Copy SMS

ՊԱՐՈՒՅՐ ՍևԱԿ - ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ...

ՊԱՐՈՒՅՐ ՍևԱԿ - ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ... - ՊԱՐՈՒՅՐ,ՍևԱԿ,ԱՉՔԵՐ, ՍԱՌՈՒՄ


ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ...



Մենակություն բառից դողդողուն է օդը իմ սենյակի: 
ՈՒ ես հասկանում եմ, 
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը... 

...Երբ աչքերն են սառում՝ 
Ասում են, թե՝ ա՛յ-ա՛յ մարդ է գալու: 
Բայց դա եթե սուտ չէ, 
Ապա բարություն է, 
Որ ծնվել է միայն խեղճությունից: 
Իմոնք էլ են սառում: 
Սակայն դու չե՜ս գալու: 
Դու չե՜ս կարող: Գիտե՜մ: 
Եվ օդը սենյակիս 
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ՝ 
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին, 
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ. 
Որ մարդ ներքև նետվի: 

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ, 
Որ մարդ ներքև նետվի՝ 
Այդ դեպքում ես 
Ինչպե՞ս անեմ. 
Կու՛ժ չեմ, 
Կուժկոտրու՜կ եմ. 
Չե՛մ կոտըրվում, միայն փետըրվու՜մ եմ, 
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ, 
Ինչպես թուղթն է հոգնել իմ ժանքերից՝ 
Հեռվից հեռու ասել քեզ երկու բառ, 
Որ կարող է նու՛յնքան ինձ թարգմանել, 
Որքան թարգմանում է ինքնաթիռին հավը... 

Սուտ կա, որ ճիշտ արժե: 
ՈՒ ես հավատում եմ մեր հնարած ցտին, 
Թե չենք կորցնի իրար: 

Վախ կա, որ մահ արժե: 
ՈՒ ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը, 
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն: 

ՈՒ վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե: 
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից, 
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում: 

Բայց հոգնել եմ արդեն 
Եվ հոգնել եմ այնքան, 
Որ չեմ զգում ոչի՜նչ, 
Ցա՛վ չեմ զգում անգամ: 

Ա՜յ թե հնար լիներ չզգալ նաև, 
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...


ՊԱՐՈՒՅՐ ՍևԱԿ - ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ... - ՊԱՐՈՒՅՐ,ՍևԱԿ,ԱՉՔԵՐ, ՍԱՌՈՒՄ


Փակիր աչքերդ...




Պատահում է և ... շատ հաճախ,
Մարդ մտովին կրակում է ինքն իր վրա՝
Հստակ ջրի կամ հայելու,
Ինչ–որ մեկի աչքերի մեջ արտացոլված իր պատկերին,
Եվ տեղն ու տեղն սպանվում է։
Բայց մնում է նրա երկրորդ օրինակը՝
Ինքն է մնում – մնում ենք մենք։
Եվ ինքներս առանց ողբի մեզ թաղելով՝
Սկսում ենք ապրել նորից
Նախ՝ բուսական–կենդանական,
Իսկ բյուրավոր դարեր հետո՝
Նաև մարդու կյանքով ծանր ու դժվարին։
Եվ տևում է այս ամենը
Անծայրածիր մի պահ գուցե,
Գուցե շաբաթ մի անսահման
Կամ թերևս մի կարճ տարի...
Տե՜ր իմ աստված, դու լա՛վ գիտես,
Թե ես քանի՜–քանի՜ անգամ
Այս սրախիճ տատասկապատ ճանապարհը
Կրկընել եմ ոտաբոբիկ։
Եվ հոգնել եմ,
Շա՜տ եմ հոգնել
Թե՛ ինքս ինձ սպանելուց,
Թե՛, առավել, վերապրելուց...
Եվ կարիք կա՞,
Որ ես նորից նու՛յնը փորձեմ՝
Այս անգամ էլ ի՛նքս ինձ վրա կրակելով
Ա՛յս աղջկա աչքերի մեջ։
. . . . . . . . . . . .
Փակի՜ր աչքերդ, սիրելիս.
Սարսափով եմ ես մտածում,
Որ կարող է այս անգամ էլ ե՛ս չսպանվեմ,
Այլ ... ավիրեմ քո՛ աչքերը...
Փակի՜ր աչքերդ, սիրելի՜ս...


 





Որոշեցի ձեր ուշադրությունը փոքր-ինչ կենտրոնացնել գրականության վրա,դե իսկ Սևակի լիրիկական պոեզիան, կարծում եմ դրա լավագույն միջոցն է: 

12

13

2681

  • Lilit
    2013-03-28 18:10:07
    ապրեսսսսսսսսսսսսսսսսս (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • G.A.
      2013-03-28 18:13:09
      (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lilit
    2013-03-28 18:10:07
    ապրեսսսսսսսսսսսսսսսսս (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • i 'M ONE DIRECTION
    2013-03-28 18:18:49
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • G.A.
      2013-03-28 18:23:01
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Immortal
    2013-03-28 19:26:30
    Սևակ՝տաղանդ (խփո)
    • G.A.
      2013-03-29 15:23:12
      (ծաղիկ)
  • MrUtIk
    2013-03-28 21:09:02
    (լավ)
    • G.A.
      2013-03-29 15:23:16
      (ծաղիկ)
  • ­
    2013-03-29 07:27:32
    Սևակ........... (խփո)
    • G.A.
      2013-03-29 15:23:35
      (ծաղիկ)
  • MARIAM
    2013-03-29 15:23:56
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • G.A.
      2013-03-29 17:10:56
      (ծաղիկ)