Ապրիլի 1-յան հումոր
Ապրիլի 1-յան կատակներ անելու ձևեր
Կատակ 1:
Առավոտյան արթնանում եք առաջինը: Տան բոլոր ժամերը մի ժամ առաջ եք տալիս: Ձեր տան անդամները ամբողջ օրվա ընթացքում ամեն ինչ կանեն 1 ժամ շուտ:
Կատակ 2:
Մի քիչ դաժան կատակ է, բայց ապրիլի 1-ին արժե փորձել: Գիշերվա ուշ ժամին, երբ հավանաբար զոհը քնած է, զանգահարում եք նրան ու հրեշտակային ձայնով ասում. - Հայաստանի Հանրապետության բարի գործերի նախարարությունը մաղթում է ձեզ բարի գիշեր: Կրկնում եք զանգը մի քանի անգամ:
Կատակ 3:
Կրկին զանգ: -Բարև ձեզ: Ձեզ զանգահարում են հեռուստացույցների նորաբաց խանութից: Ձեզ հեռուստացույց պե՞տք է: -Ոչ: -Ուրեմն ասեք ձեր հասցեն և մենք հենց հիմա կգանք: -Ի՞նչի համար: -Ձեր հեռուստացույցի հետևից:
Կատակ 4:
Վերցնում եք լվացքի փոշու դատարկ տուփը: Նրա մեջ լցնում եք կաթի փոշի և ընկերական շրջապատում հանում եք լվացքի փոշու տուփը ու սկսում եք ուտել, բոլորին համոզելով, որ շատ համեղ է:
Կատակ 5:
Տան օճառի վրա քսեք եղունգի անգույն լաք: Ոչ մեկ չի կարողանա օգտվել օճառից:
Կատակ 6:
Այս կատակը կհաջողվի այն մարդկանց հետ, ովքեր այդքան էլ գլուխ չեն հանում տեխնիկայից, համակարգիչներից և համացանցից: 1000 դրամը նախապես դնում եք համակարգչի CD-ROM-ի մեջ: Իսկ հետո հանկարծակի հիշում եք, որ ձեր էլէկտրոնային հասցեին գումար են փոխանցել: Բացում եք ձեր հասցեն ու համակարգչից հանում եք գումարը:
Անեկդոտներ
Ապարանցին հայելու հետ չինգագունգ ա խաղում, կրվում ա Ապարանցու հեռախոսի քարտը վառվում ա, զանգում ա պաժառնի Ապարանցու աջ ոտքը ուռում ա, սկսում ա ձախի վրա կայֆեր բռնել Ապարանցին աղջիկ ա կպցնում, մոռանում ա հանգցնի Ապարանցին ոսկե ձկնիկ ա բռնում, տանում ա ոսկերիչի մոտ խաչ ա տափել տալիս Ապարանցուն ասում են "ձի" բառով նախադասություն ասա, ասում ա " նու պագաձի" Ապարանցին ստրիպտիզ կլուբ ա բացում, ընկերն ասում ա, բա ոնց ա աշխատում, ասում ա, դե ապե, տնեցիքով յոլա ենք տանում
Շնորհավոոոոոոոոր բոլորիտ ապրիլի 1-ը
Vard7
2013-04-01 11:33:50..... ♪...
2013-04-01 11:35:04Damien Chazelle
2013-04-01 11:45:08m .NARA
2013-04-01 11:48:54Miss Devil
2013-04-01 12:02:38Meri♥
2013-04-01 12:42:41Immortal
2013-04-01 12:44:50Molli
2013-04-01 13:13:46MrUtIk
2013-04-01 15:53:02Lilit
2013-04-01 17:19:03♫
2013-04-03 21:33:54