Copy SMS

Շրթներկի պատմությունը

Շրթներկի պատմությունը - ԳԵՂԵՑԻԿ, ՇՔԵՂ


Ներկայումս կանանցից շատ քչերն են պատկերացնում իրենց կյանքն առանց շրթներկի:Բայց ժամանակին,նրանք չեն ընդունել ֆրանսիացի պարֆյումերի կողմից ստեղծված շրթներկը:Շրթներկի կիրառումը համարում էին անճաշակություն,այն ունի մոտ 5 հազար տարվա պատմություն:Դէ բնականաբար 5 հազար տարի առաջվա շրթներկը ոչ մի ընդհանրություն չունի ժամանակակից շրթներկի հետ:Հին Եգիպտոսում ստեղծել են բացառիկ բաղադրությամբ կարմիր ներկանյութ՝կենդանու յուղից և մեղրամոմից:


Ժամանակին շրթներկի մեծ սիրահար է եղել Կլեոպատրան:Հույն կանայք չէին ցանկանում ետ մնալ եգիպտացիներից և այդ պատճառով սկսեցին իրենց մոտ կիրառել այդ գյուտը՝ներկելով շուրթերը հարուստ գույներով:Այդպես շրթներկի օգտագործումը տարածում գտավ այլ երկրներում:Բայց կար մի ժամանակ երբ եկեղեցին դեմ էր արտահայտվում դրան և կոսմետիկ այլ պարագաներին:Այդ գործընթացը շեղեց իր ուղղությունը,երբ 16-րդ դարում Անգլիայի թագուհի Ելիզավետա Առաջինը սահմանեց խնամքի նոր մոտեցում, այն՝ ունենալ սպիտակ դեմք և կարմիր գույնով ընդգծված շուրթեր:


Շրթներկի պատմությունը - ԳԵՂԵՑԻԿ, ՇՔԵՂՀուսով եմ հետաքրքրեց:

4

1

1934