Copy SMS

Մայլի Սայրուսի կյանքը

Այս պոստը նվիրում եմ miley-smiley-ին,ով խնդրեց ինձ հաջորդ պոստը սարքել Մայլի Սայրուսի մասին:

Մայլի Սայրուսի կյանքը - Մայլի, Սայրուս, կյանք


«Իմ երկրպագուներն իմ տարեկիցներն են: Այո, ես դարձա թինեյջերների կուռքը, երբ դեռ ինքս թինեյջեր էի»,-ասում է բոլոր դեռահասների սիրելի Մայլի Սայրուսը: Շատերը նրան որպես Հաննա Մոնթանա են ճանաչում, ինչպես հաճախ պատահում է, երբ մարմնավորած դերը կյանքում էլ մեծ ազդեցություն է թողնում քեզ վրա: 1992թ. նոյեմբերի 23-ին արվեստագետների ընտանիքում ծնված աղջնակի անունն իրականում ոչ թե Մայլի է, այլ Դեսթին Հոփ: Նրա ծնողներն են նախկին դերասանուհի Պետիցիա Ֆինլին և քանթրի-երգիչ Բիլլ Ռեյ Սայրուսը: «Հայրս ոչ միայն գերազանց լսողություն ունի, այլեւ նրա մոտ զարգացած են նաև մյուս զգացումները, և մենք ամբողջ ընտանիքով ապավինում ենք նրա ներքին ձայնին: Երբ մայրս հղի էր ինձնով, հայրս հստակ նկարագրել էր ինձ, և ասել, որ մայրս իր կրծքի տակ Դեսթին Հոփ Սայրուսին է կրում»: Իր ինքնակենսագրականի մեջ Մայլին գրում է նաև, որ հոր զգայարաններն այս անգամ փոքր-ինչ լավ չեն աշխատել: Նա չէր գուշակել, որ աղջիկն իրականում այնքան ժպտերես է լինելու, որ նրան կոչելու են Սմայլի (անգլ. Smile բառից-հեղ.): «Թե ինչպես Սմայլին դարձավ Մայլի, չեմ կարող ասել, բայց մի բան հաստատ է. ինձ ոչ ոք չէր ճանաչում իսկական` Դասթին անունով, բոլորի համար ես Մայլին էի»:

Մայլիի ընտանիքն ավանդապաշտ, խիստ հավատացյալ, օրինապաշտ է եղել: Աղջկա խոսքերով իր ծնողների համար ոչինչ կարևոր չի եղել իսկական արժեքներից զատ` երեխաներ, ընտանիք, եկեղեցի: Սակայն ամերիկյան լրատվամիջոցները այնքան էլ չեն հավատում Մայլիին, քանի որ բոլորն են ականատես եղել, թե ինչպես է նրա հայրը` Բիլի Ռեյը, իսկական քանթրի-երգչի ապրելակերպ վարում. անձնական ինքնաթիռ, երիտասարդ երկրպագուներ, անընդհատ ճանապարհորդություններ,սիրուհիներ և այլն: Իսկ այդ ընթացքում Մայլիի մայրը տանը դաստիարակում էր 6 երեխաների: «Ես նրանց միջնեկ քույրն էի, ով միշտ ուշադրությունից դուրս էր մնում: Ես ամեն ինչ անում էի, որպեսզի հայտնվեմ ծնողներիս ուշադրության կենտրոնում: Ավագները շատ պատասխանատու էին, փոքրերն ուղղակի հրաշք, իսկ ինձ մնում էր երգել-պարել»:

Մայլի Սայրուսի կյանքը - Մայլի, Սայրուս, կյանք

Դպրոցում Մայլիի վարքն անվանում էին «տարօրինակ», իսկ նրա հայրը պնդում էր, որ դա արտիստի պահվածք է: Փոքրիկ Մայլին միշտ իր շուրջն էր հավաքում դասընկերներին, կանգնում աթոռին և բարձր երգում: Երբ նրան նկատողություն էին անում, աղջիկը զայրացած ասում էր. «Ես երգում եմ, իսկ դուք խանգարում: Ո՞ւմ վարքն է ավելի տարօրինակ»: Մայլին դառնում է հոր շողքը: Բոլոր շրջագայություններին Բիլին իր հետ վերցնում էր նաև Մայլիին: «Մայլին ավելի շուտ սկսեց երգել, քան խոսել»,- պատմում է Բիլին: Հոր աստղային կյանքը չէր կարող ազդեցություն չունենալ աղջկա վրա: Մայլիի դասարանցիներից մեկը պատմում է. «Նա անընդհատ խոսում էր իր փայլուն ապագայի մասին, այն մասին, թե ինչպես է դառնալու աշխարահռչակ, կարծես նկատի ունենալով այն, որ մենք այդպես էլ միջակություն կմնանք: Նա անընդհատ շեշտում էր, որ հայրն իսկական աստղ է, որ իր կյանքը նման է արքայադստեր կյանքի»:


Մայլիի դերասանական կարիերայի մեկնարկը «Doc» սերիալում էր, որտեղ գլխավոր դերերից մեկը կատարում էր նրա հայրը ` Բիլին, և նրա խնդրանքով Մայլիին փոքրիկ էպիզոդիկ դեր էր տրվել: «Ես աշխատում էի, անում ամեն ինչ, ինչ հայրս ասում էր: Բայց դա քիչ էր: Իմ մասին ոչ ոք չէր գրում, ինձ ոչ մի տեղ չէին հրավիրում, ես կորցրել էի ինձ, հիասթափվել»: Փոխարենն իրեն չէր կորցրել Մայլիի հայրը: Նա օգտագործեց իր ազդեցիկ կապերը` Մայլիին մեծ էկրան հանելու համար: Առաջին հերթին հայրը հանդիպում է կազմակերպում գորածակալի հետ, ով զբաղվում է փոքրիկ դերասանների բազայի ստեղծմամբ: Մեծ տպավորություն չի թողնում աղջիկը գործակալի վրա, բայց այնումենայնիվ միանում է բազային: Մի քանի ամսից Մայլիին ևս մեկ էպիզոդիկ դեր են վստահում, բայց այս անգամ արդեն մեծ ֆիլմում՝ «Խոշոր ձուկ»: Ֆիլմից իր առաջին տպավորությունների մասին Մայլին ասել է.«Չափից դուրս շատ նյարդեր են ծախսվում: Մեզ ասում էին, թե երբ մենք կարող ենք հաց ուտել, երբ քնել, երբ լողանալ և այդպես շարունակ: Արդյունքում դուք տեսնում եք հիանալի կադրեր, իսկ ամեն վայրկյանի վրա տարվում է շաբաթների աշխատանք»: Աղջկա ընտանիքը տեղափոխվում է Տենեսսի, և Մայլին բոլորովին չի թաքցնում իր հիասթափությունը: Նա այլևս չի ուզում հասարակ կյանք, դպրոց, ընկերներ, խաղեր: «Ես երբեք չեմ թաքցրել,որ ուզում եմ տարբերվել մյուսներից: Ես ասելիք ունեի: Ես մեծ նպատակներ, երազանքներ ունեի: Ես ուզում էի լինել յուրահատուկ, տարբերվող, առանձնանալ շրջապատից»: Մայլիի պատմություններից կարելի է ենթադրել, որ դպրոցում բոլորը ատում էին նրան: Համադասարանցիները գողանում էին նրա գրքերը, պատռում: Նրանք ծիծաղում էին Մայլիի հագուստի, սանրվածքի վրա: «Մի անգամ իմ ընկերուհուս` Ռեյչելին սպառնացել էին, որ եթե նա իմ կողքին նստի, նրա կյանքը դպրոցում կվերածեն դժոխքի»:

Մայլի Սայրուսի կյանքը - Մայլի, Սայրուս, կյանք

Հետագայում հենց Ռեյչելը բացատրում է բուն իրավիճակը դպրոցում. «Աստված սիրեք, դուք իսկապե՞ս կարծում եք, որ դպրոցում որևէ մեկը կարող էր նեղացնել Բիլլի Ռեյ Սայրուսի աղջկան: Դեսթինը չէր թողնում մոռանալ, թե ում աղջիկն է դպրոցում սովորում: Նա իրեն ինքնահավանի պես էր պահում և կարող էր նեղացնել մարդկանց առանց առիթի»: Թերևս Մայլին գիտեր, թե ինչ է իրեն սպասվում: 2006թ.-ը Մայլիի կյանքում շրջադարձային է դառնում: Disney ընկերությունը քաստինգ է հայտարարում նոր երիտասարդական սերիալի համար: Սայրուսի համար սա հիանալի տարբերակ էր ուժերը ևս մեկ անգամ փորձելու: 7000 հավակնորդներից գլխավոր դերը վերցնում է հենց Մայլի Սայրուսը: 11-ամյա աղջիկը` Տենեսիից, որը գրեթե չուներ դերասանական փորձ, դառնում է Disney-ի ամենահաջողված ծրագրերից մեկի դեմքը: «Սկզբում կազմակերպիչները մերժեցին ինձ` ասելով, որ շատ փոքր եմ դեռահասների համար սերիալում գլխավոր դերը ստանձնելու համար: Ինձ առաջարկում էին Լիլյայի դերը: Աստված իմ, ես երջանիկ կլինեի նույնիսկ, եթե այդ դերը տային ինձ: Ես կուզենայի նույնիսկ սենյակի անշունչ բույս լինել, միայն թե խաղայի այդ սերիալում»: Սերիալում Մայլին հասարակ դպրոցական էր, որը գիշերները դառնում է ռոք աստղ հայտնի Հաննա Մոնթանա: Սերիալը էկրան է դուրս գալիս 2006-ի մարտից և հեռուստաէկրանների մոտ հավաքում Disney-ի համար ռեկորդային թվով հեռուստադիտող: «Ես ու Հաննա Մոնթանան այնքան նման ենք, որ իրական կյանքում էլ անգամ ես եմ ինձ շփոթում իմ կերպարի հետ»:

Մայլի Սայրուսի կյանքը - Մայլի, Սայրուս, կյանք

Մայլիի այդքան երազած աստղային կյանքը մեկնարկեց: Սերիալի՝ էկրան բարձրանալուց անմիջապես հետո միլիոնավոր երիտասարդների ուշադրությունը գամվեց այս ժպտերես աղջնակի վրա: Նրա հաջողությունը շշմեցնեղ էր: «Բոլորը կրկնօրինակում էին ինձ, իմ նկարով շապիկները, իմ սանրվածքով աղջիկները ինձ ուղղակի շշմեցնում էին: Ես չէի կարողանում հավատալ, որ իմ տարիքի աղջիկները ուզում են նմանվել ինձ, նրանք երկրապգում են ինձ: Աստված իմ, ես երկրպագուներ ունեմ: Դա հիանալի է»: Ֆիլմի հետ միասին սկսվեց նաև նրա երաժշտական կարիերան: Սերիալի բոլոր սեզոնների համար Մայլին ձայնագրեց երգեր, համագործակցեց հոր հետ, և նույնիսկ ալբոմ թողարկեց Hannah Montana 2/Meet Miley Cyrus: «Ես հասկացա, թե ինչ է նշանակում լինել աստղ: Դա այն է, ինչ ես միշտ երազել եմ: Ես վաստակում էի այնքան, որքան չէր վաստակում նույնիսկ հայրս: Ինձ ճանաչում էին բոլորը, ես սպասված էի ամենուր»: Այս ընթացքում հայտնվում է ևս մի գեղեցկուհի, ով հավակնում է գրավել դեռահասների սրտերը: Սկզբում հավակնում էր, իսկ հետո բոլոր հնարավորությունները գործի դնում դա անելու համար: Այդ գեղեցկուհին Սելենա Գոմեսն էր: Մարդիկ երբեք չեն դադարել այս երկու դեռահաս աղջիկների` Մայլիի և Սելենայի ընկերության և թշնամության մասին հեքիաթներ հորինել: Բազմիցս նրանք երկուսն էլ ժխտել են իրենց վատ հարաբերությունների մասին պտտվող լուրերը, իսկ ամսագրերը շարունակում են նրանց ռինգ մտցնել, համեմատել: «Մենք երբեք չենք վիճել, իմ ու Սելենայի «կռիվը» միայն երկրպագուներն են, որոնք չեն հոգնում մեզ համեմատելուց»:

Մայլի Սայրուսի կյանքը - Մայլի, Սայրուս, կյանք

Սերիալի հաջողությունը դրդում է Disney-ին նկարահանել ֆիլմ` «Հաննա Մոնթանա»: Համաշխարհային վարձույթում այն բերեց 29 միլիոն դոլար եկամուտ: Բացի հանրային կյանքից, աղջկա անձնական կյանքը նույնպես շատ բուռն է: Մայլիի բոյֆրենդների շարքում են հայտնի դերասաններ, երգիչներ: Նրանցից են եղել Նիկ Ջոնասը, Թոմաս Ստուրգեսը, բավականին հայտնի Ջասթին Գեսթոնը: «Ես երբեք անլուրջ չեմ լինում հարաբերություններում: Պարզապես լինում են դեպքեր, երբ շփվելով հասկանում ես, որ ապագա կառուցել չես կարող նրա կողքին»: Զբաղվելով երաժշտությամբ` Մայլին չի թողնում կինոաշխարհը: Նրան առաջարկում են ձայնագրել «Վոլտ » մուլտֆիլմը, խաղալ «Վերջին երգ» ֆիլմում: Վերջինս մեծ հետաքրքրություն չի առաջացնում կինոքննադատների մոտ, բայց մեծ հաջողություն է ունենում էկրաններին: Բացի դրանից, այս ֆիլմը կարևորվում է նաև հենց դերասանուհու` Մայլիի կյանքում, քանի որ հենց ֆիլմի նկարահանումների ժամանակ Մայլին սիրահարվում է իր գործընկեր Լայամ Հեմսվորթին: Ֆիլմում նրանք նույնպես սիրում են միմյանց, ինչը, ինչպես երևում է, իր անդրադարձն է ունենում իրական կյանքում: Նրանք սկսում են հանդիպել, բայց այս անգամ Մայլին խուսափում է անձնական կյանքի մասին պատմել երկրպագուներին կամ լրագրողներին: Ջոն Տրավոլտոյի հետ Մայլին ձայնագրում է "I Thought I Lost You" սինգլը, որը նոմինացվում է հայտնի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը: Այսօր Մայլի Սայրուսն ունի 9ալբոմ, որոնցից մեկը նույնիսկ ոսկյա է համարվում:

amp;feature=player_embedded

Ամենահայտնի ամսագրերից Forbes-ը Մայլիս Սայրուսին ճանաչում է ամենահարուստ թինեյջեր: 100 ամենահարուստ թինեյջերների ցուցակը գլխավորում է Մայլի Սայրուսը: Այժմ Սայրուսը փորձում է ազատվել «դեռահասների կուռք» բնորոշումից և հաստատվել մեծահասակների աշխարհում: Բոլորովին վերջերս աղջիկը դարձավ 20 տարեկան: «Ես 20 տարեկան եմ, ուզում եմ իմ տարիքի հետ բարձրանա նաև իմ երկրապգուների տարիքային սանդղակը»:

Մայլի Սայրուսի կյանքը - Մայլի, Սայրուս, կյանք

Այս նպատակով էլ 2011թ. Մայլին նկարահանվում է «Ամառ: Համդասարանցիներ: Սեր» ֆիլմում, որտեղ նրա գործընկերներն էին Դեմի Մուրն ու Էշլի Գրինը: 2012-ի հունիսի 16-ին Մայլին իր թվիթերյան էջում տեղադրում է շքեղ մատանու նկար և նկարագրության մեջ գրում «Լայամն ինձ արժեքավոր մատանի է նվիրել` 3.5 կարատանոց ադամանդով»:

Մայլի Սայրուսի կյանքը - Մայլի, Սայրուս, կյանք

Վարդագույնը գույն չէ, այն վերաբերմունք է դեպի կյանքը:

Ես իսկապես չունեմ իմ սեփական ոճը: Ես ուղղակի ես եմ: Շատ աղջիկներ սիրում են հագնել այն, ինչ բոլորն են հագնում: Կարծում եմ լավ է, երբ ունես քո առանձին կարծիքը, ոճը: Մարդիկ կսկսեն հետևել քեզ:

Ընկերությունը հիմնված է վստահության վրա: Եթե դու ամբողջովին վստահում ես ինչ-որ մեկին, ապա նա քո լավագույն ընկերն է:

Հայտնիությունը ճնշում է, բայց այն օգնում է ինձ կատարելագործվել:

Իմ և Սելենայի «հակամարտությունը» իրականում հորինվածք է, մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք, ես նույնիսկ պատմում եմ նրան իմ սիրային հարաբերությունների մասին:

Ինձ վերցրին ֆիլմում նկարահանվելու ոչ թե այն պատճառով, որ ես սեքսուալ էի, այլ այն պատճառով, որ հասարակ էի:

5

21

1716

  • ღ S ღ
    2013-04-08 13:37:54
    Մինչև Էսքանը կարդացի հոգիս ելավ (ժպիտ) Ապրես լավն էր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • girlfriend
      2013-04-08 13:39:44
      մերսիիիի (ծաղիկ) (ծաղիկ) :)
  •  
    2013-04-08 14:33:19
    բա Շակիրան՞ (:|
    • girlfriend
      2013-04-08 14:34:39
      Շակիրայինը հլը չեմ թարգմանել,հաջորդը իրանը կլինի :)
      •  
        2013-04-08 14:37:05
        լավ դե մի քիչ արագացրու քուրիկ ջան (ծաղիկ)
      • girlfriend
        2013-04-08 14:38:18
        երբ ստացվի կանեմ
      •  
        2013-04-08 14:40:48
        էդ ռուսերենից տենց լավ ես հա (ծաղիկ)
      • girlfriend
        2013-04-08 14:41:34
        շաաաաատ,քառորդս 10-ա
  • ℳari
    2013-04-08 14:38:11
    Չեմ սիրում իրան (լավչեմ) (լավչեմ) (լավչեմ)
    • girlfriend
      2013-04-08 14:39:15
      ես էլ էդքան չեմ սիրում,բայց դե վատը չի (ծաղիկ)
      • ℳari
        2013-04-08 14:39:47
        ապրես գրառման համար ահագին աշխատանք ես արել (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • girlfriend
        2013-04-08 14:40:19
        մերսիներ (ծաղիկ) :)
  • ⊰♥⊱ SeLiy ⊰♥⊱
    2013-04-08 14:41:04
    լավն էր ...ես իրան շատ եմ սիորւմ ....իրա մասին ես էլ պոստ ունեմ :) :)
  • i 'M ONE DIRECTION
    2013-04-08 15:34:00
    շԱՏ ԵՄ ՍԻրՈՒՄ ՄԱՅԼԻՆ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) :) O:)
    • girlfriend
      2013-04-08 16:58:43
      (ծաղիկ) (ծաղիկ)
  • ani
    2013-04-08 16:59:23
    inc vor meke inc kasi erb grarume sarqum es votex es grum tegere :(
    • girlfriend
      2013-04-08 17:00:21
      տակը գրածա տեգեր,այ էդտեղ գրում ես (ծաղիկ)
  • miley-smiley
    2013-04-08 21:26:13
    ապրես շաաատ լավն էր շատ շնորհակալություն (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • girlfriend
      2013-04-08 22:01:05
      խնդրեմ (ծաղիկ) :) ,մերսի (ծաղիկ) :)