Copy SMS

Հայտնաբերվել է հրեշտակ[Մաս 2]

Հայտնաբերվել է հրեշտակ[Մաս 2] - Էննա Ադոլի, հեղինակային, պատմություն


<Աստված,մի լույս սփռիր իմ ճանապարհին,հուշիր ճանապարհը...>,-ասում էր մտքում:

Անցնում էին օրեր, իսկ աղջկա մտքում փոթորկում էին այն խոսքերը:

Մի անգամ,երբ զբոսնում էր մռայլ ամբոխի մեջ , ակամայից սկսում է փնտրել այն մարդուն: Բայց երբ հատիկ-հատիկ ուսումնասիրում էր բոլորի աչքերը և դեմքի մասնիկները, նկատում էր, որ այնպիսի լուսավոր հայացք, որն ուներ մարդը, չունի ոչ ոք և ընդհանրապես, ոչ մեկի դեմքը չէր խոսում այն մասին, որ նա ապրում է: «Իսկ ի՞նչ են անում հրեշտակները»,-մտածում էր աղջիկը:

«Իհարկե բարի գործեր են անում ու օգնում են մարդկանց, ախր ես պիտի հասկանայի մարդու խոսքերի իմաստը հենց դա է. եթե ես օգնեմ մարդկանց և այնպես անեմ, որ նրանք սկսեն գնահատել այն, ինչ ունեն, նրանք երջանիկ կլինեն ու...»,-աղջկա աչքերը մի ակնթարթ լուսավորվեցին:

Գլխում ծագած միտքը փոխեց ամեն բան: Այդ օրվանից նա սկսեց այցելել մարդկանց և խորհուրդներ տալ: Նա գնում էր տնից տուն , հարցնում, թե որն է պատճառը, որ նրանք երջանիկ չեն, ինչ են ուզում, ինչ ունեն...: Ստանում էր տարբեր պատասխաններ և դրանք այնքան փոքր էին այն բաների համեմատ, թե ինչ ունեին: Որոնց համար նյութականն էր միակ խնդիրը,աղջիկը հարցնելով մարդու կարողությունների մասին ասում էր գումար վաստակելու ձևեր: Շատերը իրենց կեսին էին փնտրում և աղջիկը բոլորին տալիս էր նույն պատասխանը.նրանք շատ մոտ են, ուղղակի պետք է նկատել նրանց: Իսկ կային մարդիկ, որոնք ուղղակի մռայլ էին և հիասթափված մարդկանցից: Աղջիկը նրանց խորհուրդ տվեց ժպտալ և լինել բարի: Շատ ամիսներ անցան,քաղաքի բոլոր մարդկանց նա օգնեց և նրան սիրեցին,ճանաչեցին բոլորը...

Գարնանային մի գեղեցիկ օր աղջկան է այցելում մի երիտասարդ : Գեղեցիկ ,պայծառ դեմքով երիտասարդը միջահասակ էր,նրա աչքերում շնորհակալալնքի փայլ կար: Ռեջինան իսկույն հիշում է նրան: Նա նրան հանդիպել էր մի փոքրիկ խրճիթում: Տնակում երիտասարդն էր և նրա հուսաթող հայրը:Նա նստած էր անկողնու մոտ նայում էր պատուհանին և քթի տակ ինչ-որ խոսքեր էր արտաբերում,դեմքից երևում էր,որ նա դժգոհ է և նրա խոսքերը ամենևին էլ ուրախություն արտահայտող խոսքեր չեն:Երբ տղային հարցնում է, թե ինչ է պատահել հոր հետ, նա պատմում է, որ մայրը մի քանի ամիս առաջ է մահացել հիվանդությունից,որը կարելի էր բուժել ,եթե ավելի մեծ ուշադրություն դառձվեր:Հայրը ինքն իրեն է մեղադրում մահվան մեջ և իրոք մեղք ունի: Հուսահատ հայրը թողել էր ամեն ինչ մեծ քաղաքում և վերադարձել այս փոքրիկ քաղաքը,որ կյանքի վերջը դիմավորի,քանզի համարում էր,որ կնոջ մահից հետո նրա ապրելը պետք չէ: Ռեջինան նստում է հոր մոտ սկսում է խոսել հոր հետ.

-Դուք հավանաբար շատ էիք սիրում ձեր կնոջը: Հայրը տխուր աչքերը հառում է աղջկան և ասում. -Մարդիկ ճիշտ են ասում,երբ կորցնում ես այն ժամանակ զգում ես արժեքը: -Ուրեմն դուք նրան չէի՞ք գնահատում: Մարդը սկսեց արտասվել,նա երեխայի նման հեկեկում էր: Ռեջինան ուշադրություն չդարձրեց մարդու լացին և մեղմ,կամացուկ ձայնով ասաց.

-Քանի դեռ չեք կորցրել այն ինչ ունեք,սկսեք գնահատել դրանք: Այդ ասելով աղջիկը հեռացավ: Եվ ահա աղջիկը նորից տեսնում է տղային և տղայի ուրախությունը սահման չունի: Միանգամից գրկում է աղջկան:

-Գիտե՞ս, քո հեռանալուց հետո հայրս վերադառնում է իր գործին ու հիմա ամեն ինչ լավ է:Նա նույն կենսուրախ մարդն է: Նույնիսկ ավելի լավ է, քան առաջ էր: Ես գիտեմ՝ դու հրեշտակ ես:

Աղջկա գունատ դեմքին ընդգծվեցին կարմիր այտերը:Դա նրա կյանքի երջանիկ րոպեներից մեկն էր ու դեռ շարունակվում էր երջանկությունը:Կյանքը նրան տալիս է պարգև՝սերը:Այն տղան և Ռեջինան իրար երկնային սիրով սկսում են սիրել...Երջանկության ժամանակ էլ Ռեջինան հին սովորության համաձայն վաղ առավոտյան գնում է եկեղեցի:Նորից նույն մարդն էր այնտեղ: Աղջիկը գրկում է մարդուն և ուրախության մեջ նրա աչքերից արևային անձրև է հոսում:

-Դու հրեշտակ դարձա՞ր,-ասաց մարդը:

-Ո՛չ,ես հրեշտակ չդարձա,բայց հիմա ,երբ մարդկանց տեսնում եմ երջանիկ ես ինձ երկնքում եմ զգում,ես այսպես էլ պատկերացնում էի Երկնային թագավորությունը: Մարդը նայում է աղջկան,ամբողջ եկեղեցին լուսավորվում է ակնթարթային լույսով:Մարդը դանդաղ քայլերով մոտեցնում է Աստծու նկարին և ձուլում նրան:

*Հեղինակ ՝Էննա Ադոլի

Ահա ավարտվեց իմ հեղինակային պատմությունը:Ձեզ դու՞ր եկավ ավարտը:Իսկ ի՞նչ ավարտ կառաջարկեք դուք 

և վերջում,նրանք ովքեր չեն հավատում հրեշտակների գոյությանը:

10

23

1655

  • Immortal
    2013-03-21 12:37:11
    Հրեշտակներ գոյություն մի գուցե ունեն,բայց ոչ երկրային կյանքւոմ:Այստեղ ավելի շատ նրանց հակառակ "տիպի" մարդիկ են հանդիպում:
    • Miss Devil
      2013-03-21 13:39:11
      ]:) ]:) ]:) ես լրիվ համաձաաայն եմ
      • Enna Adoly
        2013-03-21 14:24:50
        :) իսկ դուք ուշադիր նայեք կարող է գնտեք
      • Immortal
        2013-03-21 14:26:01
        Ուշադիր՞Նրանք անզեն աչքերով էլ կերևան,բայց եթե չկան,անիմաստ է փնտրել
      • Enna Adoly
        2013-03-21 15:20:42
        անիմաստ չէ..հավատա,ես գտել եմ
      • Immortal
        2013-03-21 15:33:16
        Մի գուցե քո աչքին են հրեշտակ թվում,շատերն են այդպիսին
      • Enna Adoly
        2013-03-21 15:41:07
        ոչ,նա միայն իմ աչքին է երևում,ոչ մեկ նրան չի տեսնում
  • ­
    2013-03-21 13:18:56
    (ուրախ) աչքիս ծանոթովա.. խիա մենակ իրան փրկում՞՞ :D ուզում եմ էտ մոնտաժ անողին գտնեմ որ ինձ էլ փրկի :D
    • Enna Adoly
      2013-03-21 15:31:41
      (:| երևի քեզ էլ փրկած կա,բայց չես նկատել :D
      • ­
        2013-03-21 21:19:21
        չեմ կարծում :)
  • Mariam95
    2013-03-21 14:03:25
    ինձ ոչ մեկ չի կարա փրկի (խոնարհվել) (խոնարհվել) :D :D
    • Mariam95
      2013-03-21 14:04:51
      Իսկ իրականում քո ստեղծած հրեշտակը դուրս եկավ, ափսոս, որ իմ շրջապատում չկան նման ,,հրեշտակներ,,. ու ես ինքս էլ չեմ կարող հրեշտակ լինել :)
      • Mariam95
        2013-03-21 14:27:31
        յայլո, եկեք փիլիսոփայենք :) Լիան տես ով կա բեր (ուրախ)
      • Lian
        2013-03-21 14:29:16
        ես եկա O:) :D :D :D ներեցեք,բայց չեմ կարդացել :) էկեք դուք փիլիսոփայեք,ես կարդամ (խփո) :D :D
      • Immortal
        2013-03-21 14:30:19
        Սպասի զանգեմ բոլորին կանչեմ
      • Immortal
        2013-03-21 14:30:24
        :D
      • Lian
        2013-03-21 14:30:50
        հա էլի,էկեք զրիցեք (ծաղիկ) :D :D
      • Immortal
        2013-03-21 14:32:30
        Առանց թեմայի (վայքո)
  • Meri♥
    2013-03-21 14:48:24
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Enna Adoly
      2013-03-21 15:49:02
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • CupCake :P♥
    2013-03-21 18:27:28
    չգիտեմ տեսանյութը իրական էր թե չէ բայց ես հավատում եմ Աստծուն հետևաբար հավատում են նաև հրեշտակների գոյությանը (ծաղիկ) (ծաղիկ)
  • :) > :(
    2013-03-21 20:22:53
    Բա ասում եք հեղինակային է՞
    • Enna Adoly
      2013-03-22 23:06:39
      հեղինակային է,հիմա էլ եմ ասում,տեսանյութը կապ չունի