Բառեր դարձած հոգու խոսքեր...
Բարև ձեզ..........այսօր ձեզեմ ուզում ներկայացնել Արմեն Մխեյանի աֆորիզմները դրանք ինձ շատ դուր եկան և հուսովեմ ձեզել դուր կգան: Եվ հուսովեմ որ պոստս չի փակվի:
Թեպետ հաճախ մենք մեր մենությունը կիսում ենք շատերի հետ, բայց հոգով միշտ էլ միայնակ ենք` հոգով երբեք զույգ չենք դառնում:
***
Քեզ գնահատող ու սիրող մարդը անպայման կների Քեզ, հակառակ դեպքում սխալդ կդառնա լոկ պատճառ Քեզնից հեռու մնալու, իսկ նման դեպքում սխալ նրա համար կարող է ընկալվել յուրաքանչյուր քո քայլը...
***
Ժպիտը չեք կարող խնայել, բայց շռայլել միանշանակ կարող եք...
***
Լավը կամ վատը համեմատական բնորոշիչներ են միայն: Պետք չէ համեմատվել ու չափվել նման չափանիշներով: Պետք է գիտակցել միայն ակնկրնելիությունը: Այն երբեք չի համեմատվում...
***
Երջանկության սահմանումը փորձում են գտնել դժբախտ մարդիկ, քանզի իրենք չեն կարողանում սահամանել թե ինչ է երջանկությունը...
***
Որքան էլ փորձես թաքցնել գործած սխալներդ, միևնույն է, կա մեկը, որ միշտ քո կողքին է ու գիտի ամենը. թաքցնել կարող ես բոլորից, բայց քո խղճից՝ երբեք...
***
Ցինիզմը ցանկացած քաղաքական գործչի բնորոշ հատկանիշը կարող է դառնալ մեկ ակնթարթում...
***
Ցույց մի տվեք ձեր հոգու դատարկությունը: Գուցե այդպես քչերն իմանան, թե որքան աղքատ եք...
***
Ստիպեցիր հավատալ, բայց սին էր սերդ, հորինվածք, ու հիմա իմ սրտում քո պատրանք-սիրուց մի մասնիկ կմնա, քանզի ես քեզ սիրել եմ անկեղծ:
***
Մեկ մեկ այնպես լացել եմ ուզում, բայց արցունքներս խեղդվում են ժպիտով, իսկ սիրտս, ա՜խ, նա լուռ տանում է տառապանքը հոգուս...
***
Ներողություններին՝ միայն ընդունում, խնդրանքներին՝անմիջական կատարում, սպասելիքներին՝ իրականացում, բոլորին ժպիտներ, ուրիշների արցունքներին՝ ամոքում, բայց երբ ես եմ լալիս, ոչ ոք չի իմանում, քանզի արցունքներս սրտից են հոսում: Թվում է՝ սիրտս ոչ ոք տեսնել չի ուզում..
***
Յուրաքանչյուրս փնտրում ենք այն մարդկանց, ովքեր մեզ կհասկանան, երբ կլռի մեր լեզուն:
***
Ես կարտասվեմ, բայց ոչ ոք չի իմանա, քանզի հոգով եմ լալիս...
***
Մեկ ժպիտից կարող է ծնվել սիրո մի ողջ տիեզերք…
***
Ակնկալել ավելին, գնահատել չափից ավելի, սպասել ու հուսալ անտեղի, ահա տխրության հիմնական պաճառները: Ապրեք առանց սպասման ու չակնկալելով ավելին, հատկեպես նրանց կողմից, ովքեր արժանի չեն սպասման...
***
Կան բառեր, կան երգեր ու մեղեդիներ, որ ակամա արթնացնում են հոգումդ պահված ամենաջերմ հուշերն ու այդժամ հասկանում ես, թե որքան թանկ են քեզ համար հուշերն այդ.
***
Սիրուց ծնված քաոսը հոգու թռիչքն է դեպի անսահմանություն...
***
Աստղեր կան վերևում, Առավոտյան կլինի Արև, իսկ գիշերը՝ Լուսին, իսկ իմ սրտում միայն դու կաս, իմ սրտի կես...
***
Մանկությունը հրաշքների աշխարհն է, որ ունեցել ենք յուրաքանչյուս այս իրական աշխարհում…
***
Կան խոսքեր, կան մեղեդիներ, որ հուշեր են արթնացնում ու այդժամ ուզում ես հուշերդ կիսել երաժշտության հետ...
***
Սիրո թախիծից ծնված տխրությունն ամենամեծ գեղեցկությունն է իր մեջ ամփոփում...
***
Հաճախ ժպտացեք, մարդիկ, քանզի յուրաքանյուրիդ ժպիտն յուրօրինակ է: Ժպտացեք, և պատասխանը չի ուշանա...
***
Երբ թելադրում է սիրտը, ուղեղի հպարտությունը պետք է մի կողմ դնել: Թեպետ հաճախ ուղեղը ճիշտ է լինում, բայց սրտի թրթիռն այնքա՜ն հաճելի է...
***
Տանելու ենք միայն մեր հոգու մեկ մասնիկը ու թողեք բոլոր մեզ սիրող մարդկանց սրտերում մեկ հուշ միայն, լավ կամ վատ, հաճելի կամ տհաճ: Բայց եթե կարող ենք թողնել հաճելին, ինչո՞ւ չսիրել ու մեր սերը չթողնել նրանց…
***
Երբ սիրում ես, ապա նրա բացակայության մեկ վայրկյանն անգամ կարոտի անհուն օվկիանով է լցվում..
***
Կարծում եմ, եթե սերն առանց ցավի լիներ, չէինք կարող գնահատել սիրո պագևած երջանկությունը...
***
Կարոտից ծնված սիրո բառերն ամենազորեղն են, բայց հաճախ հոգու այդ բառերն խոսքերով արտահայտել չի լինում: Այդ դեպքում լռությունն ավելի խոսուն է...
***
Բազում խոսքերից միայն նա կարող է հայտնել գոհություն, սեր, սփոփանք... Հաճախ կրկնեք այն՝ ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ ու շնորհակալ կլինեն նաև Ձեզ...
***
Յուրաքանչյուրս ունենք ընտրության հնարավորություն, բայց ամենաբարդը համակերպվելն է նրա հետ, ինչ ընտրել ես...
***
Հույսն ամենամեծ զենքն է հուսահատությունից պաշտպանվելու համար...
***
Սիրո մեղեդին անձայն է, քանզի սիրտը ձայնով չի առաջնորդվում, այլ միայն սիրո թրթիռով:
***
Ապուշին թույլ տալ իրեն հաղթանակած զգալ, խելոքի հաղթանակն է, ոչ թե ապուշի...
***
Խելացիությունը ամենամեծ զարդն է քո գեղեցկության: Եղիր խելացի և կլինես գեղեցիկ, իսկ հակառակ դեպքում, եթե անգամ արտաքին գեղեցկությունդ լինի անթերի, միևնույն է հիմարությունդ կխավարի գեղեցկությունադ...
***
Այն ամենը ինչ մեզ շրջապատում է, մեր ենթագիտակցականի արտացոլանքն է, իսկ գիտակցականը միայն այդ արտացոլանքը տեսնողը...
***
Արևը Հայրն է՝ կենարար լուսատուն: Բայց Մայրն առավել է ամենից, քանզի ամեն օր Արևն իր մոր գիրկն է գնում...
***
Ես պնդում եմ, որ բոլոր մարդիկ իմաստուն չեն, բայց համաձայն եմ՝ այդ մարդկանց շարքերում կան հանճարներ:
***
Թե հավատաս, ողջ Տիեզերքն անգամ կարող ես բռիդ մեջ հավաքել: Չէ՞ որ Տիեզերքի մեկ մասնիկն արդեն իսկ քո ձեռքում է, դու էլ՝ նրանը...
***
Ասում են՝ եղել է մի ժամանակ, երբ ժամանակը չեն հաշվել, բայց այդ ժամանակ տիեզերքն անգամ արարված չի եղել...
***
Ասում են սիրտը մեկ բռունցքի չափ է, բայց այն սիրո մի ողջ տիեզերք է իր մեջ ամփոփում...
***
Սերն առանց կրքի այնումենայնիվ վեհ է, բայց կիրքն առանց սիրո՝ անասնական բնազդ միայն…
***
Հավերժության մեջ կյանքը մեկ ակնթարթ է միայն, վայելիր այն, այդ մեկ ակնթարթը հավերժության...
***
Սեր, երեք տառ, բայց չքավորին հոգով հարստացնող, անշուքը շքեղ, ռամիկին արքա, իսկ կայսրերին ստրուկ դարձնող…
***
Սերը չի կարող միակողմանի լինել, այլապես այն կսպառվի ու կչքանա: Սերը պահելու համար պետք է դու ևս սեր փոխանցես: Այլ կերպ ասած սիրել կարողանաս, որպեսզի գտնես ու այնուհետ գնահատես այն...
***
Счастье не за горами, а за спиной... Просто повернись.
***
Երբ երջանկությունը կախված է միայն նյութականից, այն արդեն վաղուց երջանկություն չէ, այլ միայն ֆիզիկական բավարարվածության ձգտելու բուռն ցանկություն: Երջանկությունը հոգու բավարարվածությունն է, իսկ հոգին նյութականով բավարարել չես կարող...
***
Անկախ նրանից որ շուրջդ խավար է, անկախ ամենից, որ քեզ չեն հասկանում, ատում են ու հեռու վանում... Չէ՞ որ Արևը այնուամենայնիվ Քեզ ժպտում է: Գոնե նրան ժպտա ի պատասխան…
***
Հաճախ այն ինչ տեսնում ենք, չենք կարող բացատրել, առավել ևս երբ բոլորն այն չեն տեսնում...
***
Մեր իրական աշխարհն այնքան նեղ է, որ հնարավոր չէ տեղավորել երևակայությունն այնտեղ: Արդյունքում մեր երևակայության օդային դղյակները կառուցում ենք անիրական աշխարհում, իսկ ուրիշներն այդ դղյակները տեսնել ի զորու չեն միայն այն պատճառով, որ չեն հավատում դրանց գոյությանը:
***
Ես վանդակ եմ քեզ համար, կամ էլ շղթա` նուրբ ձեռքերիդ կապված: Ներիր, բայց բանալին հիմա քո ձեռքերում է, իսկ ազատությունը մի քայլից... Բայց հիշիր մի բան, երբ ազատ ես, ոչ մեկ քեզ պետք չէ, ու ոչ մեկին նաև դու...
***
Պետք է ապրել այնպես, որ հաջորդ վայրկյանին չզղջաս արածիդ համար: Հենց դա է ապրելու «արվեստը»...
***
Թե ստրուկ լինես, թե արքա, ձգտիր կատարելությանը, քանզի միայն կատարելության մեջ է ամփոփված ճշմարտությունը, որը ձգտում են բացահայտել բոլորը:
♥Meriko♥
2013-03-30 16:43:52Ամենինչ կարծես դարցելե հենց այնպես
2013-03-30 16:46:51♥Meriko♥
2013-03-30 17:51:27Anna
2013-03-30 16:49:07Ամենինչ կարծես դարցելե հենց այնպես
2013-03-30 16:49:59【❤└─►(ړײ)LoVe?NO ThaNkS...] [I`m HaPpY ❤】
2013-03-30 16:51:37Ամենինչ կարծես դարցելե հենց այնպես
2013-03-30 16:52:19【❤└─►(ړײ)LoVe?NO ThaNkS...] [I`m HaPpY ❤】
2013-03-30 17:50:12m .NARA
2013-03-30 17:33:42Ամենինչ կարծես դարձել է հենց այնպես
2013-03-30 17:34:34MrUtIk
2013-03-30 17:49:42❶ S a Q o ♚ ✔
2013-03-30 18:34:22Ամենինչ կարծես դարձել է հենց այնպես
2013-03-30 18:35:11Ամենինչ կարծես դարձել է հենց այնպես
2013-03-30 18:37:38Meri♥
2013-03-30 19:24:08Ամենինչ կարծես դարձել է հենց այնպես
2013-03-30 19:26:57Meri♥
2013-03-30 19:31:08