Copy SMS

Ալբան դարձավ 24 տարեկան!

Ալբան դարձավ 24 տարեկան! - հետաքրքիր, զարմանալի, կրետիվ


1989 թվականի մարտի 21 - ին Հոսպիտալետ դե Լյոբրեգատում լույս աշխարհ է եկել կատալոնական ֆուտբոլի հրթիռը` Խորդի Ալբա Ռամոսը:



10 տարեկանում միանալով Լա Մասիային, Ալբան հանդես է եկել Բարսայի տարբեր տարիքային խմբերի թիմերում, սակայն 2007 թվականին ստիպված է եղել միանալ համեստ Կորնելյային, քանզի կատալոնական ակումբի մարզադպրոցում այն ժամանակ կարծեցին, որ Խորդին չափից դուրս փոքրամարմին է և թեթև:

Կորնելյայում նրան արագ նկատեցին Լա Լիգայի շատ թիմեր, բայց բոլորից ճարպիկ գտնվեց Վալենսիան, որն ընդամենը 6 000 եվրոյով գնեց մի ֆուտբոլիստի, ով հետագայում դառնալու էր թիմի առաջատարը և 14 մլն եվրոյի դիմաց վերադառնար տուն: Բայց մինչ այդ, Խորդին հասցրեց ամրապնդվել Իսպանիայի հավաքականում, կարմիր ֆուրիայի հետ դառնալ Եվրոպայի չեմպիոն ու հարձակման եզրից տեղափոխվել.... ձախ պաշտպանի դիրք:

2007 թվականից հետո նրա կազմվածքը չի փոխվել: Նա կրկին համարվում է շատ փոքրամարմին և թեթև խաղացող: Բայց փոխվել են ժամանակները և ֆուտբոլում այժմ ամենուր ավելի շատ գնահատվում են ոչ թե մկանները, այլ վարպետությունն ու արագությունը, ամենից առաջ` ուղեղի աշխատանքում:

Իսկ նման հանգամանքներում Ալբան իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Կատալոնական հրթիռը կարճ ժամանակում դարձել է իր հարազատ թիմի առաջատար խաղացողներից մեկը և իր դիրքում, թերևս, լավագույնն է աշխարհում:

Շնորհավորում ենք Խորդի Ալբային, ցանկանալով նրան առողջություն և նորանոր հաջողություններ կյանքում ու ֆուտբոլում:

4

6

826

  • Immortal
    2013-03-21 14:35:48
    Ծնորհավոր
  • m .NARA
    2013-03-21 14:41:36
    շնորհավոր..... (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի)
  • ՆԱՐԵԿ
    2013-03-21 16:44:28
    էէէէէէէէէէէ (գինի)
  • Barcelonci Sirusho
    2013-03-21 19:06:45
    արգելվածա հայկական այլ կայքերից քոփի անելը ;) (ծաղիկ)