Copy SMS

Էլի մութ գիշեր է ...

Էլի մութ գիշեր է ... - խոսքեր, գեղեցիկ, հուզիչ

Նորից այս մութ գիշերը:


Այն կրկին եկել է՝ արթնացնելու տխրությունս, ու զգացնել տալու միայնությունս: Միայն գիշերն եմ հասկանում, թե որքան մենակ եմ, անօգնական ու վշտացած: Նրա խորհրդավոր մթությունը թույլ է տալիս խորհելու անցյալիս, ներկայիս և ապագայիս մասին: Լուսինը դուրս է եկել: Այն գոնե մենակ չէ, նրա հետ են միշտ այն հազարավոր աստղերը, որոնք երբեք մենակ չեն թողնի նրան, կլինեն միշտ իր կողքին: Գիշեր է: Երազնանքներով լի գիշեր է հիմա: Այն իր մեջ ամփոփում է երազներ՝ հազար ու մի գիշերվա: Շուրջս մութ է ու խավար: Եկավ գիշերն ու ես կրկին մենակ եմ: Սովորականի պես ուղեղումս ծլեցին դաժան մտքեր, որոնք միշտ ինձ հանգիստ չեն տալիս և խաթարում են միայնությունս: Ամեն գիշեր գալիս են դատարկ ու սառը մտքեր, և ես հասկանում եմ, որ դու հեռու ես, հեռու չափից ավելի: Ես տանջվում եմ այդ մտքերից, այդ հեռավորությունից, բայց դու բնավ չգիտես դրա մասին...Հիշում եմ, հիշում եմ մեր երկարատև զրույցները, ջերմ ու ուրախացնող հանդիպումները: Հիշում եմ և անվերջ վերլուծում դրանք: Հայացքդ եմ հիշում, քո քայլերի ու ժպիտի երկարատևությունն եմ հիշում: Զանգերդ ու իմ զանգերի պատասխանելն եմ հիշում...Այս ամենն ինձ հունից հանում է, թույլ չի տալիս գլուխս հանգիստ դնել բարձին ու քնել: Ես տանջվում եմ այդ հիշողություններից: Տանջվում եմ այս մղձավանջից, քո բացակայից...Դու միշտ բացակա ես...Միշտ...Ամեն անգամ գլուխս դնում եմ բարձին՝ չմտածելու, չհիշելու ու անհոգ քնելու հույսով, ծածկվում եմ թաք վերմակով, բայց պառկելուն պես այդ հիշողութուններն ինձ այցի են գալիս և մահու չափ վախեցնելով՝ չհեռանալու միտումով, հեգնանքով սկսում են անընդմեջ քննարկվել...Ուզում եմ ազատ ապրել : Ուզում եմ ազատագրվել այդ ամուր շղթաներից, որոնք փաթաթվել են ինձ և չեն թողնում հանգիստ ու խաղաղ ապրել...Էլի մութ գիշեր է...

Էլի մութ գիշեր է ... - խոսքեր, գեղեցիկ, հուզիչ
Էլի մութ գիշեր է ... - խոսքեր, գեղեցիկ, հուզիչայսքանը ,սիրով՝me