Copy SMS

Սթինգ

Սթինգ - երգիչներ, երաժշտություն


Սթինգ բեմական անվան ծագման պատմությունը բավականին հետաքրքիր է առաջին հերթին նրանով, որ մականվան ի հայտ գալու վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ կան: Հենց երգչի խոսքով` ինքն այսօր չի էլ հիշում՝ որտեղից ծագեց այն: Ամենատարածված մեկնաբանությունում, որ տպագրվել է ամսագրերի ու գրքերի մեծ մասում, ասվում է, որ Սթինգը կնքվել է այդ անվամբ «Ֆենիքս ջազմեն» (Phoenix Jazzmen) խմբում աշխատելու տարիներին: Խմբի ղեկավարների պահանջով բոլոր անդամները պետք է հանդես գային մականուններով: Երաժիշտը Սթինգ(թարգմանաբար անգլերենից նշանակում է խայթոց) մականունն ստացավ այն պատճառով, որ կրում էր դեղին ու սև զոլավոր սվիտեր: Խմբի անդամների կարծիքով նա շատ նման էր մեղվի: Գրքերի մեծամասնությունը Սթինգ անվան ծագումը կապում են «Ֆենիքս ջազմեն» խմբի տրոմբոնիստ Գորդոն Սոլոմոնի հետ:

Մյուս տարածված մեկնաբանության հեղինակը Քրիստոֆեր Սենդֆորդն է, ըստ որի՝ «Ֆենիքս ջազմեն» խմբի անդամները առօրյայում, ցերեկային ժամերին սովորական տղաներ էին, բայց երբ երեկոյան հավաքվում էին նվագելու, վերածվում էին իսկական գանգստերների` հագուստով և մնացած ամեն ինչով: Ապահովագրական գծով փորձագետին կոչում էին Բրյուզեր (Bruiser` աժդահա), իսկ սաքսոֆոնահարն ստացել էր «Ֆենգ» մականունը (Fang` ժանիք):

Սթինգ - երգիչներ, երաժշտություն

Համաձայն երրորդ վարկածի` մականունը Սթինգի համար հորինել է նյուքսլյան բիգ-բենդի հարվածային գործիքներ նվագող Ջեքի Դենթոնը: Նման անվան Գորդոն Սամները արժանացել է իր «տզրուկային» համառության և խմբակիցների ձևերը նմանակելու սովորության համար:

Երբ չափից դուրս կրքոտ երկրպագուների հետ կապված խնդիրներ էին առաջանում, Գորդոն Սոլոմոնը առաջ էր բրթում այն ժամանակ դեռ իր իսկական անունը կրող Գորդոն Սամներին` ասելով. «Սպանի’ր, Սթինգ»: Սթինգին այդքան էլ դուր չէր գալիս իր նոր անունը, և մի քանի շաբաթ անց նա բավականին բուռն ընդդիմացավ խմբի ղեկավարների գաղափարախոսությանը` հագնվել անպայման գանգստերի նման, կրել դեղին-սև զելավոր սվիտեր: Ըստ էության, նա հասավ իր նպատակին, և միայն դրանից հետո ընդունեց նոր անունը` ուրիշներին էլ խրախուսելով, որ իրեն Սթինգ դիմեն:

Թերևս ամենազվարճալի վարկածն է գրում Պիթ Ֆրեյմսը իր «Ռոք ընտանիքի կոճղեր»  (Rock Family Trees) գրքում. ըստ նրա՝  համերգներից մեկի ժամանակ Սթինգի տաբատի մեջ մեղու է մտել:

Գորդոն Սամները մեծացել է արտադրական Նյուքասլ մռայլ քաղաքում: Մայրը վարսավիր էր, հայրը` կաթնավաճառ: Չնայած հիմնական զբաղմունքին` մայրն ուներ դասական երաժշտական կրթություն և կարողանում է զարգացնել որդու բնատուր ունակությունները` սովորեցնելով նրան նվագել դաշնամուր: Կար առաջարկ անցնել երաժշտական դասական լուրջ մի դասընթաց, բայց Սթինգին ամենից շատ գրավում էին ջազը և կիթառը:

Սթինգ - երգիչներ, երաժշտություն

Որոշ ժամանակ ցածր ամսավճարով բանվոր, տաքսիստ, երթուղային հսկիչ և երաժշտության ուսուցիչ աշխատելուց հետո Սթինգը հնարավորություն է ստանում տեղափոխվելու Լոնդոն և նվագելու պրոֆեսիոնալների հետ: Քչերը գիտեն, սակայն այս ժամակահատվածում Սթինգը ստիպված է եղել նույնիսկ դառնալ շիկահեր և փոքրացնել քթի չափերը գովազդային հոլովակներում նկարահանվելու համար:
Շուտով նրան նկատում է ամերիկացի հարվածային գործիքներ նվագող Ստյուարտ Քոփլենդը և համոզում զբաղվել ռոք երաժշտությամբ: 1977թ.-ին նրանց միանում է կիթառահար Էնդի Սամերսը, և նրանք ստեղծում են «Փոլիս» («The Police») խումբը: Նրանց «Ռոքսեն» («Roxanne») երգը գրված ռոք-ռեգի ոճում, արագորեն արժանանում է Բի Բի Սիի ուշադրությանը և ակնթարթորեն դառնում հիթ:

Սինգլն այնքան լայն տարածում է գտնում, որ A&M ձայնագրման ընկերությունը կարճ ժամանակահատված անց թողարկում է նրանց առաջին "Outlandos D"Amour" ձայնասկավառակը: Դրան հաջորդում են "Regata De Blanc", "Zenyatta Mondatta" և "Ghost in the Machine" ալբոմները: Դրանցից յուրաքանչյուրը առնվազն մեկ հիթ ներառում էր:

«Synchronicity» սկավառակի թողարկումը 1983թ.-ին և մասնավորապես «Every Breath You Take» սինգլը երաժիշտների համար ապահովում են իրենց մնայուն տեղը փոփ երաժշտության պատմության մեջ: Փառահեղ միջազգային համերգաշարից հետո Սթինգը որոշում է, որ խմբի կազմում հասել է գերագույնին, ինչ հնարավոր էր, և խումբը ցրվում է հանրահայտության գագաթնակետում:

Սթինգի ինքնուրույն կարիերան դասավորվաում է ոչ պակաս հաջող: Նրա «Dream of the Blue Turtles» ալբոմը` ջազային տարրերով, ստանում է պլատինե կարգավիճակ: «Soul Cages» (1991) ալբոմով (որի ձայնագրությունները համընկնում են ծնողների մահվան հետ) և «Ten Summoner"s Tales» (1993) սկավառակով Սթինգը ներկայանում է որպես հասուն կոմպոզիտոր:

Երկու ալբոմներն էլ ստանում են «Գրեմի» բարձրագույն պարգևներ: 1996թ.-ին լույս տեսած «Mercury Falling» ալբոմում Սթինգը շարունակում է նույն խոհուն-մեդիտատիվ տրամադրությունը. 45-ամյա երաժիշտը խորհում էր իր տարիքի, անցած տարիների, սեփական հողեղենության մասին:

Սթինգ - երգիչներ, երաժշտություն

Սթինգի կարիերան կինոյի ոլորտում դասավորվում է անհարթ: Զուգահեռ երաժշտական գործունեությանը` Սթինգն ակտիվորեն նկարահանվել է կինոյում (13-ից ավելի ֆիլմերում), սակայն այդպես էլ չի կարողացել կայանալ որպես մեծ դերասան: Նրա առաջին ֆիլմը «Քառաձայնությունն» էր` թողարկված դեռ 1979թ.-ին: Հաջորդել են մյուսները 1982թ-ին, 84—ն, 85-ին, սակայն նա այդպես էլ չի փայլել կինոյում: Նրա մասնակցությամբ, թերևս, երկու ֆիլմ են հաջողություն արձանագրել. «Brimstone and Treacle»-ը և «Quadrophenia»-ն:

Իր քաղաքական ակտիվությունը Սթինգն օգտագործել է բրազիլական անտառների պահպանման և միջազգային համաներման աջակցության հիմնահարցերի լուծման համար:

Սթինգն իր բացառիկ երաժշտական տաղանդն ապացուցեց է նաև նոր ժամանակներում, օրինակ «Desert rose» երգի պարագայում, որտեղ համագործակցելով հրաշալի արաբ երգչի հետ` նոր արևելյան ուղղություն բացեց ժամանակակից արևմտյան երաժշտության մեջ: Ուղությունն անմիջապես շարունակություն ստացավ այլ միջազգային աստղերի կողմից (Մադոննա, Սառա Բրայթման, Հելեն Սեգարա և այլք): Նա նույնիսկ այսօր կարողանում է հանդես գալ որպես նորարար: Չնայած պատկառելի տարիքին` երաժշտական հնչողության առումով նույնիսկ այսօր գերազանցում է բազմաթիվ երիտասարդ արտիստների: Վառ ապացույցներ են վերջին տարիներին թողարկված «Send your love», «My funny friends and me» երգերը:

Իր երկարամյա կողակցի, երեխաների և շների հետ Սթինգն այսօր ապրում է համեմատաբար խաղաղ կյանքով մերձլոնդոնյան մի բնակավայրում: Նա շարունակում է ստեղծագործել, զբաղվում է բարեգործությամբ, ինչպես նախկինում, այսօր էլ բնության պաշտպանության ակտիվ կողմնակից է: Նա ունի 7 երեխա` երկուսը առաջին կնոջից, 5-ը` երկրորդից:

Սթինգն, անկասկած, դասվում է իր տեսակի մեջ օրինակելի երգիչների շարքին: Նրա հաջողության գաղտնիքը չափազանց հստակ է. Սթինգը գրում է իսկապես ինտելեկտուալ երաժշտություն, իսկ իր իսկ երգերի կատարումն առանձնանում է եզակի նրբությամբ ու անկեղծությամբ: Նրա երգերի խոսքերը, ի տարբերություն շատ հեղինակների, ովքեր «դնում են» դրանք երաժշտության վրա, լեցուն են խորը իմաստով: Սթինգի երաժշտությունը հարուստ «սնունդ» է մտքի և սրտի համար:

18

28

967

  • Knarik
    2013-03-23 14:09:16
    Դզեց,բայց հայատառ էլ գրի վերնագրում :)
  • ­
    2013-03-23 14:09:26
    որ թվից ռոքընռոլ չէի լսել :)
  • Հենց վերնագիրը կարդացի, ասեմ Էմուլն ա :) ես էլ եմ իրան սիրում, բայց դե քեզ չեմ հասնի էլի (ուրախ)
  • Artur17
    2013-03-23 14:25:59
    (բռավո) (բռավո) շատ եմ սիրում էս դամբուլիննննննն : (լավ) գազանսաաա (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
    • Դամբուլը դու ես (դեմք)
      • Էլմիրա ✔
        2013-03-23 14:29:59
        յաաաաաաաաաաաաա.....ոնց թե՞ (դեմք) (ոչոչ) (ոչոչ)
      • Artur17
        2013-03-23 14:31:18
        կներեքքք.....որ իմանայի ստեղ Սթինգի լուրջ ֆաներ կան չէի ասի, բայց դամբուլը վատ իմաստով չասեցի Էլմիրա ջան (ծաղիկ)
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-03-23 14:26:11
    (լավ) (լավ)
  • (բռավո) (բռավո) (բռավո) իրան շատ եմ սիրում
  • Meri♥
    2013-03-23 19:27:50
    Շաաատ եմ սիրում ,,,,,,,մանավանդ Shape of my Heart երգը..... (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Ներսիսյան
    2013-03-24 15:01:19
    Սիրում եմ էս ջահելի երգերը...
  • Mariam
    2013-03-26 18:28:24
    մեռնեմ ճաշակիդդդ... (խփո) ես էլ եմ իրա համար ցնդվում, մանավանդ Shape of my Heart երգըըըը,,,,բա հլը որ դու ես երգումմմ (խփո) , ոնցեմ կարոտել քո երգածին :'(
    • Էլմիրա ✔
      2013-05-01 18:11:42
      աբրիսսսս :) լավեեե....ես էս երգը չեմ կարում երգեմ, քանդակում եմ