Copy SMS

Հայկական կոնյակ: Պատմություն:

Հայկական կոնյակ: Պատմություն: - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ


Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ., առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում` իր իսկ կառուցած Ռուսական կայսրության կոնյակի առաջին գործարանում: 

Նոր արտադրությունը գոյատևեց մինչև 1899թ.: Նիկոլայ Թաիրովը դժվարանում էր կազմակերպել առաքումը, և նա վաճառեց իր գործը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: «Շուստով և որդիներ» ընկերությունը վերազինեց գործարանը այդ տարիների ամենաարդիական սարքավորումներով, գնեց թորման սարքեր, կառուցեց նոր արտադրամաս սպիրտի կրկնակի թորման համար, իսկ նկուղներում տեղադրեց կաղնեփայտե տակառներ կոնյակի երկարաժամկետ պահպանման և հնեցման համար: Շուստովը միանգամից իր արտադրանքը շուկա հանեց: Ընկերության լոգոտիպով պաստառները զարդարում էին շոգենավերի և դիրիժաբլերի նավակողերը: Գովազդային արշավը արդյունավետ էր` Շուստովի արտադրանքը ամուր դիրքեր գրավեց ռուսական շուկայում: 

7

1

1525

  • Ներսիսյան
    2013-03-29 15:25:08
    լավագույն օգնականը լավագույն պահերին...