Copy SMS

Օգտագործե՛ք, այլապես կկորցնեք..

Օգտագործե՛ք, այլապես կկորցնեք.. - խոսքեր, մտքեր

Բոլորիս է հայտնի այն, որ եթե ինչ-որ բան հաճախ ենք օգտագործում, այն արագ փչանում է և ժամանակի ընթացքում դառնում է անպետք իր:


Բայց կա մի բան, որը եթե չօգտագործենք ոչ թե թարմ կմնա, այլ հակառակը` կկորցնի իր հնարավորությունները : Դա մեր ուղեղն է : Օրեր առաջ կարդում էի National Geographic-ի մի զեկույց, որում խոսվում էր մեր ուղեղի մասին: Այնտեղ նշվում էր, որ մեր ուղեղը զարգացում է ապրում կյանքի ընթացքում, երբ սովորում ենք, հայտնվում ենք զանազան իրավիճակներում, շփվում ենք տարբեր մարդկանց հետ, գրքեր ենք կարդում և այլն:

Օգտագործե՛ք, այլապես կկորցնեք.. - խոսքեր, մտքեր

Ծերանալու հետ մեկտեղ, որոշակի քանակությամբ բջիջներ մահանում են մեր գլխուղեղում, այդ պատճառով մեծահասակների մոտ նկատվում է հիշողության կորուստ : Բայց, այն մարդիկ, ովքեր մտավոր ակտիվ կյանք են վարում, նրանց ուղեղում շարունակվում են ստեղծվել նոր հանգույցներ, ինչպես նաև պահպանվում են հները: Իրոք տպավորիչ է: Ինչպես երևում է, եթե չօգտագործենք մեր ուղեղը, այն ժամանակի ընթացքում կդառնա հիվանդությունների պատճառ: Այնպես որ եկե՛ք օգտագործենք մեր ուղեղը, այլապես կկորցնենք:

Օգտագործե՛ք, այլապես կկորցնեք.. - խոսքեր, մտքերԱյսքանը by`me