Copy SMS

Հանդիպում

Հանդիպում - հանդիպում, անցյալ, հորինվածք


Եթե մի քանի տարի առաջ հարցնեին ինձ, թե որտեղ եմ սիրում զբոսնել, ապա միանշանակ կասեի, որ ապագայի փողոցներով, սակայն շատ բան փոխվեց, երբ անցյալում հարմարավետ անկյուն գտա... ներկան նմանվեց անցումի, որով ամեն անգամ ստիպված էի անցնել անցյալ գնալու նպատակով...և երբ վերջերս քայլում էի անցյալի փողոցներով ու անցնում էի ներկայի կամրջով, որպեսզի մի փոքր էլ ապագայով զբոսնեմ, հանդիպեցի քեզ... բացարձակ չփոխված, նույն դիմագծերով, նույն անկանոն ու անզգույշ քայլվածքով էիր... բայց անյքան օտար, որ արտաքին տվյալներովդ հանդերձ էլ դժվար հավատցի որ դու ես... այն օրվանից, ինչ ինձ հորինել էիր, երբեք չէինք բաժանվել: Ես տեղյակ էի քո ամենահիմար ու ամենանվիրական երազանքների մասին, դու ինձ պատմում էիր ամեն ինչ , ես գիտեի քո դեմքի ամեն մի արտահայտությունը... ակամայից սկսեցի հետ քայել, ապագան թողած նորից անցյալ վերադառնալ... ու սկսեցի հիշել այն օրը, երբ հորինեցիր ինձ... քանի որ համարձակությամբ չէիր փայլում, ու շատ ու շատ բաներ քեզ ասելը դժվար էր, զգացմունքներ արտահայտելը մեծ բարդություն, իսկ ֆանտաստիկան գլխումդ շատ, ինձ հորինեցիր, որ պատմես ամեն ինչ, որ երբ քաջությունդ չհերիքի դիմես ինձ, որ ես անեմ այն, ինչը դու անելու համարձակություն չունես ... ես անուն ունեի, ունեի այնքան ժամանակ, քանի դեռ դու տալիս էիր այն, ես ունեի արտաքին տեսք, նույնիսկ սեփական ոճ, քանի դեռ դու ինձ տեսքով հիշում էիր... ու այսպես մենք ապրում էինք մի հավերժություն, մինչ դու որոշեցիր, որ էլ իմ կարիքը չունես, ոչ թե այն պատճառով, որ փոխարինող էիր գտել, այլ այն պատճառով, որ էլ ինքնավստահություն ու քաջություն չէիր փնտրում, ու ոչ թե այն պատճառով, որ գտել էիր, այլ այն պատճառով, որ դադարել էիր ցանկանալ որևէ բան ցույց տալ... ու ինչ ինձ մոռացար, ես դարձա ստվերի պես, ով անտուն թափառականի պես, ամեն օր իր հիշողությունների պահոցից մի անկյուն էր գտնում, որտեղ հնարավոր էր գիշերել... երբ բախվեցի քեզ այնքան սառնություն զգացի, որ չփոշմանեցի, որ այս տաք եղանակին այսպես հաստ եմ հագնվել... աչքերիդ մեջ անտարբերություն տեսա, մութ, աչքերդ թաքցնում էիր լույսից, կարծես վախենում էիր, որ այն կջերմացնի ներսդ, դու կդառնաս այն ինչ առաջ էիր, նորից կդիմեիր ինձ, կոգևորեիր ինձ քո խելառ մտքերով, կհամոզեիր ինձ իրականցնել դրանք ու հետո, հետո.. կփոշմանեիր ու կհիասթափվեիր դրանից ու օրերով էլի չէիր դիմի ինձ... քայլում էիր վերացածի պես, ասես քեզ նկարել են, բայց ներկել են մոռացել... նկատում եմ, որ մարդկանց հետ մտքումդ ես սկսել խոսել ու վատն այն է, որ քեզ թվում է, որ մարդիկ լսում են քո լռությունը... նայում էի այդ լարերին, որ ականջներիցդ էին կախված, նույնիսկ մի քանի անգամ նայեցի ուշադիր, հնարավոր է, որ սրանք ձեռքերիցդ ու ոտքերիցդ էլ են կախված, որովհետև ասես քեզ իրենք են կառավարում, քայլերիդ ուղղություն որոշում են իրենք, ականջիդ փսփսում են, որ կողմ գնաս, ուր նայես, բայց ես զգում եմ, որ դու չես էլ լսում... դրանք ուղղակի իր են, որոնք պարտադիր են քեզ համար, որոնցով ավելի պաշտպանված ու ապահով ես զգում ինքդ քեզ... քայլելիս մեկ-մեկ թեթևակի ժպտում ես ու ամեն անգամ մտածում եմ, որ ինձ ես հիշել, թեպետ գիտեմ, որ բոլորովին ես չեմ, որովհետև գիտեմ անգիր նրանց, ովքեր կարող են իրական ու անկեղծ ժպիտ առաջացնել դեմքիդ... սակայն այդ ժպիտդ էլ անհետանում է այնքան անսպասելի, որքան որ հայտնվում է...

Առաջին անգամն էր, երբ դեմ-դիմաց հանդիպում էինք ես ու իմ իսկ հորինած եսը...

8

5

837

  • ♥....Wild Candy....
    2013-03-14 14:08:20
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) քայլելիս մեկ-մեկ թեթևակի ժպտում ես ու ամեն անգամ մտածում եմ, որ ինձ ես հիշել, թեպետ գիտեմ, որ բոլորովին ես չեմ, որովհետև գիտեմ անգիր նրանց, ովքեր կարող են իրական ու անկեղծ ժպիտ առաջացնել դեմքիդ... սակայն այդ ժպիտդ էլ անհետանում է այնքան անսպասելի, որքան որ հայտնվում է...լավնեեեեեեեեեեեեեեեեեր
  • FCB fanatuhi
    2013-03-14 14:52:53
    (լավ) (լավ) (լավ)
    • SG23
      2013-03-14 20:33:24
      մերսի :)