Copy SMS

Հայտնաբերվել է հրեշտակ[Մաս 1-ին]

 

Հայտնաբերվել է հրեշտակ[Մաս 1-ին] - Էննա Ադոլի, հեղինակային, պատմություն


Մարդ կա հրեշտակ է,մարդ կա հրեշ է,մարդ էլ կա դատարկ է

Ձեր դատին եմ ներկայացնում հեղինակային պատմություն,սպասում եմ անկեղծ կարծիքների:Պատմությունը իրականության և երևակայության կենտրոնն է:

Եթե ուզում ես հրեշտակ դառնալ՝

Պետք է սովորես օգնել ուրիշին՝

Ձեռք մեկնելով ամեն ընկածին,

Ու սիրես անկեղծ մի փխրուն սիրով,

Որ վարակում է գինու պես արագ.

Կյանք տաս ուրիշին

Ու փրկես մարդուն,

Որ պիտի կորչի կյանքի անդունդում..

Նվիրում եմ բոլոր երազող մարդկանց...

Աշխարհում կան շատ փոքրիկ ու չլսված քաղաքներ, բայց այս մեկը առանձնանում է նրանով, որ ունի մարդիկ, շատ մարդիկ` անտարբեր հայացքներով, որոնց մեջ չկա ծիծաղի մի նշույլ անգամ:Մտքի թռիչքով,մարմնի ճամփորդություններով ապրող մարդկանց համար,ովքեր փորձում են բացել կյանքի գաղտնիքը,թռչում են երկինք և քայլում Երկրի վրա տեղ չունեն այդ տաղտկալի ու նեղ քաղաքում:Եվ ահա այդ մարդկանցից մեկը՝կատակասեր կյանքի կամ շփոթմունքի զոհ դառնալով, ընկել էր այդ քաղաք և այդտեղից հեռանալը դարձել էր նրա համար կյանքի իմաստ ու որպես կանոն՝ երազանք: Հենց երազանքն է, որը չի թողնում մարդուն հյուծվել ու ստիպում է նայել կյանքին մի փոքր այլ ձև: Ահա այդ մարդու պատմությունը.մարդը, որն ուզում էր հրեշտակ դառնալ ու բացել երկնքի գաղտնիքը: Օրը սկսվում էր ժպիտով,մեծ հույսերով և ավարտվում հիասթափություններով լեցուն:Չնայած դրան՝ նա ուզում էր ապրել ու երազել, որ մի օր կդառնա հրեշտակ ու կհեռանա այս քաղաքից առհավետ:Նրա անունը թարգմանաբար նշանակում էր թագուհի`Ռեջինա:Եվ իրոք այդ խուլ գյուղում և աղքատ ընտանիքում նա իրեն թագուհի էր զգում:Նա փոքրամարմին էր,բայց հոգով մեծ,գունատ,դեմքի վրա ուներ երկու մեծ աչքեր,որոնք առաջին ակնթարթից իրենց վրա էին գրավում ամբողջ ուշադրությունը:Հոգով զգայուն էր ու փխրուն:Նույնիսկ ամենափոքրիկ ոչ տեղին արված նկատողությունը նրա հոգում արցունք կարող էր առաջացնել, բայց միայն հոգում, որովհետև նա չէր կարող մարդկանց ցույց տալ,որ նա թույլ է: Ամեն առավոտ գնում էր եկեղեցի ու խնդրում Աստծուն, որ իրեն հրեշտակ դարձնի:Ամբողջ մտքերը տարված էին այդ մեծ ցանկությամբ,բայց պատասխան չկար աստծուց ու դա կոտրում էր աղջկան:Մի օր, երբ եկեղեցի գնաց, մի մարդ տեսավ եկեղեցում: Նրա համար դա զարմանալի էր, քանի որ արդեն երկար տարիներ է այցելում է վերջին աստղի մարելու ժամին և ոչ մի անգամ չի հանդիպել մի մարդու, որը նույնպես այստեղ լինի այդ խորհրդավոր պահին: Մարդը նստած էր ու խորասույզ հայացքով նայում էր Աստծու սրբապատկերին: Մարդը մազերը ճերմակել էին տարիների սահուն քայլքից,կնճիռների քանակը հաստատում էր, որ մարդը վաղուց ավարտել է կյանքի դպրոցը: Ի զարմանաս Ռեջինայի՝ նա անծանոթ էր:Դեռ մանկուց նրա հիշողության մեջ չկար մի դեպք,որ այդ քաղաք զբոսաշրջիկ այցելեր:Չափազանց հետաքրքրասեր Ռեջինան չկարողացավ զսպել իրեն և նստելով մարդու մոտ ասաց սովորաբար առաջինը զրույցի տանող բառը.

-Բարև Ձեզ: -Բարև, աղջիկս,-հանդարտ ձայնով պատասխանեց մարդը:

-Ինչի՞ մասին եք մտածում,-հետաքրքրվեց աղջիկը:

-Կյանքի և մարդկանց:

-Գիտե՞ք,ես էլ եմ միշտ դրանց մասին մտածում,բայց սովորաբար եկեղեցի այցելում եմ այլ նպատակով ու խնդրանքով,-ասաց աղջիկը՝ մի ակնթարթում պեղելով մարդու արտաքինը նկատեց, որ մարդը ունի կապույտ ու խորը աչքեր: Երբ բիբերը լայնանում էին, աղջկան թվում էր,թե աչքերը ծովի նման ալեկոծվում էին ուր որ է կպատռեն աչքի սահմանը: Ռեջինան չսպասեց,որ մարդը ինքը հարցնի այցելության նպատակը և ինքը ասաց.

-Ուզում եմ հրեշտակ դառնալ,ուզում եմ գնալ հեռու,թռչել երկինք՝ապրել այնտեղ ու կարոտել Երկիրը մեծ,-այդ ասելով աղջկա ամառային հայացքը փոխվեց և դարձավ աշնան նման տխուր,թախծոտ, թվում էր, թե աղջկա աչքերից անձրև կթափվեր, եթե չլիներ մարդը:

-Ինչ գեղեցիկ երազանք է, իսկ ի՞նչ ես անում իղձդ իրականություն դարձնելու համար,-մարդը աչքը չէր կտրում Աստծո նկարից:

-Ա՜խ, եթե կարողանայի ինչ-որ բան անել,-աղջկա հոգին թպրտաց,արցունքները մեծ կաթիլներով հոսեցին աչքերից:

-Իսկ դու փորձիր: Եթե ուզում ես իրականացնել երազանքդ, եթե նույնիսկ դա անհնար է, պետք է բոլոր ուժերդ դնես երազանքդ քարշ տաս իրականացություն և հավատա՝ արդյունքը կլինի վաղ թե ուշ,-այդ ասելով մարդը հեռացավ:

Աղջիկը երկար ժամանակ մտածում էր այդ մասին:

Ուզում էր հասկանալ այդ գաղտնիք մնացած մարդու խոսքերի էությունը,ուզում էր հակսանալ կա ՞ արդյոք այդ ուղին,որով կարելի է հասնել դրան: 

Շարունակությունը՝մաս 2-ում

7

14

1387

  • ....)
    2013-03-21 09:55:53
    (լավ) (լավ)
    • Enna Adoly
      2013-03-21 09:57:37
      (բռավո) (բռավո)
  • Immortal
    2013-03-21 09:56:40
    Շատ հավանեցի,լավն է:
    • Enna Adoly
      2013-03-21 09:57:16
      ուրեմն սպասեք շարունակությանը (ծաղիկ)
      • Immortal
        2013-03-21 09:57:55
        Ահա,անպայման,հետաքրքրեց:
      • Enna Adoly
        2013-03-21 10:00:09
        (ծաղիկ) Շնորհակալ եմ
      • Immortal
        2013-03-21 10:01:18
        Ես էլ:Նման իմաստաբովանդակալից պոստեր վերջերս հազվադեպ են հանդիպում:
      • Enna Adoly
        2013-03-21 10:37:33
        (:| ինչի՞
      • Immortal
        2013-03-21 10:43:24
        Դե,պատասխանը չգիտեմ,բայց նախկին վերնագիրը ավելի շատ հավանեցի :)
  • Mariam95
    2013-03-21 10:01:32
    Հիանալի էր (բռավո) ես չէի կարողանա այսպիսի բաներ գրել, քանի որ ռեալիստ եմ ու կարծում եմ, որ մարդիկ չեն կարող հրեշտակ լինել, երբ ասում ես մարդ, հենց մարդ էլ պետք է հասկանաս ու վերջ,: Հրեշտակները անմեղ են, իսկ անմեղ մարդիկ չեն լինում
    • Enna Adoly
      2013-03-21 10:02:33
      պարզվում է,որ կան: (ծաղիկ) ես հորինել եմ իմ ոճը :) ռեալիստաֆանտաստիկ,ես այդ ոճով եմ գրում
      • Mariam95
        2013-03-21 10:04:54
        Ապրես, հիանալի ես քո ոճում, բայց կարծիքս չեմ փոխի :)
  • Meri♥
    2013-03-21 10:21:28
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) Շաաաաատ լավն էր,,,,,,կսպասեմ 2-րդ մասին.... (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Ellame... ◔̯◔
    2013-03-21 10:42:27
    լավն էր,անհամբեր կսպասեմ շարունակությանը