Copy SMS

Բոլոր կանայք սիրախաղի հակում ունեն

Բոլոր կանայք սիրախաղի հակում ունեն - հետաքրքիր, կանայք,


Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները հակված են սիրախաղի՝
անկախ նրանից, թե նրանք իրենց զուգընկերների հետ ինչպիսի
հարաբերություններ ունեն: Այսպիսի եզրակացության են հանգել
գերմանացի գիտնականները, ովքեր երեք տարիների ընթացքում
ուսումնասիրել են իրենց համաքաղաքացիներին: Հարցումների
շրջանակում 18-45 տարեկան 5 հազար գերմանուհիների 60%-ը
խոստովանել է, որ մշտապես սիրաբանում է գիտակցաբար կամ
անգիտակցորեն։ Այս մասին գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
35 %-ը հայտարարել է, որ ժամանակ առ ժամանակ սիրաբանում է:
Միայն 5 %-ն է խոստովանել, որ երբեք չի սիրաբանել
տղամարդկանց հետ և չի էլ պատրաստվում դա անել: Սակայն
ուսումնասիրողները չեն վստահել վերջին տիպի կանանց: Ըստ
գիտնականների՝ բոլոր կանայք, նույնիսկ նրանք, ովքեր «ազատ» չեն, իրենց բնությամբ հակված են
սիրախաղի:
Ինչպես նշում են ուսումնասիրողները, կանանց այս վարքագիծը պայմանավորված է գեղեցիկ սեռի գենետիկ
առանձնահատկություններով և կյանքի հանդեպ նրանց վերաբերմունքով: Գիտնակնները համոզված են, որ
կինը սիրաբանում է ուժեղ սեռի ներկայացուցիչի հետ ծանոթության առաջին րոպեներին՝ հասկանալու համար,
թե ադյո՞ք ինքը հետաքրքրում է տղամարդուն: Դրանից հետո զրուցակցի վերաբերյալ եզրակացություններ
անելով՝ կինը սկսում է իրեն այլ կերպ պահել:
Ուսումնասիրողները պարզել են նաև, որ կանայք սիրաբանում են անկախ իրենց կարգավիճակից և
տղամարդու գրավչությունից: Դրանից բացի, ինչպես նշել են ուսումնասիրողները, կանանց այս վարքը
կապված է նաև այն հանգամանքի հետ, որ նրանք շրջապատում ընկերներ, համախոհներ և կողմնակիցներ են
փնտրում, նրանք սոցիալապես ավելի ակտիվ և շփվող են: Գեղեցիկ սեռի այս մտածելակերպը նրանց
սիրաբախաղի է դրդում, և պարտադիր չէ, որ դրա պատճառը հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ
սեռական հակումը լինի, ինչպես մտածում է տղամարդկանց մեծամասնությունը:

5

11

1534

  • -Man)E(Dreamer
    2013-04-07 18:28:57
    ախ էս որտեղից էս քոփի արել՞՞ |( |( |( |(
    • GABI
      2013-04-07 18:31:56
      մի տեղից :)
      • -Man)E(Dreamer
        2013-04-07 18:33:46
        զգացվեց
      • GABI
        2013-04-07 18:34:45
        զգայարաններդ ակտիվ են աշխատում :)
  • 2013-04-07 18:32:09
    http://quello.net/2392--.html (պաղպաղակ)
    • GABI
      2013-04-07 18:32:26
      մալադեց (բռավո)
      • 2013-04-07 18:35:09
        |(
      • m .NARA
        2013-04-07 18:36:32
        :D :D :D :D :D :D
  • girlfriend
    2013-04-07 18:33:30
    հետաքրքիր էր Գաբի ջան (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ)
    • GABI
      2013-04-07 18:34:58
      մերսիիիիիիիիիիիիիիիիիիիի (ծաղիկ)
  • Մարիամ
    2013-04-08 17:14:35
    գերմանացի՞՞՞՞՞ :O երևի սխալվում եք հաստատ Մեծ Բրիտանիայի գիտնականներն են պարզել :) :D