Copy SMS

Հայ մեծերի բնավորությունը

Հայ մեծերի բնավորությունը - հետաքրքիր, հայ, մեծեր


Նար-Դոս

Նար-Դոսը ծայրահեղ համեստ էր, խիստ, ոչ գործնական մի մարդ, որ երբեք չի կարողացել կյանքը կազմակերպել իր արժանիքների համեմատ, պաշտպանել իր սեփական շահերը: Դիմել, խնդրել անհարմար էր զգում: Չէր շփվում, հասարակության մեջ հազվադեպ էր լինում: Այդ պատճառով էլ շատերն անունը լսել էին, երկերը կարդացել, բայց իրեն չէին տեսել, չէին ճանաչում: Հայաստան այցելելու ժամանակ նրան Արազի հետ հյուրանոցի միևնույն համարում են տեղավորում: Հասնում է վերադարձի օրը: Արազը հարցնում է` ինչու է մռայլ, իսկ Նար-Դոսը պատասխանում է, թե չգիտի, որտեղից տոմս ձեռք բերի: Արազն այդ հարցն իր վրա է վերցնում: Միասին գնում են երկաթուղային կայարան: Արազը խնդրում է սպասել, իսկինքն անցնում է կայարանապետի գրասենյակ և ասում, որ հայտնի գրող Նար-Դոսը պետք է մեկնի Թիֆլիս, տոմս է խնդրում: Անմիջապես տալիս են: Երբ վերջինս բերում է տոմսը, զարմացած Նար-Դոսն ասում է.

- Դու այդ ի¯նչ գործնական մարդ ես: Չէ , դու կապրես, Արազ:

Ոչ ոքի նեղություն չէր տա և եթե պատահեր, որ որևէ մեկը նրա համար մի չնչին բան աներ, չէր մոռանա երբեք, միշտ կհիշեր, տված խոսքըխոսք էր, բարեխիղճ, պարտաճանաչ, չլինի թե մեկը իր պատճառով նեղվեր, տուժեր:

Հայ մեծերի բնավորությունը - հետաքրքիր, հայ, մեծեր

Ակսել Բակունց

Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ բոլորին ձգում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքի, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր,- իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում, զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ էին մնում: Եթե մեկնումեկը առարկելի էր համարում նրա հայտնած միտքը, հարցի ձևով էր արտահայտում իր տարակուսանքը կամ անհամաձայնությունը: Բակունցը հազվադեպ էր միջամտում գրչակից ընկերների բանավեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը իբրև վերջնական խոսք էր ընդունվում:

... Ճարտարապետների հավաքույթ էր: Հրավիրված էին նաև գրողներ: Շատերը խոսեցին: Բակունցը սկզբում իր տրտունջը հայտնեց, որ քաղաքը լցվել է մեկը մյուսից գորշ, անարտահայտիչ շենքերով, հետո ասաց.

- Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի: Ես թախիծին դեմ չեմ: Իմ մեջ, հավատացեք, տխրություն շատ կա: Բայց թախիծը մտնում է ընթերցողի հոգու խորքերը և իր գործը տեսնում, երբ ներքուստ անհայտ, անհասկանալի, մի անկյունից լուսավորված է, պայծառացած:

Հայ մեծերի բնավորությունը - հետաքրքիր, հայ, մեծեր

Դերենիկ Դեմիրճյան

Դյուրագրգիռ և անմիջական` չէր կարողանում դիմացինից թաքցնել ո´չիր ապրումները, ո´չ էլ մտքերը: Նրա համար գոյություն չուներ արտաքին սիրալիրություն` անկախ իր ներքին զգացողությունից: Հակառակորդի համար հակառակորդ էր, բարեկամի համար` բարեկամ: Շեշտված համակրությունների և հակակրությունների մարդ էր: Ընդհանրապես օբյեկտիվությունչէր խաղում և չեզոք դիրք գրավելու սաստիկ հակառակորդ էր: Իրադարձություններին և դեպքերին հեռվից չէր նայում: Բնավորությամբ` գործուն, մտքով` անհանգիստ, նետվում էր գրական կյանքի հորձանուտը: Սեղանի մոտ նստելու սովորություն չուներ: Մի մեծ գիրք էր դնում ծնկանը, վրան թուղթ ու գրում տենդորեն: Գրում էր մատիտով:

Հայ մեծերի բնավորությունը - հետաքրքիր, հայ, մեծեր

Շիրվանզադե

Շիրվանզադեի մտածողությունը կոնկրետ էր, սկսում էր հարցի էությունից, մտքի ընթացքը կտրուկ էր: Ինչի մասին էլ խոսեր, արտահայտվում էր պարզ, հասկանալի, երբեք միտքն անավարտ չէր թողնի:

- Երբ ինձ ասում են, թե իմ գրվածքը կարդացել են ու մեծ բավականություն են ստացել, կատաղությունս բռնում է: Ես նրանց օգնում եմ կյանքը իմանալ, մարդուն հասկանալ, իսկ նրանք բավականությունից են ճառում: Միշտ զարմացել եմ այն գրողների վրա, որ իրենց կյանքը թողած, գրում են պատմությունից:

Սիրում էր կատակել, սրախոսել: Նրա կատակի մեջ հաճախ խայթ կար, ծակոց, երբեմն էլ` հեգնանք: Չէր ընդունում, երբ մարդը չափից ավելի էր անկեղծանում:

- Երբ մարդ անկեղծանում է այնքան, որ ասում է այն, ինչ դժվարությամբ միայն կարող է ինքն իրեն խոստովանել, նշանակում է դիմացինին չի հարգում, բանի տեղ չի դնում:

Չէր սիրում պահել իր գրառումները, սևագրությունները: Իրար հետևից զամբյուղ էին նետվում բոլոր թերթիկները, մինչև որ նախադասությունը, շարունակ արտագրվելով, ստանում էր ցանկալի ձևը: Այդ ժամանակ միայն վերջնական տեսքի  բերված նախադասությունը արտագրում էր տետրի մեջ և նույն քրտնաջան աշխատանքը կատարում հաջորդ նախադասությունը գրելիս, նորից առանձին թերթիկի վրա, որոնց տեղն, ի վերջո, զամբյուղն էր:

Հայ մեծերի բնավորությունը - հետաքրքիր, հայ, մեծեր

9

10

9890

  • Liana
    2013-03-28 17:27:33
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • ♥Meriko♥
      2013-03-28 17:38:33
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • m .NARA
    2013-03-28 17:30:02
    պոսըդ ուղակի հիանալի էր (լավ) (լավ) (լավ) (լավ) (գինի) (գինի) (գինի)
    • ♥Meriko♥
      2013-03-28 17:38:19
      շատ շնորհակալ եմ (ուռա) (ուռա) (ուռա) (ժպիտ) (ժպիտ)
      • NAREK
        2015-11-30 18:16:58
        (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ)
  • Disappear
    2013-04-25 12:48:02
    Նար-Դոս ու Շիրվանզադե :) Հրաշալի ստեղծագործողներ :)
    • NERSESYANNAREK2002
      2015-11-30 18:12:42
      (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո)
  • NERSESYANNAREK2002
    2015-11-30 18:11:20
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • nanuli
    2015-12-20 21:59:01
    http://www.copypaste.amhttp://www.copypaste.am/wp-includes/images/smilies/applause.gif/wp-includes/images/smilies/applause.gif
  • nanuli
    2015-12-20 22:03:46
    :P :O