Եղիշե Չարենց
Այսօր լրաում է հայ գրականության խոշորագույն ներկայացուցչի՝ Եղիշե
Չարենցի ծննդյան 116 ամյակը:Բանաստեղծ,ով իր բացառիկ դիրքով ի մի բերեց այն դարավոր ճանապարհը, որը հայ հոգևոր կյանքն անցել էր Մեսրոպ Մաշտոցի ապաշխարանքի երգերից ու Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունից» մինչև Հովհաննես Թումանյան ու Վահան Տերյան:Հայ նորագույն գրականությունը ՝հանձին Չարենցի ունեցավ իր մեծագույն հիմնադրին և գեղարվեստական զարգացման հետագա ուղիները կանխատեսող մարգարեներին:
Կարծում եմ բոլորս էլ ծանոթ ենք նրա գոնե մեկ ստեղծագործության:
Իմ ամենասիրլիներից մի քանիսը
Անքնություն
Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ...
Ծիածան
Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․
Նա
Նա ո՛չ պոետ է, ո՛չ քննադատ,
Ո՛չ վիպագիր է, ո՛չ մտածող,
Բայց ունի գլուխ, ունի ճակատ —
Եվ բավական է ունեցածով:
Եվ երազում է նա անընդհատ
Ուղեղով իր ծույլ ու բթացող,
Որ թե՛ պոետ է, թե՛ քննադատ,
Թե՛ վիպագիր է, թե՛ մտածող
ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ
Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջին քնար.-
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի -
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ -
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան -
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց - մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու:
ուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի...
Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...
MrUtIk
2013-03-13 14:29:41Ev ullIiiK ♥
2013-03-13 14:31:38MrUtIk
2013-03-13 14:32:52Ev ullIiiK ♥
2013-03-13 14:35:52MrUtIk
2013-03-13 19:53:56Ev ullIiiK ♥
2013-04-22 13:33:03【❤└─►(ړײ)LoVe?NO ThaNkS...] [I`m HaPpY ❤】
2013-03-13 14:46:07Ev ullIiiK ♥
2013-03-13 14:52:36【❤└─►(ړײ)LoVe?NO ThaNkS...] [I`m HaPpY ❤】
2013-03-13 14:53:40Ev ullIiiK ♥
2013-03-13 20:43:27Ev ullIiiK ♥
2013-03-13 14:53:05Ev ullIiiK ♥
2013-03-13 20:44:30FCB fanatuhi
2013-03-13 15:13:33Ev ullIiiK ♥
2013-03-28 11:01:57LIAN
2013-03-13 16:07:39Evelina
2013-10-25 01:00:12m .NARA
2013-03-13 16:37:41✵♥✺ Я ШøкøЛАдКа Cø вКуСøМ ЛюБвИ✺ ♥✵
2013-03-13 16:55:18❶ S a Q o ♚ ✔
2013-03-13 19:57:23Knarik
2013-03-13 21:56:43Ev ullIiiK ♥
2013-03-13 22:21:18●✖Nari✖●
2013-03-13 22:25:41Ev ullIiiK ♥
2013-03-13 22:27:20●✖Nari✖●
2013-03-13 22:32:39Ev ullIiiK ♥
2013-03-13 22:42:11●✖Nari✖●
2013-03-13 22:42:50Ev ullIiiK ♥
2013-03-13 22:43:21●✖Nari✖●
2013-03-13 22:44:01:
2013-03-13 22:37:55Ev ullIiiK ♥
2013-03-13 22:39:34:
2013-03-13 22:43:49Ev ullIiiK ♥
2013-03-13 22:45:37:
2013-03-13 22:47:53Ev ullIiiK ♥
2013-03-13 22:49:50:
2013-03-13 22:50:39Ev ullIiiK ♥
2013-03-13 22:51:32