Copy SMS

Երեխայի զարգացումը

Երեխայի զարգացումը - ուրախ, հետաքրքիր, կարևոր

Եթե հետևել եք իմ վերջին գրառմանը և այն հետաքրքրել է ձեզ,ապա սա էլ կհետաքրքրի իմ կարծիքով։Իմ վերջին գրառումը մանկության վերաբերյալ էր,և ես փորձելով շաշունակել իմ միտքը կներկայացնեմ երեխայի զարգացումը։Ձեզ ներկայացնում եմ տարբեր տարիքային փուլերին բնորոշ երեխաների պահվածքը,ընդունակությունները։Ստուգեք,արդյո՞ք բնական է զարգանում ձեր բալիկը(քույրիկը,եղբայրը...)։


3 տարեկան


Երեխայի զարգացումը - ուրախ, հետաքրքիր, կարևորԱյս տարիքի երեխան կարողանում է հեծանիվ քշել,առանց օգնության բարձրանում է աստիճաններով։Կարողանում է մկրատով աշխատել,արտանկարել,ինչպես նաև հագուստը հանել,լոգարանից օգտվել,ձեռքերը լվանալ,ինքնուրույն ուտել։Նա իրեն ընկալում է որպես առանձին,ինքնուրույն անձ։Արթնանում է խղճի զգացումը։Գիտակցում է իր՝աղջիկ կամ տղա լինելը։Բառապաշարում ունի 900 բառ։Սկսում է երգելու փորձեր անել։Զվարճասեր ու կենսուրախ է,զգտում է գոհացնել մեծերին։Անցյալի,ներկայի,և ապագայի զգացում չունի։Վախենում է մթությունից;Ուրիշ երեխաների հետ կարճատև խաղեր է խաղում։Ավելի երկար նախադասություններ է կազմում և օգտագործում հոգնակի բառեր։


4 տարեկան

Երեխայի զարգացումը - ուրախ, հետաքրքիր, կարևոր


 Այս տարիքի մանկիկն արդեն կարողանում է մագլցել,ցատկել,քառակուսի նկարել,վերարկուն կոճկել կամ կոշիկի քուղերը կապել։Կարողանում է խոզանակով մաքրել ատամները։Բավականին բարձրախոս է,բայց՝հաճելի։Ծնողների հանդիմանություններին պատասխանում է դեմքի զայրացկոտ արտահայտությամբ,որովհետև <> բառերին շատ լուրջ է վերաբերվում։Բառապաշարը կազմված է 1500 բառից։Ընտանիքին վերաբերող հարցերի շուրջ կարողանում է ազատ խոսել։Այս տարիքի երեխան ունենում է երևակայական ընկեր,որի հետ զրուցում է։Սովորաբար եսասեր է և անհամբեր։Հպարտանում ու պարծենում է իր գիտելիքներով և կարողություններով։Հակառակվում է,կարող է փախչել։Կարողանում է մինչև 10-ը հաշվել։Գիտի,թե քանի տարեկան է։Ճանաչում է գույները։


Եվ վերջում երկու կատակ


-Անուշիկ,թեյը որտե՞ղ ես դրել,չեմ կարողանում գտնել։


-Ախ,Աստված իմ։Երբեք ոչինչ չես կարողանում գտնել։Թեյը դեղարկղում է,կակաոյի տուփի մեջ,որի վրա գրված է աղ։



-Սա ինչի՞ նման է,-դիմում է ամուսինը կնոջը,-վերադառնում եմ աշխատանքից,և դարձյալ ճաշ չկա։Բավական է,ես գնում եմ ռեստորան։


-Տանկագինս,մի գնա,սպասիր 5 րոպե


-Դու ուզում ես՝հավատամ,որ կարող ես հինգ րոպեում ճա՞շ պատրաստել։


-Ոչ,պարզապես,շորորս կփոխեմ և միասին կգնանք ռեստորան։

4

5

1955

  • m .NARA
    2013-03-19 15:12:17
    լավն էր Սոնա ջան (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Սոնա
      2013-03-19 15:13:00
      մերսի Նառա ջան (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ....)
    2013-03-19 16:49:28
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ)
    • Սոնա
      2013-03-20 09:24:37
      :) :) (ծաղիկ)