Copy SMS

Փաստ/Այլմոլորակայիններ

Փաստ/Այլմոլորակայիններ - հետաքրքիր , պռոֆեսիոնալ , հաղորդում


Ուղիղ 40 տարի առաջ Բյուրականում Վիկտոր Համբարձումյանի մասնակցությամբ տեղի է ունեցել դռնփակ նիստ` չհայտնաբերված թռչող օբյեկտների մասին: Աշխարհի տարբեր անկյուններից հավաքված գիտնականները քննարկում էին արտաերկրային կյանքի խնդիրը, լուրջ գիտական քննարկումը եղել է փակ, առանց լրագրողների, մի քանի արարողակարգային լուսանկարում և վերջ:
Հայաստանի ուֆոլոգիական կենտրոնը ստեղծվել է 1989 թվականին: Առաջին անգամ հենց այս դռների հետևում հավաքվեցին մարդիկ, որոնց միավորում էր մեկ բան` անհասկանալին ու չբացահայտվածը` չճանաչված թռչող օբյեկտներ, կենսաէներգետիկ դաշտեր, պարանորմալ երևույթներ: 1989 թվականի գարնանը 111-րդ դպրոցի խաղահրապարակում աշակերտները տարօրինակ էակ են տեսել, ասում են` մոտ 3-մետրանոց այլմոլորակայինը նման չի եղել մարդու: Ուֆոլոգները նույնպես եղան դեպքի վայրում: Ռուսաստանից եկած մասնագետները գիտաշխատող Լևոն Արարատյանին սովորեցրել էին բիոլոկացիոն սարքով չափել էներգետիկ գոյացումները: Գիտնականը չափեց, հետո հողից նմուշ վերցրեց ու սերմ ցանեց: Այլմոլորակայինի տրորած հողը գրեթե անպտուղ էր: Կենտրոնով հետաքրքրվում էին անվտանգության մարմինները: Գալիս էին, նստում հավաքներին, հարցուփորձ անում: Կենտրոնի հիմնադիր երկրաբան-ուֆոլոգ Հակոբ Տոնականյանի մահից հետո, կենտրոնը գործեց ևս մի քանի տարի ու ցրվեց: Իր ակտիվ գործունեությունը դադարեցրեց 1994-ին: Չճանաչված թռչող օբյեկտների մասին շատ հարցեր մնացին անպատասխան:


 Փաստ/Այլմոլորակայիններ/անոնս


 


Փաստ/Այլմոլորակայիններ


Փաստ/Նոյան Տապան/անոնս 

 

Փաստ/Այլմոլորակայիններ - հետաքրքիր , պռոֆեսիոնալ , հաղորդում

2

3

1556

  • m .NARA
    2013-04-10 17:44:53
    վայ իմ սիրած թեմաներից մեկը (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո)
  • To be or not to be...(Patu)
    2013-04-10 22:36:43
    (լավ) (լավ) (լավ) (լավ) լավնա (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ապրես
  • ♥--Kima--♥
    2013-05-20 16:06:47
    (լավ)