Copy SMS

Պարույր Սևակ ... Քմծիծաղ

Պարույր Սևակ ... Քմծիծաղ - Պարույր Սևակ, բանաստեղծություններ


Ամենից դժվար բանը սիրելն է:

Իսկ ոտներիցըս բարի բա՞ն – չկա՜:
Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում,
Նրանք ուզում են հենց ա՛յն կրճատել,
Ինչի անունը տարածություն է,
Հեռավորությո՜ւն,
Որ և մեր միջև
Ձգվել է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:

Խավարի համար պատասխանատուն
Իմ մտքերը չեն,
Այլ իմ աչքերը,
Որ քեզ են ուզում կենդանացընել:

Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է,
Այլ խոտն ու թուփը,
Եվ իմ քայլերով
Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին.
-Իմ չարությունը արդարացի է:

Կա գիշերային ինչ-որ մի թռչուն,
Որ քրքիջով է միշտ արդարացնում
Իր գոյությունը և մթան կյանքը:
Ես, ի՜նչ է, չկամ թռչունի չա՞փ էլ:

Ու տուն եմ գալիս՝
Իմ բույնն եմ դառնում,
Որ արդարացնեմ իմ գոյությունը:
Խրտնած աստղերը նորից թառում են խոտին ու թփին,
Քաղաքավարի «շնորհակա՜լ եմ» ասում ոտքերիս,
Բարի՛ ոտքերիս,
Որ ուզում էին սրտանց կրճատել
Ա՛յն,
Ինչ կոչվում է հեռավորություն,
Եվ ինչ մեր միջև ձգվում է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:

Բայց թռչունի չափ ես չկա՛մ իրոք.
Ես թևե՛ր չունեմ,
Եվ անկարող եմ նաև քրքըջալ
(Քրքիջի համար ո՜ւժ է հարկավոր):

Եվ իմ քրքիջը հազիվ դառնում է… նո՛ւյնպես քմծիծաղ…

18.X.1961 Երևան

18

14

1329

  • Smile☻
    2013-04-02 16:59:18
    (:| (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Smile☻
    2013-04-02 16:59:30
    պաշտում եմ իրան
    • Մարիամ
      2013-04-02 17:14:22
      ես նույնպեսսսս O:) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Smile☻
    2013-04-02 16:59:45
    ապրես Մարիամ ջան
  • Էլմիրա ✔
    2013-04-02 17:50:14
    բա դու կարծեմ Սևակ չէիր սիրումմմմ :^) :^) :^)
    • Մարիամ
      2013-04-02 18:53:18
      հա վայյյյ մոռացաաա :D :D :D :D :D .....չէ ուղղակի, որ ասեցիր էս բանաստեղծությունը լավնա ես էլ կարդացի շատ հավանեցիիիի.....լացս էկաաավ, որ կարդացի :'(
      • Էլմիրա ✔
        2013-04-02 18:56:40
        բա տեսնում ե՞սսսս.....ինչքան կարում էս կարդա շատ լավնաաա (լավ)
  • Immortal
    2013-04-02 17:59:19
    Ես Սևակից այս բանաստեղծությունն եմ շատ սիրում: ՄԻ ՊԱՀ ԶՂՋՈւՄ ԵՄ Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի, Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի, Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին Քանի՜-քանի՜սը կյանքում, ես էլի գիժ մնացի: Ով հանդիպեց, ստացավ մի թաս գինի ինձանից, Լոկ ես գինի չըմպեցի իմ սեփական հնձանից: Վստահեցին ոմանք ինձ, հոգիս դարձավ գաղտնարան, Վստահեցի շատերին, գաղտնիքս առան ու տարան: Ինչ եմ եղել ողջ կյանքում` հարսանքավոր ու քավոր, Մինչ ամենից ավելի ինձ էր օջախ հարկավոր: Ու զղջում եմ ես մի պահ. սեր ու բարիք եմ ցրել, Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը վաճառել...
    • Տնառնդուշ
      2013-04-02 18:52:00
      (գինի) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • Immortal
        2013-04-07 18:25:08
        :)
      • ես էլ եմ էսի սիրում ամենաշատը........վստահեցին ոմանք ինձ, հոգիս դարձավ գաղտնարան, Վստահեցի շատերին, գաղտնիքս առան ու տարան էս տողերն եմ սիրում :)
      • Immortal
        2013-04-07 18:27:35
        Բա Նուն ջան :)
      • էէէէէէէէէէհ եսիմ է |(