Copy SMS

ԱՍԱԼԱ. Հայաստանի ազատագրության գործին նվիրաբերված կյանք

ԱՍԱԼԱ. Հայաստանի ազատագրության գործին նվիրաբերված կյանք - անցյալ, պատմություն


ԱՍԱԼԱ-ի անունը(Հայաստանիազատագրության հայգաղտնի բանակ` Armenian Secret Army for the Liberation of Armenia) երեքտասնամյակ առաջ չէրհեռանումհամաշխարհային մամուլիէջերիցԱյս անունըհակասականզգացմունքներ էրառաջացնումոմանցհամար ԱՍԱԼԱ-ն սոսկահաբեկչականկազմակերպություն էր,ոմանց համարհանունհայրենիքի ևվրեժխնդրության իրենցզոհաբերող մարտիկներիբանակՍակայն այսօր,ցավոքԱՍԱԼԱ-ի մարտիկների մղած պայքարը դուրս է մղված անգամ Հայոց պատմությանդասագրքերից:

1973 թ. հունվարի 27-ին ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքի Բալթիմոր հյուրանոցի ռեստորանում կրակոցներ հնչեցին. տարեց մի հայ հանրության առջև գնդակահարեց Լոս Անջելես քաղաքի թուրքական հյուպատոս Մեհմեդ Բայդարին և փոխհյուպատոս Բահադր Դեմիրին: Սպանողը ցեղասպանությունը վերապրած և իր ողջ ընտանիքը հայկական ջարդերի ժամանակ կորցրած, ԱՄՆ-ում գորգավաճառությամբ զբաղվող հայ էր` Գուրգեն Յանիկյանը:

Նա նախապես և հանգամանորեն պատրաստվել էր այդ գործողությանը: Հյուպատոսին ու փոխհյուպատոսին ընթրիքի հրավիրելուց առաջ նա 120-էջանոց նամակ էր ուղղել «Կալիֆոռնիա կուրիեր» թերթին, որում մանրամասն նկարագրում էր Հայոց ցեղասպանության պատմությունը և իր արարքի դրդապատճառները: Իր նամակում Յանիկյանը նաև կոչ էր ուղղել համայն հայությանը. «Ես պայքարի նոր ձև եմ հորինել: Ես գնում եմ առջևից, դուք հետևեք ինձ: Հասել է երկարատև քնից արթնանալու և թուրքերի հետ իրենց իսկ լեզվով խոսելու ժամանակը: Ոչ մի պետություն չպետք է հարաբերություններ ունենա թուրքական կառավարության հետ, և Թուրքիայի կառավարության անդամները պիտի ոչնչացվեն»: Հետագայում, արդեն բանտից ցմահ դատապարտված Յանիկյանը գրում է. «Թող աշխարհը իմանա, որ հայ ազգին պարտք ունի վճարելիք: Ես հպարտ եմ որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել, հպարտ եղեք և դուք…»:

Գուրգեն Յանիկյանի օրինակը ոգեշնչող էր: Հայկական գաղթօջախներում հակաթուրքական հզոր ալիք բարձրացավ: Հուզումներն առավել հզոր էին Լիբանանում, որ այդ ժամանակ Մերձավոր Արևելքի ամենակազմակերպված հայկական գաղթօջախն էր: Որոշ մասնագետների կարծիքով` ԱՍԱԼԱ-ն կազմավորման սկզբնական փուլում որդեգրեց Պաղեստինի ազատագրության կազմակերպության և «Ֆաթհ» կազմակերպության մարտավարությունը և էապես ազդված էր նրանց գործելաոճից: Այս տեսակետը պետք է լուրջ ընդունել, քանի որ Լիբանանն այդ տարիներին նաև պաղեստինցիների հակաիսրայելական պայքարի հնոցն էր:

ԱՍԱԼԱ-ի հիմնադրման հստակ ամսաթիվ հայտնի չէ, սակայն շատ չանցած` աշխարհի տարբեր ծայրերում Գուրգեն Յանիկյանի օրինակին բազում հետևողներ եղան: Միգուցե սրանք դեռ տարերային, անկազմակերպ գործողություններ էին: Այսպես թե այնպես,  ԱՍԱԼԱ-ն առաջին անգամ պաշտոնապես հանդես եկավ 1979 թ. օգոստոսին, երբ ստանձնեց Ֆրանկֆուրտում թուրքական ավիաուղիների գրասենյակի պայթյունի պատասխանատվությունը: Շատ չանցած` 1979 թ. հոկտեմբերին հետևեց ԱՍԱԼԱ-ի երկրորդ գործողությունը. Հաագայում սպանվեց Թուրքիայի դեսպանի որդին` Ահմեդ Բենլերը: Դրանց նախորդել էին պայթյունները Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակում…

Առհասարակ ԱՍԱԼԱ-ի «կնքահայրը» համարվում է լիբանանահայ Հակոբ Հակոբյանը (Հարություն Թագուշյան, հանդես է եկել Մուջահեդ, Աբու Ահմադ ալ-Արմանի կեղծանուններով): Նա մասնակցել է Պաղեստինի ազատագրման շարժման գործունեությանը, հակաիսրայելական պատերազմներին և սերտ կապեր ուներ Յասեր Արաֆաթի, պաղեստինյան այլ գործիչների հետ: Այդ պատճառով էլ ուսումնասիրողներից ոմանք ԱՍԱԼԱ-ի ծագումը կապում են Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործունեության հետ:

Իսկ մինչ այդ` 1975 թ. հոկտեմբերի վերջին, Ավստրիայում սպանվեց Թուրքիայի դեսպան Դանիշ Թուանալըգլըն,  Ֆրանսիայում սպանվեց  Թուրքիայի դեսպանը, 1977 թ. Վատիկանում սպանվեց Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թահա Քարիմը, Իսպանիայում` Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Զեքի Քուներալփին` ընտանիքով: Սակայն այս գործողությունների համար ոչ մի կազմակերպություն այդպես էլ պատասխանատվություն չվերցրեց:

ԱՍԱԼԱ-ի ամենահայտնի գործողություններից են 1981 թ. սեպտեմբերին Փարիզում Թուրքիայի դեսպանատան գրավումը, Անկարայի օդանավակայանի գրավումը, Ստամբուլի շուկայի պայթյունը, 1984 թ. Թեհրանի թուրքական հաստատությունների պայթյունները, ևս տասնյակ գործողություններ, որ կատարեցին հայազգի նվիրյալները:

ԱՍԱԼԱ-ն պայքարում էր ոչ միայն զենքով, այլև ուներ իր պաշտոնաթերթը` «Հայաստանը», որ լույս էր տեսնում հինգ լեզվով, տարբեր երկրներում ` հայերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն:

Իսկ  նրա գործողություններից  ամենից շատ արձագանք ստացավ 1983 թ. հուլիսի 15-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանի պայթեցումը: Սա ԱՍԱԼԱ-ի դեմ բողոքի հսկայական ալիք բարձրացրեց և ստիպեց եվրոպական պետությունների ղեկավարությանը, որպեսզի ավելի շրջահայաց լինեն և միասնական պայքար ծավալեն հայկական կազմակերպության դեմ: Պայքարի առաջամարտիկը, բնականաբար, Թուրքիան ու Ֆրանսիան էին: Եղան բազում ձերբակալություններ, դատավարություններ… Պետք է նշել, որ ԱՍԱԼԱ-ի դեմ պայքարում Ֆրանսիային մեծ ծառայություն մատուցեց հայկական կազմակերպության դաշնակիցը համարվող Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը, երբ նրա ծախու անդամներից մեկը ֆրանսիական իշխանություններին տեղեկություններ տվեց ԱՍԱԼԱ-ի անդամների մասին:

Թուրքերն իրենց հերթին, ի հակադրություն ԱՍԱԼԱ-ի, ստեղծեցին մի քանի ահաբեկչական կազմակերպություններ, որոնք մի քանի անգամ հարձակումներ իրականացրին սփյուռքի հայկական հաստատությունների վրա: Սակայն այս հարձակումները մեծ մասամբ անկազմակերպ էին և անարդյունավետ: Թուրքերի ձեռքբերումները սոսկ մի քանի հայ գործիչների առևանգումն ու սպանություններն էին:

Թուրքական մեքենան չկարողանալով էական հաջողության հասնել` պատերազմ սկսեց լրատվության ասպարեզում` համաշխարհային մամուլում ԱՍԱԼԱ-ի մասին տարածելով կեղծ, ստահոդ լուրեր: Թուրքերն անգամ այնքան հեռու գնացին, որ 1988 թ. հայտարարեցին, թե Աթենքում սպանել են ԱՍԱԼԱ-ի լեգենդար առաջնորդ Հակոբ Հակոբյանին, որ, ինչպես պարզվեց հետագայում, մտացածին լուր էր: Նրանք նաև հայտարարեցին, թե ԱՍԱԼԱ-ն սերտ համագործակցության մեջ է Քրդական բանվորական կուսակցության հետ: Դրանով Անկարան ցանկանում էր վարկաբեկել ԱՍԱԼԱ-ն` որպես մարքսիստական ուղղություն ունեցող շարժում, և միաժամանակ վարկաբեկել ՔԲԿ-ն` որպես «ահաբեկչական» կառույցի հետ համագործակցող կուսակցություն: Սակայն թե՛ ԱՍԱԼԱ-ն, թե՛ ՔԲԿ-ն խայծը կուլ չտվեցին: Առհասարակ, հայ-քրդական մերձեցումն անհնարին էր, այդպես է և հիմա, քանզի ՔԲԿ-ն Արևմտյան Հայաստանի ողջ տարածքը համարում է քրդերի պատմական հայրենիքը, և նրան դուր չի գալիս հայկական պահանջատիրությունը:

1980-ական թթ. ԱՍԱԼԱ-ն դարձել էր հայոց պայքարի ու վրեժի խորհրդանիշը: Նշված տարիներին բազում այլ գործողություններ կատարեցին նաև «Ցեղասպանության դեմ պայքարող արդարության մարտիկները», «Նոր հայկական դիմադրությունը», «Հայոց ազատագրական շարժումը», այլ կազմակերպություններ, բայց թե՛ հայության, թե՛ օտարների շուրթերին միայն մեկ անուն էր` ԱՍԱԼԱ:

Այդ տարիներին  Թուրքիայի կառավարությունը գնաց ծայրահեղ քայլերի. Անկարան իր արտակարգ և լիազոր դեսպաններին զինեց… զրահապատ մեքենաներով:

ԱՍԱԼԱ-ի հեղինակությունն այնքան բարձր էր այդ ժամանակ, որ նրա գործունեությունը մեծ աջակցություն ու հավանություն էր գտնում անգամ մայր հայրենիքում, խորհրդային վարչակարգի պայմաններում: Սրա մեջ թաքնված վտանգ տեսնելով` խորհրդային ղեկավարությունը ԱՍԱԼԱ-ն վարկաբեկելու համար հորինեց և շրջանառության մեջ դրեց այն վարկածը, թե իբր այն ԽՍՀՄ ՊԱԿ-ի ստեղծած ահաբեկչական կառույց է, որի գործունեությունը ղեկավարվում է Կրեմլից:

Առհասարակ ԱՍԱԼԱ-ի նկատմամբ հայ քաղաքական ու հոգևոր-մշակութային գործիչների վերաբերմունքը միանշանակ չէր: Մասնավորապես, Պոլսի հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանը մամուլով ու հեռուստատեսությամբ ոչ միայն հայտարարում էր, որ պոլսահայերը չեն աջակցում «հայկական ահաբեկչությանը», այլև ջանք չէր խնայում` ապացուցելու Անկարային իր հավատարմությունը: Անկարայի կառավարությունն անում էր ամեն ինչ` հայության աչքում ԱՍԱԼԱ-ն վարկաբեկելու համար: Թուրք ոստիկանների ջանքերով անգամ մի քանի հայեր լրատվության բազում միջոցներով հանդես եկան դատապարտող ելույթներով ու կոչերով… Բանը հասավ նրան, որ Ստամբուլում անգամ մի «հայ» ինքնահրկիզվեց` իր բողոքն արտահայտելով ԱՍԱԼԱ-ի գործունեության դեմ:

ԱՍԱԼԱ-ն բնական հակազդեցությունն էր ցեղասպանությունից մազապուրծ այն հայորդիների զավակների, որոնք տասնամյակներ շարունակ զուր հույսեր էին փայփայում` սպասելով համաշխարհային «հումանիտար» հանրության արդար դատաստանին: Համաշխարհային հանրության լռությունը ստիպեց զենք բարձրացնել հային: Այլ կերպ ասած` ԱՍԱԼԱ-ն բնականոն շարունակությունն է դեռևս 1919 թ. հայ գրող և հասարակական գործիչ Շահան Նաթալու նախաձեռնած «Նեմեսիս» շարժման, որի նպատակը ցեղասպանության պատասխանատու երիտթուրքական պարագլուխներին ոչնչացնելն էր:

1980-ական թթ. վերջին ԱՍԱԼԱ-ն ընդհատակ անցավ,  և երբևէ չի հայտարարել իր գործունեությունը կասեցնելու մասին: ԱՍԱԼԱ-ի աշխատանքը բավականին արդյունավետ էր: Կազմակերպությունը հասավ իր նպատակին. աշխարհը դարձյալ սկսեց խոսել Հայոց ցեղասպանության մասին: ԱՍԱԼԱ-ի բարձրացրած ալիքը բավականին հզոր էր, և հայոց հարցը դարձյալ հայտնվեց միջազգային դիվանագիտության ուշադրության կենտրոնում: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ԱՍԱԼԱ-ի շնորհիվ թուրքական դիվանագիտական շրջանակներում կատարյալ խուճապ ու քաոս էր տիրում:

ԱՍԱԼԱ-ի 10 տարվա գործունեության արդյունքում իրականացվեց ավելի քան 200 հարձակում աշխարհի զանազան կետերում,  սպանվեցին ավելի քան 70 թուրք դիվանագետներ, պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ,ավելի քան 500 հոգի վիրավորվեց: Ընդ որում, ԱՍԱԼԱ-ի գործունեության ընթացքում չեն տուժել անմեղ քաղաքացիներ, հայ մարտիկների թիրախը միայն թուրք պաշտոնյաներն էին:

Հարկ է նշել, որ ԱՍԱԼԱ-ն իրեն թշնամի էր հռչակել ոչ միայն Թուքիային, այլև ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և բոլոր այն պետություններին, որոնք զորավիգ են Թուրքիային:

Տարբեր ժամանակներում ԱՍԱԼԱ-ի իրականացրած գործողությունների հերոսներն են Սյուզի Մահսերեջյանը, Ալեք Ենիգոմշյանը, Հակոբ Տարագջյանը, Արամ Բասմաջյանը, Հակոբ Ջուլֆայանը, Գևորգ Գյուզելյանը, Վազգեն Սիսլյանը, Վարուժան Կարապետյանը, Պիեռ Գուլումյանը, Մկրտիչ Սատալյանը, Աբրահամ Թովմասյանը, Լևոն Էքմեջյանը, Զոհրապ Սարգիսյանը, Մկրտիչ Մատարյանը, Սիմոն Նայիրյանը, Հովհաննես Սեմերջյանը, Զավեն Պետրոսյանը, Եղիա Քեշիշյանը, Զավեն Աբեթյանը, Նշան Դանիելյանը, Վարդան Շիրվանյանը, Նուբար Յալիմյանը, Խաչիկ Հավարյանը, շատ ուրիշներ, որոնք իրենց կյանքը նվիրեցին Հայաստանի ազատագրության գործին:

Նրանցից շատերը նահատակվեցին գործողությունների ժամանակ, շատերն իրենց մահկանացուն կնքեցին բանտերում,  ուրիշները զոհ գնացին թշնամու գնդակին…

Եվ թուրք դիվանագետների արյան գնով ԱՍԱԼԱ-ն տասնամյակներ անց կրկին բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության և հայկական պահանջատիրության մասին:

Հայոց ազատամարտի մերօրյա փուլում` Արցախյան գոյապայքարում էլ ԱՍԱԼԱ-ն չլռեց: ԱՍԱԼԱ-ի շատ մարտիկներ դարձյալ զենք վերցրին: Նրանցից մեկը` Ավոն` Մոնթե Մելքոնյանը, այսօր ՀՀ ազգային հերոս է: Բացի Ավոյից, Արցախում իրենց արյունը տվեցին Վազգեն Սիսլյանը, Գևորգ Գյուզելյանը, Մարտիրոս Ժամկոչյանը, տասնյակ ուրիշներ:

ԱՍԱԼԱ-ի պատմությունը նորագույն ժամանակաշրջանի հայոց ազատամարտի պատմության կարևորագույն էջերից է:

8

19

1686

  • We Remember ARMENIAN GENOCIDE
    2013-04-11 21:05:41
    մի տեսակ էսքանը կարդալու հավես չկա
    • Մարիամ
      2013-04-11 21:06:24
      հա շատա, բայց հետաքրքիր աաա :)
  • We Remember ARMENIAN GENOCIDE
    2013-04-11 21:25:31
    շաաաաաաաաաաաաաատ հետաքրքիր էր...<<Նեմեսիս >>-ի մասնակիցներից էր նաեւ Արշավիր Շիրակայանը...իրա մասին հաղորդում ենք նայել...ու իրոք հպարտանում ես, որ հայ ես...որ պատմությանդ մեջ էնպիսի մարդիկ են եղել,,,որոնցով իսկապես կարելի է հպարտանալ «Ես պայքարի նոր ձև եմ հորինել: Ես գնում եմ առջևից, դուք հետևեք ինձ: Հասել է երկարատև քնից արթնանալու և թուրքերի հետ իրենց իսկ լեզվով խոսելու ժամանակը: Ոչ մի պետություն չպետք է հարաբերություններ ունենա թուրքական կառավարության հետ, և Թուրքիայի կառավարության անդամները պիտի ոչնչացվեն»:«Թող աշխարհը իմանա, որ հայ ազգին պարտք ունի վճարելիք: Ես հպարտ եմ որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել, հպարտ եղեք և դուք…»:
    • Մարիամ
      2013-04-11 21:30:49
      հրաշալի խոսքեր, շատերն մնում ա միայն հետևել էտ խոսքերին...... :(
  • Էլմիրա ✔
    2013-04-11 21:28:53
    զգացված եմ....շնորհակալ եմ, որ խնդրանքս չմերժեցիր (լավ)
    • Մարիամ
      2013-04-11 21:30:01
      խնդրեմ.. ես էլ քեզ եմ շնորհակալ թեմա առաջարկելու ու երգերը տրամադրելու համար :)
      • Էլմիրա ✔
        2013-04-15 13:05:19
        օյ խնդրեմ, խնդրեմ,.,.,.,. նորեն համեցեքքքք :)
  • attrium
    2013-10-20 10:32:18
    մի տեսակ ցհեմ հավատում դրա գոյության մասին,,ներկայում
    • Մարիամ
      2013-10-20 10:34:37
      ՆԵՐԿԱՅՈՒՄ ՄԵՆԱԿ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻ ՓԱՍՏ ՉԿԱ...........ԱՐԴԵՆ ԵՍ ԵԼ ԵՄ ՍԿՍՈՒՄ ՉՀԱՎԱՏԱԼԸ....
      • attrium
        2013-10-20 10:36:23
        de parza vor chi kara lini,,bayc mi koxmicel karoxa lini,,uxaki et gaxni e pahvum,,menak paterazmakan gorcoxutyuner jamanak e i hayt galis
      • Մարիամ
        2013-10-20 10:37:42
        ԴԵ ՈՒՐԵՄՆ ԱՍՏՎԱԾ ՏԱ, ՈՐ Ի ՀԱՅՏ ԳԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԼԻՆԻ............
      • attrium
        2013-10-20 10:38:19
        :) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) zend lsi ASTVAC
      • Մարիամ
        2013-10-20 10:38:59
        ԿԼՍԻ O:) O:) O:)
  • Mystic falls♥
    2014-04-11 18:34:56
    հայոց պատմության բոլոր ժամանակներում էլ ժողովուրդը միշտ պայքարել է իր հայրենիքի ազատության ու կրոնի համար,պատմության ընթացքում երբ մենք կորցրել ենք պետականությունը եղել է միայն իշխանության շնորհիվ ինչպես 428 և 1045 թ-ին երբ պարզապես մեր հայրենիքը նվիրեցին առաջին դեպքում Պարսիկներին ,երկրորդ դեպքում Բյուզանդիային,ժողովուրդը այսօր էլ է պայքարում,պետք է ուժեղ ու իրազեկ լիենք ,որ խուսափենք պատմության սխալներից,ու թույլ չտանք,որ նույն սխալը մեր իշխանությունները կատարեն այսօր |(
    • 2014-04-14 23:55:01
      (լավ)
  • 2014-04-11 18:55:26
    • 2014-04-11 19:13:51
      http://www.youtube.com/watch?v=1hB6SkronSE