Copy SMS

Պատմության մեջ այս օրը

Պատմության մեջ այս օրը - ծնունդ, այսօր, ճարտարապետ, հայ


149 տարի առաջ այս օրն է ծնվել  հայ ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը


Ծնվել է Փոքր հայքի Շապին-Գարահիսար քաղաքում 1864 թ.-ին։ Զբաղվել է ճարտարապետությամբ մոտ 30 տարի։


20-րդ դարի սկզբին Թ. Թորամանյանի ջանքերով Զվարթնոցիավերակները դուրս են բերվել հողի դարավոր շերտերի տակից։ Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցրին տաճարի իսկական պատկերը։ Հայտնի դարձավ, որ տաճարը եղել է բոլորակ, եռահարկ, հայկական թմբուկով, գմբեթաշեն մի ինքնատիպ կոթող։


1921թ.-ին ԵՊՀ-ում դասախոսություններ է կարդացել հին Հայաստանի ճարտարապետության պատմությունից։


Թորամանյանը մահացել է 1934թվականին, Երևանում: Նա թաղված է Հրազդան գետի ափին։


Հայաստանում սահմանված է Թորոս Թորամանյանի անվան մրցանակ։

11

10

1018