Copy SMS

Սարսափ պատմություն (մաս 3)

Սարսափ պատմություն (մաս 3) - հետաքրքիր, նկարներ, թրիլլեր


Կելլին արդեն 12 տարեկան էր: Նա վաղուց արդեն չէր խաղում տիկնիկներով, թեև ուներ տիկնիկների հավաքածու: Մի օր Կելլին իրենց շենքին կից խաղալիքների խանութում տեսնում է մի տիկնիկ: Տիկնիկն ուներ սև աչքեր և սև մազեր: Թեև տիկնիկ էր, բայց ուներ խորհրդավոր աչքեր...Իսկ ժպիտն հասարակ չէր...Կելլին հավանեց տիկնիկին, ավելի ճիշտ սիրահարվեց տիկնիկի վրա հենց առաջին հայացքից...

Կելլին մոտեցավ վաճառողուհուն, որն իր ընկերուհու մայրիկն էր.

-Բարև Ձեզ տիկին Դելմար, ինչպես ե՞ք,-ժպտալով հարցրեց Կելլին:

-Օ՜օ, բարև Կելլի, լավ եմ, իսկ դո՞ւ,-հարցրեց վաճառողուհին:

-Լավ: Իսկ...

-Դու այսօր դպրոց չե՞ս գնացել,-ընդհատեց տիկին Դելմարը:

-Տիկին Դելմար, այսօր կիրակի է,-ծիծաղեց Կելլին:

-Վա՜այ, մոռացել էի,- ծիծաղելով պատասխանեց տիկին Դելմարը:

-Իսկ այս տիկնիկն ինչքա՞ն է,-հարցրեց Կելլին:

-Ա՛յ, դա երեկ ենք ստացել,-ասաց տիկին Դելմարը, և սկսեց երկար-բարակ շաղակրատել այլ թեմաների շուրջ:

Կելլին նրան չէր լսում այլ նայում էր տիկնիկին եւ հիանում նրա բնական մազերով:

-Ասացիք ինչքան է տիկնիկի գինը,-ընդհատեց Կելլին տիկին Դելմարին:

...Իմանալով տիկնիկի արժեքը Կելլին հրաժեշտ տվեց տիկին Դելմարին, խնդրելով նրան չվաճառել տիկնիկը եւ պահել իր համար: Երբ Կելլին դուրս եկավ խանութից, նրան թվաց, թե տիկնիկը շրջվեց նրա կողմը եւ ժպտաց նրան:

Վերադառնալով տուն Կելլին վազեց մայրիկի մոտ.

-Մամ, ես եկա,-գրկելով և համբուրելով մորը ուրախ բացականչեց Կելլին, - որ մի բան խնդրեմ չես մերժի արդյո՞ք,-հանելուկային ժպիտով հարցրեց Կելլին մորը:

-Քանի, որ այսօր հիանալի տրամադրություն ունեմ, չեմ մերժի,- ասաց տիկին Սառան՝ Կելլի մայրը:

-Մայրիկ, տիկին Դելմարը նոր տիկնիկներ է ստացել խանութում, ինձ փող է հարկավոր որպեսզի գնեմ մի տիկնիկ, ես համոզված եմ, երբ տեսնես դու այդ տիկնիկը կհավանես, ախր ոնց որ իրական լինի, այնպիսի խորհրդավոր աչքեր ունի...Մա՜յրիկ խնդրում եմ...

-Հանգստացիր Կելլի,-ծիծաղեց տիկին Սառան,-ախր դու արդեն մեծացել ես, բայց չեմ մերժի խոստումս: Ինչքա՞ն է հարկավոր,-վերցնելով դրամապանակը հարցրեց Կելլիին մայրը:

-Մայրիկ, տիկին Դելմարը նոր տիկնիկներ է ստացել խանութում, ինձ փող է հարկավոր որպեսզի գնեմ մի տիկնիկ, ես համոզված եմ, երբ տեսնես դու այդ տիկնիկը կհավանես, ախր ոնց որ իրական լինի, այնպիսի խորհրդավոր աչքեր ունի...Մա՜յրիկ խնդրում եմ...

-Հանգստացիր Կելլի,-ծիծաղեց տիկին Սառան,-ախր դու արդեն մեծացել ես, բայց չեմ մերժի խոստումս: Ինչքա՞ն է հարկավոր,-վերցնելով դրամապանակը հարցրեց Կելլիին մայրը:

Վերցնելով գումարը Կելլին վազեց դեպի խաղալիքների խանութ: Գնելով տիկնիկը, Կելլին գրկեց նրան և զգաց, որ համեմատած իր մյուս տիկնիկներին այս տիկնիկը ավելի ծանր է: Երբ մայրիկին ցույց տվեց տիկնիկը, մայրիկը ժպտաց և ասաց, որ հենց այսպիսի տիկնիկ ուներ նաև Ջուլիետտա տատիկը: Եւ տիկին Սառան Կելլին նստեցնելով իր կողքին, սկսեց պատմել մի պատմություն, որ կապված էր Ջուլիետտա տատիկի տիկնիկի հետ:

Ամբողջ պատմության ընթացքում տիկնիկը աչքը մայրիկի վրա էր, և ստացել էր այնպիսի արտահայտություն կարծես լսում էր խոսակցին:

...Արդեն կեսգիշեր էր, Կելլին իր սենյակում հարդարում էր տիկնիկի մազերը, երբ հանկարծ պահարանի վրայից ընկավ Կելլիի ալբոմը: Կելլին սանրը և տիկնիկը թողնելով իր տեղում մոտեցավ, որ վերցնի ալբոմը, բայց լույսն անջատվեց: Կելլին շրջվեց, մոտեցավ դեպի լույսը, բայց այդ պահին սենյակի դուռն ճռռալով բացվեց, և լսվեցին արագ հեռացող ոտնաձայներ: «Ա՜յ քեզ բան, ինչ է կատարվում»,-մտածեց Կելլին: Նա արագ վառեց լույսը, և նկատեց, որ տիկնիկը չկա...

- Չի կարող պատահել,- բացականչեց Կելլին և դուրս եկավ իր սենյակից:

Հյուրասենյակում հեռուստացույցը միացրած էր: Բոլորը վաղուց արդեն քնել էին, իսկ հեռուստացույցը վերջին անգամ Կելլին էր անջատել:

«Կա-չկա այդ տիկնիկն է»,-մտածեց Կելլին:

Դիվանի վրա հանգիստ նստել էր տիկնիկը, որը մոտեցող Կելլիին չէր նկատել: Կելլին մոտեցավ նրան, գրկեց և հարցական նայեց տիկնիկի դեմքին: Տիկնիկը ոտքով հարվածեց Կելլի ստամոքսին: Կելլին ընկավ ցած գլորելով տիկնիկը...Կելլին չէր կարողանում շնչել, նա փղձկում էր, իսկ տիկնիկը վազեց դեպի խոհանոց: Անցավ 10 րոպե, Կելլին հավաքելով իր վերջին ուժերը վեր կացավ և գնաց խոհանոց: Կելլին նախ մի փոքր ջուր խմեց, ապա նայեց շուրջը, տիկնիկն այնտեղ չէր: Կելլին գնաց լոգարան, այնտեղից լսվում էին որոշ ձայներ... Տիկնիկն իրեն էր նայում հայելու մեջ և կրկնում իրար հետևից այս խոսքերը. «Ես շատ գեղեցիկ եմ»: Կելլին մոտեցավ նրան և սպառնաց, որ եթե տիկնիկը այս պահին չլքի տունը, նա ոստիկանություն կկանչի: Տիկնիկն ասաց, որ նախ պետք է Կելլիին ցույց տա իր պատրաստած անակնկալը նոր միայն հեռանա տնից... Տիկնիկը ասաց, որ Կելլին հետևի իրեն:

Կելլին զգում էր, որ տիկնիկի անակնկալը, ինչ-որ վատ բան է, բայց հետևում էր տիկնիկին: Տիկնիկը նրան տանում էր դեպի ծնողների ննջասենյակը: Ննջասենյակի դուռը բաց էր, և նկատվում էին արյան հետքեր...Կելլին գունատվեց, բայց հետևեց տիկնիկին: Կելլին քայլում էր դանդաղ և զգաց, որ ինչ-որ մի սուր բանի վրա կանգնել, Կելլին կռացավ, որ տեսնի թե դա ինչ էր և ճչաց.

-Դանաաաա՜ակ, արյունոոո՜ոտ,-ճչաց Կելլին, և մոտեցավ ծնողների մահճակալին:

Ծնողները սպանված էին...

Կելլին լաց էր լինում, ճչում, կծում շրթունքները, նրան թվում էր, թե մղձավանջի մեջ է, այն ինչ տիկնիկը դաժանորեն ծիծաղում էր և անգլերեն ասում.

-Surprise Kelly, Surprise.

Կելլին կատաղեց և ընկավ տիկնիկի հետևից, նա բռնեց տիկնիկին կապեց աթոռին, սկոճով փաթաթեց բերանը և նրան տեղափոխեց իրենց այգի:

Վրեժխնդրության ծարավը արիություն էր տվել Կելլիին:

Նույն արյունոտ դանակով նա հարվածում էր տիկնիկի մարմնին: Տիկնիկը ճչում էր... Բայց Կելլին խղճի խայթ չէր զգում: Կելլին արդեն հոգնել էր նա 36 անգամ հարվածեց տիկնիկին ասելով. «Սա մայրիկի տեղը»...

Մի քիչ հանգստանալւց հետո 40 անգամ հարվածեց տիկնիկին ասելով. «Սա հայրիկի տեղը»:

Եւ 12 անգամ հարվածեց ասելով. «Սա էլ իմ տեղը»:

13-րդ հարվածը, որն ուզում էր ուղղել տիկնիկի գլխին, նա հասցրեց իրեն...

Առավոտյան ոստիկանները հայտնաբերեցին Կելլի, տիկին Սառայի, պարոն Ռոբերտի և Լարա Ստիվենսոնի դիակները:

Լարա Ստիվենսոնը դա աշխարհի ամենափոքրիկ կինն էր, որը փախել էր բանտից և իր ճարտար խելքի շնորհիվ հանդես եկել տիկնիկի դերում...

Սարսափ պատմություն (մաս 3) - հետաքրքիր, նկարներ, թրիլլեր

Պատմությունը հեղինակային է...

Այսքանը...