Copy SMS

Ինձ Բացակա Չդնեք...

Ինձ Բացակա Չդնեք... - Համո Սահյան, Բացակա


Ձեր լռությունը զնգում

Զրնգում է ձորով մեկ,

 Ձեր լռության համերգում

 Ինձ բացակա չդնեք...

 

 Համբերություն եմ ասում,

 Ակնարկներս կրկնեք,

 Համբերության հանդեսում

 Ինձ բացակա չդնեք...

 

Ձեր շուրջը ամպ է, կայծակ,

 Քնով չանցնեք, չքնեք,

 Քնեցիք էլ, արթնացաք,

 Ինձ բացակա չդնեք...

 

 Թվում է թե կամենաք

 Մի օր երկինք կթռնեք,

 Ձեր թռիչքի ժամանակ

 Ինձ բացակա չդնեք...

 

 Ձեր պնդության պատճառով

 Դուք աշխարհներ կսնեք,

 Իմ մեղմության պատճառով

 Ինձ բացակա չդնեք...

 

Ես եմ քարե պատարագ

 Ձեզնից սերված ընդունեք,

 Դուք ձեր կամքին հակառակ

 Ինձ բացակա չդնեք...

 

 Ոչ խոստումներ, ոչ երդում

 Չսպասեք ու չքննեք,

 Անվերջ, անշարժ ձեր երթում

 Ինձ բացակա չդնեք...


                                          Համո Սահյան...


23

43

21450

  • Mariam95
    2013-03-27 10:50:57
    Աստված պահի մեր զինվորներին, պատերազմներ չլինեն.... դժվարա հեռու լինել հարազատներից, բայց դիմանում են, ուրեմն մենք էլ ենք պարտավոր դիմանալ
    • Ներսիսյան
      2013-03-27 10:56:02
      (լավ)
    • Ներսիսյան
      2013-03-27 11:02:29
      դիմանալ...հանուն այն Հայաստանի որ վաղն է գալու... (լավ)
      • Mariam95
        2013-03-27 11:11:07
        ճիշտն ասած այդ արտահայտությունը այդքան էլ չեմ սիրում, բայց դիմանալը պարտադիր է
      • Ներսիսյան
        2013-03-27 11:12:54
        ինչի՞...Մովսես Գորգիսյանի հաղթական խոսքնա իր ժողովրդին...ինչի չես սիրում՞
      • Mariam95
        2013-03-27 11:15:16
        որովհետև ես չգիտեմ ինչին եմ ԿԵՑՑԵՍ ասում
      • Ներսիսյան
        2013-03-27 11:17:57
        երեվի դու չունես բան կեցցես ասելու (ժպիտ)
      • Mariam95
        2013-03-27 11:19:56
        ես ակրող եմ իմ անցյալին կեցցես ասել, բայց ապագային չեմ կարող
      • Ներսիսյան
        2013-03-27 11:21:19
        ինչի՞ ,....դու կարծում ես որ կարա լինի խոչնդոտ որ խանգարի քեզ հասնես քո նպատակին ՞
      • Mariam95
        2013-03-27 11:21:41
        ինչի անհնարա՞
      • Ներսիսյան
        2013-03-27 11:23:56
        ես չգիտեմ հնարավորա թէ չէ բայց մի բան հաստատ գիտեմ...եթե ձգտում ես ինչ որ բանի ապա ամեն ինչ պիտի անես դրան հասնելու համար...
      • Mariam95
        2013-03-27 11:24:53
        էն ինչը ինձանիցա կախված, ես կանեմ, աբյց չեք կարծում, որ ամեն ինչ չի, որ ձեզանիցա կախված՞
      • Ներսիսյան
        2013-03-27 11:26:50
        էն ինչ որ քեզանից չի մկախված...դու դրա հետ գործ չունես...չնայած չեմ կարծում որ տենց բան լինի...
      • Mariam95
        2013-03-27 11:28:44
        ուրեմն ձեր շրջապատում միշտ այնպիսի բաներ են մարդիկ արել, որը ձեր վրա միշտ լավ ձևով է անդրադարձել, դրա համար Ձեզ միշտ թվացել է, թե դուք ձեզ եք պարտական ձեր հաջողությունների համար.... բայց վերլուծեք, ձեզ ով է օգնել, եթե այս ինչ բանը չլիներ, ես արդյո՞ք կհասնեի ու կունենայի էն, ինչ ունեմ
      • Ներսիսյան
        2013-03-27 15:29:50
        ընդունեք որ եթե կողքից ինչ որ բան անելու համար ինչ որ մեկը քեզ օգնումա..ուրեմն դու արժանի ես դրան որ քեզ օգնումա ...ուրեմն դու դա վաստակել ես...չեմ կարծում որ ինչ որ մեկը քեզ հենց նենց կօգնի...
      • Immortal
        2013-03-27 15:33:53
        Կներեք,որ խառնվում եմ Ձեր երկխոսությանը,բայց Ներսիսյան,ես համաձայն չեմ,պարտադիր չի ճանաչել մարդուն,որպեսզի օգնել նրան
      • Mariam95
        2013-03-27 15:34:01
        ընդունում եմ, բայց ընդունեք նաև, որ կան մարդիկ, որոնց համար դուք ինքներդ պետք է անեք բաներ, որոնք պետք է առանց ակնկալիքների լինի, այսինքն շահ չի կարող լինել այդտեղ, հասարակ մի օրինակ, երբ ծնողը օգնում է երեխային հասնել ինչ-որ բաների, բայց հավատացեք, հակառակն էլ է լինում... մտածում ենք, որ ծնողը պետք է օգներ, բայց նա ավելի կարոևր հարցեր է գտնում... կյանքը այնպիսին է, որ 100 տոկոսանոց ոչմի բան չենք կարող ասել.. ինչ է, երեխան արժանի չէ օգնության՞՞ բացառություններ միշտ էլ լինում են ու հազարավոր բացառություն կարող եմ թվարկել
      • Ներսիսյան
        2013-03-27 15:36:46
        Համաձայն եմ...ուղղակի որ ասում եք չգիդեմ ինչին եք կեցցես ասում դրա համար եմ ասում...
      • Mariam95
        2013-03-27 15:37:33
        (ուրախ) (ուրախ) իսկ ես արդեն բացատրեցի, թե խի չեմ ասում կեցցես :)
      • Ներսիսյան
        2013-03-27 15:38:13
        (լավ) (լավ) (լավ) ապրես... (ժպիտ)
      • Mariam95
        2013-03-27 15:39:03
        հա, մերսի (ուրախ)
  • Vard7
    2013-03-27 11:09:54
    վերջի երգը շատ տրամադրողա (լավ)
    • Ներսիսյան
      2013-03-27 11:11:39
      խորեն աբրահամյաննա...:Ճ
      • Vard7
        2013-03-27 11:12:17
        իաաաա գիտեմ որ ինքնա
      • Ներսիսյան
        2013-03-27 11:13:21
        լավա (ժպիտ)
  • m .NARA
    2013-03-27 11:26:23
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ♥ϯRetreaT♥ϯ
    2013-03-27 12:13:46
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ♫... ♪...
    2013-03-27 12:52:15
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (խոնարհվել)
  • sssooo
    2013-03-27 14:12:36
    ես վերնագիրը մեր դասղեկակն դասարանում մեծ տառերով գրածա ու ներքևում զոհված ազատամարտիկների նկարներնա (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) շատ լավ պոստա (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • miley-smiley
    2013-03-27 15:11:30
    բռավո շատ եմ սիրում ես բանաստեղծությունը (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • N.A
    2013-03-27 15:42:29
    շատ լավ պոստ էր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ես շատ եմ սիրում ետ բանաստեխծությունը
    • Ներսիսյան
      2013-03-27 15:46:24
      (լավ) (լավ) շնորհակալ եմ
      • N.A
        2013-03-27 15:58:15
        :) :)
  • Ev ullIiiK ♥
    2013-03-28 10:50:55
    Ուղակի հրաշալի է կրկին անգամ զարմացնում եք ինձ ձեր ճաշակով :) :) :) (լավ) (գինի)
  • Artur
    2013-03-28 12:30:12
    (լավ) ապրես ախպերս, շատ լավն էր պոստդ (բռավո) սենց հայրենասիրական պոստեր մենակ դու ես սարքում, մեկել մի քանի աղջիկ, կրկին անգամ ապրեք, տենց շարունակեք. սենց պոստեր մեզ շատ են պետք (լավ) :)
    • Ներսիսյան
      2013-03-29 13:27:52
      ապրես ախպերս
      • Artur
        2013-04-06 23:00:43
        (լավ) (լավ) (լավ)
  • Շատ լավն էր, ապրես (լավ) (լավ) (լավ) կյանքում չեմ մոռանա, որ 4 տարեկանում Ես իմ անուշ Հայաստանին անգիր ասել եմ, վեդեոն որ դնում նայում եմ, լացս գալիս ա :'(
  • armine
    2013-04-24 21:17:37
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի)