Copy SMS

Դա զգացմունք է,որ անուն չունի

Դա զգացմունք է,որ անուն չունի - հույս, սեր, զգացմունք


Այս անգամ ուզում եմ ձեզ ներկայացնել քույրիկիս հեղինակային ստեղծագործությունը որը կարդալով շատ հուզվեցի և որոշեցի ներկաըացնել նաև ձեզ.....Դա զգացմունք է,որ անուն չունի - հույս, սեր, զգացմունք


Մեղսավոր են բոլորը, անմեղներ չկան,


Մեղսավոր են, այո’ մեղսավոր եմ և’ ես,


Լինում են պահեր ուզում եմ գնալ,


Գնալ շատ հեռու,գնալ ու կորչել,


Բոլորից հեռու......


Սակայն չեմ կարող,անկարող եմ ես,


Անցյալն է կանչում.....


Լինում են պահեր, որ էլ չեն լինի,


Ու դրա համար կանեմ ամեն ինչ,


Առանց զղջալու....


Քանզի կյանքը հենց սա է, որ կա


Լինում է մեկը , որ նրա կողքին,


Կորցնում ես քեզ ,մոռանում ամեն ինչ


Ու ուզում ես, որ պահը չգնա ու չվերջանա


Մնաս միշտ այդպես դու նրա գրկում


Հանգեն լույսերը , լռության մեջ ու մթության


Կորչես դու նրա գրկում,հալվես ինչպես մոմ...


Ու համբուրես, համբուրես նրան մինչև վերջին շունչդ


Ու անէանաս ,անգամ  անունդ մոռանաս դու նրա գրկում...


Ու ես չեմ կարող դրա դեմ անել ոչինչ


Դա զգացմունք է,որ անուն չունի....... 

 

 

 

Դա զգացմունք է,որ անուն չունի - հույս, սեր, զգացմունք

14

11

1119