ,

Երբ մայրիկիս եմ նայում.

Արդյոք ի՞նչն է հմայում,

Մորս խի՞ղճը՝ աստծո պես,

Որ պաշտում եմ, մարդիկ, ձեզ,

Երբ մայրիկիս եմ նայում:


Մայր իմ սուրբ...  - մայրիկ, շնորհավոր

Մա՜յր, ամեն օր ինձ մայրություն ես անում,

Բայց քանի՞ օր ես քո զավակը եղա...

Ա՜խ, երանի թե չուշանամ...

16

9

3738

  • Ethne Cyrus
    2013-03-09 06:56:46
    Մա՜յր, ամեն օր ինձ մայրություն ես անում, Բայց քանի՞ օր ես քո զավակը եղա...շատ ուշ ենք հասկանում ծնողի նշանակությունը, ուշանում ենք
  • բռավո (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ՎԱՐԴ
    2013-03-09 09:52:05
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • m .NARA
    2013-03-09 11:15:32
    (լավ) (լավ) (լավ)
  • LIAN
    2013-03-09 11:16:34
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Մա՜յր, ամեն օր ինձ մայրություն ես անում, Բայց քանի՞ օր ես քո զավակը եղա... վերջՆԱ (լավ)
  • ✿Գայուշ✿
    2013-03-09 13:56:26
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ☆★♡NARI♡☆★
    2013-03-09 16:36:36
    :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • MrUtIk
    2013-03-09 17:19:23
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ՄԱՅր ԴՈՒ ՄԵր ՍՈՒրԲԱ